Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ծաղիկներ դու ինձ կբերես, ես քեզ էլ ծաղիկ բերել չեմ կարող». կամավոր Հրայր Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 19-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հրայրս ակտիվ երեխա էր, էներգիայով լի, չարաճճի։ Փոքր ժամանակ շատ էր սիրում կռիվ-կռիվ խաղալ։ Համարձակ էր, խելացի, շուտ էր ընկալում ամեն ինչ, միտքն արագ էր գործում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սոֆյան՝ Հրայրի մայրիկը։ Հրայրը ծնվել է Երևանում։ Սովորել է Աշոտ Մանուկյանի անվան դպրոցում։ «Սկզբնական շրջանում շատ լավ էր սովորում, բայց տարիքի հետ չարաճճի դարձավ, առաջադիմությունն այդ ժամանակ մի քիչ թուլացավ։ Հրաշալի ունակություններ ուներ մաթեմատիկայից, շատ էր սիրում պատմությունը»։

Հրայրը դպրոցին զուգահեռ զբաղվել է սպորտով։ «Հաճախել է «Ավանդական կարատե-դո» ֆեդերացիա։ Արժանացել է սև գոտի 2-րդ դան վարպետական աստիճանին: Հրոս նաև պատանի երկրապահ էր։ Շատ էր սիրում զինվորական կյանքը, համազգեստը, հայրենիքն իր համար ուրիշ նշանակություն ուներ։ Ընկերական մեծ շրջապատ ուներ, հարգված ու սիրված տղա էր: Կեղծիքն ու սուտը տանել չէր կարողանում, իրեն միայն պետք է ճշմարտությունն ասեիր»։

Դպրոցն ավարտելուց հետո Հրայրը զորակոչվել է ժամկետային ծառայության։ «Իրեն միանգամից տարան Մատաղիս, այնուհետև Մարտակերտում վեց ամիս մասնակցել է սերժանտական դասերի, դրանից հետո տեղափոխվել է Թալիշ։ Իր ծառայության ժամանակահատվածը համընկավ Ապրիլ յան պատերազմի հետ։ Նա շատ խիզախ ու ակտիվ է եղել նաև այդ պատերազմի ժամանակ։ Իր խիզախության համար իրեն «Դժոխք Հրո» են կոչել։ Նռնակը նետել էր թշնամու բլինդաժի մեջ, միայնակ հասել այնտեղ, մինչև ընկերները եկել էին օգնության»։ Հրայրը եղել է ավագ սերժանտ, դիրքի ավագ։

Մայրիկի խոսքով, Քառօրյա պատերազմն իր հետքն էր թողել Հրայրի վրա։ «Իր գեղեցիկ աչքերը փոխվել էին, անգամ ծածուկ լալիս էի՝ հնարավո՞ր է, որ իմ տղայի աչքերն այդպես տխուր մնան։ Բայց, փառք Աստծո, աստիճանաբար Հրոյիս աչքերի նախկին փայլը վերականգնվեց։ Իսկ հետո նա սիրահարվեց։ Սերը փոխեց նրա կյանքը։ 44-օրյա պատերազմից վերադառնալուց հետո մտադիր էր ամուսնանալ, բայց, ավաղ, իր երազանքին չհասավ»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ծանուցագիր ստացավ, գնաց և գրանցվեց ԵԿՄ-ի մեր գրասենյակում, որպեսզի մարտի դաշտ մեկնի Դավթաշենի տղաների հետ։ Տղաների մի քանի խումբ մեկնեց Արցախ, իրեն չէին կանչում, նա էլ բարկանում էր՝ ինչո՞ւ ինձ չեք տանում պատերազմ։ «Ես պետք է գնամ, իմ հողը ոչ մեկին չեմ տալու, թուրքից վրեժ ունեմ լուծելու, թանկ ընկերներ եմ կորցրել»։ Այդ նույն ընթացքում ծանուցագիր եկավ իր հորեղբոր տղային՝ Նարեկին։ Իրար կողքի մեծացած եղբայրներ էին։ Հրոս Նարեկին էլ տարավ, որ գրանցի ԵԿՄ-ում, սակայն չստացվեց։ Այդ ժամանակ բարկացավ, իր թղթերը վերցրեց ու գնաց զինկոմիսարիատ՝ որտեղ եղբայրս, այնտեղ՝ ես. «Ես իմ եղբոր հետ եմ գնալու, նրա թիկունքին պետք է կանգնեմ»։ Իր եղբայրն ամուսնացած էր, երկու աղջիկ ունի։ Կռվի դաշտում՝ թեժ պահին, երբ զգացել է, որ փրկության ելք չկա, եղբորն ասել է. «Խնդրում եմ, հետ գնա, տղերքի հետ նահանջի, ես մենակ կկանգնեմ, կկռվեմ, մեր հողը թուրքին չեմ տալու»։ Այդ ժամանակ նա արդեն ջոկատի հրամանատարն էր»։

Մայրիկն ասում է՝ հոկտեմբերի 14-ին է որդին տանից դուրս եկել ու մեկնել մարտի դաշտ։ Հրայրի մարտերը եղել են Ջրականում։ «Թեժ ժամանակն էր։ Չէ՞ որ կարծիք կա, որ այդ ժամանակ Ջրականն արդեն հանձնված է եղել թշնամուն։ Ու մեր անմեղ երեխաներին տարան այնտեղ։ Տղաները թեժ մարտերի մեջ են եղել, կռիվ տվել թշնամու դեմ, չեն նահանջել, չեն լքել մարտի դաշտը»։

Մինչև Գորիսից Արցախ շարժվելը Հրայրը զանգել է մայրիկին։ «Իրեն ասում էի՝ շատ զգույշ կլինես, շուտ-շուտ կզանգես, բալե՛ս։ Տղաս այդ ժամանակ ասաց, որ մի երեք օր չի զանգի, կարծես կանխազգացում ունենար։ Արցախից ինձ զանգել այլևս չի կարողացել։ Միայն տղաներից մեկի հեռախոսով իր ընկերուհուն նամակ է գրել, նախքան դա զանգահարել է, բայց ուշ ժամ է եղել, վերջինս քնած է եղել, չի պատասխանել զանգերին։ Նամակում գրել է. «Արդեն ուշ է, պլանները փոխվեցին, ծաղիկներ դու կբերես ինձ, ես քեզ էլ ծաղիկ չեմ կարող բերել»»։ Հոկտեմբերի 19-ին Ջրականում Հրայրն անմահացել է։ Նա շուտ է տուն «վերադարձել»։

Հրայրը կրտսեր քույր ունի։ «Աննաս ևս կարատեիստ է, կրկին 2-րդ դան է, դպրոցում մանկավարժ է աշխատում։ Նա միշտ ասում է՝ ես իմ եղբոր գործը մինչև վերջ կշարունակեմ։ Մարզիչ է, սիրված ու հարգված է, ինչպես եղբայրը։ Նա Հրայրիս պատիվը բարձր է պահում»։ 

Ապրելու ուժի մասին։ «Ապրելուս ուժն իմ աղջիկն է։ Իհարկե, որևէ մեկը չի կարող իմ Հրայրի բացը լրացնել։ Հրայրս ուրիշ էր, իր նմանը չկա։ Ես ամեն տեղ իրեն եմ փնտրում։ Գիշերներն ականջս դռան կողմն է, միշտ մտածում եմ, որ հիմա դուռը կթակի ու ներս կմտնի։ Այժմ ինձ ապրեցնողն ու ուժ տվողը Աննաս է»։

Հ. Գ. - Կամավոր, սերժանտ Հրայր Հարությունյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Դավթաշենի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումը«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարանԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Երևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման վերաբերյալ. Պեսկով Վինիսիուսը վիրահատել է կզակը ԱԱ-2026-ից հետո Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իսրայելն այս պահին շահագրգռված չէ մասնակցելու ԱՄՆ-ի և Իրանի միջև hակամարտnւթյանը. Իսրայելի ֆինանսների նախարար Հայաստանը գերազանցում է Վրաստանին շրջակա միջավայրի պահպանության վարկանիշային աղյուսակումՎայոց ձորում 29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ժայռին Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի (տեսանյութ, լուսանկարներ) Հորմուզի նեղուցը կմնա փակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել hարվածներն Իրանի դեմ. Fars Սnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԹուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով «Քաղաքագետը գնահատել է Հայաստանի տնտեսության վիճակը»Հայաստանի ղեկավարությունը մտել է Մոսկվայի հետ պաշտպանական և տնտեսական կապերը խզելու վերջին փուլ. «Փաստ»Ուկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Ինչ որ պարոն Սոկոլով կղեկավարի Թրամփի հիմնադրամը ՀայաստանումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»«Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Հայաստանը վերաուղղորդում է արտահանումը. Ի՞նչ անել չվաճառված ապրանքների հետԲոլիվիան հռչակել է իր անկախությունը. պատմության այս օրը (20 հուլիս) «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
Ամենադիտված