Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ. նոր կյանքի սկի՞զբ, թե՞ արագացված մահ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ուսումնասիրելով և ճանաչելով շրջակա միջավայրը՝ մարդն անընդհատ փոփոխում է բնությունը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար խախտելով բնապահպանության հաշվեկշիռը: Անցած 20-րդ դարը բնութագրվեց աշխարհը վերափոխող գիտատեխնիկական առաջընթացով:

70-ական թվականների սկզբից արագ տեմպերով սկսեց զարգանալ ռեկոմբինանտ ԴՆԹ-ի տեխնոլոգիան, և մոլեկուլյար գենետիկայում ստեղծվեց նոր ուղղություն՝ գենային ինժեներիա: Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն են տալիս կենդանի օրգանիզմներում տեղադրելու այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի են և՛ գիտության մեջ, և՛ պրակտիկայի համար:

Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը նոր տրանսգեն բույսերի և կենդանիների ստեղծումն է: Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղադրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ (ԳՁՕ):

Առաջին տրանսգեն օրգանիզմները մշակվել են «Մոնսանտո» ընկերությունում (ԱՄՆ): Տրանսգեն բույսերի առաջին աճեցումները եղել են 1988 թ-ին, իսկ 1993 թ-ին դրանք առաջին անգամ հայտնվել են շուկայում:

Երկրագնդում ապրում է ավելի քան 7 մլրդ բնակչություն, որից 1/3-ը թերսնված է: Ավելին՝ մարդու կերաբաժնին անհրաժեշտ 50% սպիտակուցներից միայն 15-20%-ն է ապահովված:

Մի կողմից գենային ինժեներիայի մեթոդների շնորհիվ բազմաթիվ խնդիրներ հաղթահարվեցին գյուղատնտեսության, արդյունաբերության և բժշկության բնագավառներում, սակայն դրան զուգահեռ՝ ԴՆԹ-ի մոլեկուլների հետ գործողությունները նաև լուրջ մտավախությունների տեղիք են տալիս:

Որպես հետևանք, ի վերջո, կարող են առաջանալ պաթոգեն մանրէների և վիրուսների նոր տեսակներ, որոնք կայուն կլինեն ներկայումս օգտագործվող բոլոր հակաբորբոքիչների (անտիբիոտիկների) նկատմամբ:

Տեղափոխված գենը կարող է ազդել հարևան գեների վրա, և այդ ազդեցությունը, հնարավոր է, տարածվի նաև մինչ այդ լռող գեների վրա:

 

Հենց այս խնդրին էր նվիրված դեկտեմբերի 5-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում կազմակերպված «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածություն. օգուտներ և մարտահրավերներ» թեմայով հանրային քննարկումը, որին մասնակցում էին ԵՊՀ իրավագիտության և կենսաբանության ֆակուլտետների ուսանողները, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչները և Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի աշխարհագրության բաժնի մեկ ուսանողուհի:

Похожее изображение

 Միջոցառմանը, բացի Էկոիրավունքի կենտրոնի ղեկավար Աիդա Իսկոյանից, ներկա էին նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը:

Աիդա Իսկոյանը ներկայացրեց ոլորտը, արդի հիմնախնդիրները և ոլորտի կարգավորմանն ուղղված միջազգային իրավական ակտերը: Մասնակիցներին, մասնավորապես ուսանողներին ողջունեց նաև դեկան Գագիկ Ղազինյանը. «Շատ ողջունելի է, որ Էկոիրավունքի կենտրոնը բավականին ակտիվ և արդյունավետ գործունեություն է ծավալում, առավել ողջունելի և ուրախալի է, որ այդ գործունեության մասնակից են նաև ուսանողները»:

Картинки по запросу Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

 Մինչ զեկույցներին անդրադառնալը քննարկման մասնակիցները դիտեցին անիմացիոն մի տեսահոլովակ, որը մանրամասն ներկայացնում էր գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման պատմությունը, հետևանքները և հնարավոր վտանգները:

Այնուհետև բանախոսները ներկայացրին ոչ միայն ԳՁՕ-ների գործածության դրական և բացասական կողմերը, այլև դրանց ներկրման իրավական կարգավորումն աշխարհում և ՀՀ-ում, ինչպես նաև ԳՁՕ պարունակող սննդամթերքի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության հիմնահարցերը:

Յուրաքանչյուր զեկույցից հետո մասնակիցների միջև ակտիվ ու երկար քննարկում էր ծավալվում, ինչը վկայում էր այն մասին, որ զեկույցները պատրաստված էին բավականին հետաքրքիր և բովանդակալից:

Քննարկման բոլոր մասնակիցների կարծիքներն ու փաստարկները, ի վերջո, հանգեցին հետևյալ եզրակացությանը՝ եթե գիտությունը չի ապացուցել, որ դրանք 100%-ով անվտանգ են մարդու և ընդհանրապես ամբողջ էկոհամակարգի համար, ապա դրանց օգտագործումը պետք է արգելվի:

Картинки по запросу Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ

 

«Այնուամենայնիվ, համեմատության մեջ դնելով ԳՁՕ-ների դրական ու բացասական կողմերը, օգուտները և մարտահրավերները, կարող ենք փաստել՝ ԳՁՕ-ները որոշակիորեն լուծում են պարենի ապահովվածության հիմնախնդիրը, բայց հաշվի առնելով ԳՁՕ-ների թողած բացասական հետևանքները և ենթադրելով հնարավոր մարտահրավերները` ի վերջո պետք է հնարավորինս վերահսկել այս ոլորտը և հստակ օրենք մշակել»,- իր միտքն ամփոփեց ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողուհի Սուսաննա Մելիքյանը:

Հավելենք, որ շատ երկրներում՝ Հունաստանում, Լեհաստանում, Շվեյցարիայում, Վենեսուելայում, Ալժիրում, Թայլանդում, Բենինում, ինչպես նաև Իսպանիայի, Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի մի շարք նահանգներում կտրականապես արգելված է ԳՁՕ-ների օգտագործումը: Այս խնդրի դեմ պայքարում Հայաստանը սկսնակ է: Միայն 2004 թ-ին է ՀՀ-ն միացել Կենսաանվտանգության մասին կարթագենյան արձանագրությանը, որը ԳՁՕ-ների տրանսսահմանային տեղաշարժը կարգավորող իրավական առաջին փաստաթուղթն է: Ներկայումս Հայաստանում մշակվում է «Գենետիկորեն փոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով կկարգավորվեն գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, մշակման, արտահանման խնդիրները:

Похожее изображение

Ի դեպ…

Գիտնականներն արդեն լոլիկի ԴՆԹ-ի գենի մեջ ներկառուցել են արկտիկական ձկան գենը: Ըստ այդմ՝ բանջարեղենի ձևափոխված այդ տեսակը, ինչպես խորը ջրերում ապրող հյուսիսային ձուկը, շատ հեշտ է դիմակայում ցրտին:

Գենային ինժեներիայի հաջորդ «հրաշքը» կարտոֆիլն է, որին կոլորադյան բզեզն անգամ չի կարող վնասել, քանի որ կարտոֆիլի գենոմի մեջ ներկցված է վնասատուների համար մահացու թունավոր նյութ արտադրող բակտերիայի գեն: Եվ քանի որ կարտոֆիլի վրա այլ միջատներ էլ են նստում, օրինակ՝ թիթեռ, զատիկ, մեղու, հետևաբար դրանք էլ են ոչնչանում: Դրանց ոչնչացման հետևանքով էլ սկսեցին ոչնչանալ նաև թռչունների այն տեսակները, որոնք սնվում են այդ միջատներով:

ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. Թրամփ«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծանոթ ու միարժամանակ անհայտ … կամասուտրաԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ «Պուտինը տխուր եզրակացություններ է արել Փաշինյանի մասին. Իշխանությունը երկուսի միջև հավասարակշռելու փորձերը այլևս չեն աշխատում»Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր Մարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր «Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում «Հայաստանի տնտեսական շրջադարձը դեպի Արևմուտք. Կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին»Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի Գլխավորը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին. ի՞նչ է տեղի ունեցել գիշերվա ընթացքում ՀԱՀ՝ Ծառատնկման օր․ պատմության այս օրը (22 հուլիս)Թուրքիայում խոշոր հրդեհ է բռնկվել ավիաշարժիչների գործարանում Ռուբլին թանկացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հուլիսի 21-ի դրությամբ Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Ծեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ինՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ամենադիտված