Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես տնային միջոցներով բուժել լնդերի հիվանդությունը

ՎԻԴԵՈ

Լնդերի հիվանդությունը լնդերի վարակ է, որը կարող է լինել թեթև (գինգիվիտ) կամ ծանր (պերիոդոնտիտ):

Ատամնափառի և ատամնաքարի կուտակումը սովորաբար առաջացնում է գինգիվիտ, որը չկանգնեցնելու դեպքում զարգանում է մինչև պերիոդոնտիտ:

Վատ սնունդը, հատկապես վիտամին С-ի պակասը, կարող է հանգեցնել լնդերի հիվանդության:

Հղիությունը կամ դաշտանադադարի հետ կապված հորմոնալ փոփոխությունները ևս կարող են գինգիվիտ առաջացնել:

Գինգիվիտի դեպքում հաճախ նկատվում է լնդերի ուռածություն, որոնք ունենում են մուգ կարմիր գույն:

Ատամները հաճախ կարող են արնահոսել ատամները մաքրելիս:

Կարող է նաև բերանից տհաճ հոտ լինել:

Պերիոդոնտիտի դեպքում լնդերը կարող են մանուշակագույն թվալ և հեշտությամբ արնահոսել:

Լնդերը կարող են հետ քաշվել կամ հեռանալ ատամներից՝ դրանք սովորականից երկար դարձնելով:

Ատամների միջև զարգանում են մեջտեղներ, ատամների և լնդերի միջև թարախ է գոյանում:

Ատամները փշրվող են դառնում, ինչը դժվարացնում և ցավոտ է դարնձում ծամելը:

Պերիոդոնտիտի ծանր դեպքեը կարող են հանգեցնել ոսկորների քայքայման, ի վերջո՝ ատամների կորստի:

Լնդերի հիվանդությունների կանխարգելում
1. Խոզանակով և թելով մաքրեք օրական երկու անգամ պարբերաբար:

2. Բերանը ողողելու հեղուկի օգտագործումը բերանի խոռոչի խնամքի մաս դարձրեք:

3. Խուսափեք ծխելուց. դա էլ է նպաստում լնդերի հիվանդություններին:

4. Սննդակարգից բացառեք չափից շատ քաղցր և թթու սնունդը:
Կան որոշ տնային միջոցներ, որոնք կօգնեն ազատվել լնդերի հիվանդությունից, բայց միայն բերանի խոռոչի անհրաժեշտ պրոցեդուրային զուգահեռ:

Միջոց 1՝ յուղային հանույթի օգտագործում
Պարզ գործընթաց է, որի ընացքում բերանի խոռոչը ողողում եք յուղով՝ բակտերիաները վերացնելու համար:

Կարող եք օգտագործել քնջութի, կոկոսի կամ արևածաղկի ձեթ:

Միջոց 2՝ ջրածնի պերօքսիդի օգտագործում
Կարող է վերացնել բերանի վատ բակտերիաները և օգնել վերականգնել լնդերի առողջությունը:

Ջրածնի պերօքսիդը կարելի է օգտագործել որպես բերանը ողողելու միջոց՝ լնդերի հիվանդությունները բուժելու համար: Միշտ բերանը ողողելու համար օգտագործեք 3%-անոց ջրածնի պերօքսիդ՝ ջրով բացված: Այն նաև ժամանակի ընթացքում կսպիտակեցնի ատամները:

Չնոսրացրած ջրածնի պերօքսիդը կարող է գրգռել բերանը:

Օգտագործումը՝
1/2 բաժակ ջրածնի պերօքսիդ լցրեք 1/2 բաժակ ջրի մեջ:

Բերանը ողողեք:

Բերանը լավ լվացեք ջրով:

Պրոցեդուրան արեք ամեն գիշեր, օրվա ընթացքում ամեն անգամ ուտելուց հետո, նախընտրելի է՝ քնելուց առաջ: Զգալի բարելավում պետք է նկատեք 2 կամ 3 շաբաթում:

Միջոց 3՝ կերակրի սոդայի օգտագործում
Սոդան օգնում է նորմալացնել բերանի рН-հավասարակշռությունը՝ նպաստելով բնական միջավայրին: Այն վերացնում է վնասակար բակտերիաները, պահում է օգտակար բակտերիաները:

Այս լուծույթը պարունակում է նաև մեխակի եթերայուղ, որը վեացնում է բորբոքումը և նպաստում է ապաքինվելուն:

Պատրաստումը՝

  • Տաք ֆիլտրացված ջուր՝ 1 բաժակ
  • Մեղր (բույր է ավելացնում)՝ 1 թ. գ.
  • Կերակրի սոդա՝ 1 թ. գ.
  • Մեխակի եթերայուղ՝ 1 կամ 2 կաթիլ
  • Անանուխի եթերայուղ՝ 4 կամ 5 կաթիլ
  • Թեյածառի եթերայուղ՝ 4 կամ 5 կաթիլ

Քայլ 1: Սոդան լուծեք ջրում:
1. Կերակրի սոդան լցրեք ջրի մեջ:

2. Լավ խառնեք կերակրի սոդան ամբողջովին լուծելու համար:

Քայլ 2: Մեղր և եթերայուղեր ավելացրեք
1. Ավելացրեք մեղրը:

2. Ավելացրեք թեյածառի և անանուխի եթերայուղերը:

3. Ավելացրեք մեխակի եթերայուղը:

Քայլ 3: Խառնեք և լուծույթն օգտագործեք որպես բերանի խոռոչը ոողողելու միջոց:
1. Բաղադրիչները գդալով խառնեք:

2. Պարունակությունը լցրեք պահելու հերմետիկ տարայի մեջ կամ անմիջապես օգտագործեք բերանը ողողելու համար: Հեղուկը պետք է պահվի 1 շաբաթ սառը պայմաններում:

3. Լուծույթի 4 կամ 5 թ. գ. վերցրեք բերանը և ողողեք 30 վայրկյան:

4. Հետո բերանը լվացեք մեծ քանակութամբ ջրով:

5. Ամեն օգտագործելուց առաջ թափահարեք:

6. Բուժումը շարունակեք մոտ 3 շաբաթ՝ լնդերի վիճակը բարելավելու համար:

 
 
Հարավ-արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ «Բարսելոնան» հաղթել է «Բետիսին», Տորեսը՝ հեթ-տրիկի հեղինակ Ի՞նչ չի կարելի նվիրել 2026-ի Նոր տարվան. Էթիկետի մասնագետը թվարկում է անհաջող նվերները Ինձ հեռացրին Եկեղեցուց, քանի որ Վեհափառի և Միքայել Սրբազանի անուննները հնչեցրի. Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացու են դուրս հրավիրել Մոհամեդ Սալահը հայտարարություն է արել Տավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժած Հավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է (տեսանյութ) Փաշինյանն ու մի շարք պաշտոնյաներ Գյումրու Յոթ վերք եկեղեցում մասնակցում են պատարագին Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Առավոտյան իրավապահները բացել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցին Գնացի Հայաստան, բայց չկարողացա հասկանալ նրանԱրդյո՞ք Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-իցԿոդեքս. Փաշինյանը այլևս չի փորձի ցույց տալ, որ ինքը թլպատված չէՀայաստանը ձգտում է մուտք գործել աֆրիկյան ադամանդի շուկաներՌուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Երեկոյան կնքվել են Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները, եկեղեցին բռնшզшվթվել է որոշակի մարդկանց կողմից․ հոգևորական (տեսանյութ) «Ինտերը» հաղթել է «Կոմոյին», Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սպիտակի երկրաշարժի զnhերին նվիրված հուշարձանին Հայաստանի տարածքում տեղի է ունեցել ավերիչ Սպիտակի երկրաշարժը, զոհվել է ավելի քան 25 000 մարդ, մոտ 31 000-ը վիրավորվել են, իսկ անօթևան են մնացել ավելի քան կես միլիոն մարդ. պատմության այս օրը ( 07 դեկտեմբեր)Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Երջանկությունը կբացի իր դռները. Թամարա Գլոբան կանխատեսում է կյանքի երկար սպասված առաջընթաց 2 կենդանակերպի նշանների համար՝ սկսած դեկտեմբերի 7-ից Առաջիկա օրերին Մոսկվա է մեկնելու գործարարների մեծ պատվիրակություն. Օրբան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Թուրքիայում մարդատար ավտոբուսի բեռնատարի հետ բախման հետևանքով զոհվել է 7 մարդ, վիրավորվել՝ 11-ըՀրաձգություն ՀԱՀ-ի հանրակացարանում. զոհվել է 11 մարդ, այդ թվում ՝ 3-ամյա երեխա Վրաստանում Թուրքիայի քաղաքացու են ձերբակալել, որը փորձել է կոկաինի խոշոր խմբաքանակ ներկրել երկիրԲաքվի սուպերմարկետում «Ձմեռ պապեր» են կռվել (տեսանյութ)Դուբայի ամենաոճային նոր հյուրանոցի ներսում. Jumeirah Marsa Al Arab-ը դարձել է քաղաքի գլխավոր տեսարժան վայրըՌուսաստան-Ուկրաինա հակամարտությnւնը մոտենում է հնարավոր շրջադարձային կետի՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա պառակտման ֆոնին. BloombergՎրաստանի պետական բուհերը դադարեցնում են օտարերկրյա ուսանողների ընդունելությունըԱդրբեջանը գործադրում է բոլոր ջանքերը Հայաստանի հետ հարաբերություններում խաղաղ օրակարգ առաջ մղելու համար. Հաջիև«Ձյունանուշ լինելու մասին երազում էի 2-րդ դասարանից»․ Ջուլիետա Ստեփանյանը կմարմնավորի Սնեգուրաչկա ՎլադիմիրովնայինՔաղաքականությունը, որը մտադիր է իրականացնել Թրամփը, համընկնում է Թուրքիայի շահերի հետ․ ՖիդանՄբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության խմբային փուլի վիճակահանության արդյունքներըՌուսաստանը և Հնդկաստանը սկսում են համագործակցություն անօդաչու թռչող սարքերի ոլորտումՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան24 հազար հիվանդ, 1700-ից ավելի՝ հոսպիտալացում․ հոկտեմբերին սուր շնչառական վարակների դեպքերն աճել են Մբապեն արձագանքել է ԱԱ-2026-ի վիճակահանությանը Ռուսական ՀՕՊ-ի միջոցները որսացել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 116 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ադրբեջանն ու Հայաստանը հասկանում են, որ խաղաղությունը դեպի վեր ուղղված գործընթաց է, ուստի մեծ աշխատանք է պահանջվում․ Հաջիև Նշանակվել է օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատար Խոշոր վթար՝ ՇիրակումՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակըԿյանքից հեռացել է Արտավազդ Սահակյանը Ալիևը նոր պահանջներ է դնում, իսկ Փաշինյանը ձկան պես լուռ է
Ամենադիտված