Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճանապարհն ընթացողն է հաղթահարում. հունիսի 7-ին հաջորդելու են այլ օրեր. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վաղը հունիսի 7-ն է՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրը: Այն օրը, որի մասին հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում խոսում էին գրեթե բոլոր հնարավոր «խոսացող» սարքերից, բոլոր բակերում ու հրապարակներում:

Շատերն այս օրերին լարված կամ հետաքրքրությամբ հետևում էին թեկնածուների նախընտրական հանդիպումներին, բանավեճերին, հարցազրույցներին: Առավել ակտիվ հայրենակիցները անմիջականորեն էին մասնակցում այդ հանդիպումներին ու հավաքներին: Մի խոսքով՝ ակտիվ նախընտրական մեկ ամիս էր, որի մի շարք բնութագրական դրսևորումներին անդրադառնալու, գնահատականներ տալու հնարավորություններ դեռ կլինեն:

Հիմա ամենից կարևորն այն է, թե ինչ կլինի վաղը՝ հունիսի 7-ին: Իսկ ինչ կլինի վաղը, դա գիտի միայն ժողովուրդն ինքը: Բայց, անկախ այդ ամենից, կան էական հանգամանքներ, որոնց էլ ստորև կանդրադառնանք:

Առաջինն այն է, որ հունիսի 7-ից հետո անխուսափելիորեն լինելու են հունիսի 8-ը, 9-ը, 10-ը: Ասել կուզի՝ հունիսի 7-ով կյանքը կամ ամեն ինչ չի ավարտվելու: Ու այս տեսանկյունից, կարծում ենք, շատ կարևոր են ոչ միայն քվեարկության, ընտրությունների արդյունքները, այլև ու առաջին հերթին՝ հասարակության պահվածքը, հոգեվիճակը և, իհարկե, հասարակության վերաբերմունքը սեփական պետությանը:

Իսկ այստեղ արդեն կարևոր խնդիր է այն, որ մենք, ցավոք, հիմնականում սահմանափակվել ենք «մեր տան դռան առաջի շորով»: Այսինքն՝ մեր սեփական փոքրիկ «աշխարհում» ամեն ինչ քիչ թե շատ տեղում թող լինի, իսկ դրանից այն կողմ ինչ է կատարվում, արդեն առանձնապես մեր հոգսը չէ, կամ որ ավելի տխրեցնող է՝ «բա քեզ պետք ա՜...»:

Բացի այն, որ դա անհեռատես մոտեցում է, դա նաև սեփական անձը մոլորության մեջ գցել է: Հա, «դռան առաջի շորը» կարևոր է, բայց նույնքան կարևոր է, թե որտեղ է բնակարանը (տունը), ինչ է շուրջը կատարվում, ինչ միջավայր ու մթնոլորտ է այդ տան կամ շենքի շուրջ, կողքի բակում, մյուս թաղամասում, քաղաքում, երկրում:

Վերը նշված «կենցաղային աշխարհընկալումը» բերում է նրան, որ շատերը շատ ավելի ընդգրկուն, մեծ խնդիրները չեն տեսել, չեն տեսնում կամ չտեսնելու են տվել ու տալիս՝ սահմանափակվելով զուտ «ինձ համար լավ լինի» մոտեցմամբ: Ցավալիորեն՝ տարիներ շարունակ, միշտ: Այնպես չէ, որ միայն վերջին տարիներին է դա ի հայտ եկել: Այդպես միգուցե հնարավոր է անձնական տարածքում անհատական անդորրի խաբուսիկ զգացողություն ունենալ, ավելի շուտ՝ պատրանք: Բայց այդպես, չասենք՝ անհնար, սակայն շատ դժվար է ունենալ լիարժեք կամ կենսունակ հասարակություն: Իսկ առանց նման հասարակություն ունենալու դժվարանում է նորմալ պետություն ունենալու հարցը:

Նույնի հետ շաղկապված ու շատ ավելի կարևոր հանգամանք է այն, որ հասարակությունն, ի վերջո, պետք է թոթափի ծայրահեղ ներքին անհանդուրժողականությունը և ներմուծված ներքին թշնամանքը, չարությունը, ատելությունը: Մեր հասարակությունն ասես կախարդական «ծուռ հայելու բեկորներից» տուժած լինի՝ այնքան նվազած են թվում պարզ, մադկային ապրումակցումը, դիմացինի նկատմամբ նորմալ վերաբերմունքը:

Սա կենսական հարց է: Նույնիսկ ավելորդ է քննարկել, որ ատելությունն ու չարությունը չթոթափելով՝ անհնար է ունենալ հենց հասարակություն ինքնին: Առանց այդ ծանրությունից ազատվելու անհնար է ունենալ պետություն, անհնար է ունենալ առաջխաղացում:

Սա խիստ տարողունակ թեմա է՝ լրագրային հոդվածում համակողմանի դիտարկելու համար: Բայց հիմնականն այն է, որ ատելությամբ ու չարությամբ կարելի է ջարդել, քանդել, փշրել, սակայն ստեղծել, արարել, կառուցել՝ երբեք: Չէ, պոետիկ բաներ չենք ասի՝ սիրո մասին: Բայց սկզբի համար մեր ժողովրդին իսկապես անհրաժեշտ է թոթափել ներքին չարությունը: Առանց դրա մենք չենք կարողանալու դրսևորվել որպես հասարակություն: Իսկ հետո, եթե ստացվի, հնարավոր է նույնիսկ համախմբվել հիմնականի ու կարևորի շուրջ:

Մեզ համար այդ հիմնականն ու կարևորը մեր երկիրն է ու մեր երկրում մեր երեխաների ապագան: Այսինքն՝ հասարակությունը պետք է, որ ավելի պատասխանատու լինի սեփական երկրի նկատմամբ: Պետք է, որ ճիշտ գնահատի իր արժեհամակարգերը:

Ի դեպ, նույն հասարակության մի շերտն է նաև «իրավապահ համակարգը»: Ինչ էլ լինի, ինչեր էլ ասվեն, նրանք, ի վերջո, այլ մոլորակից չեն եկել, մեր ժողովրդի ներկայացուցիչներ են:

Տեսեք, փոխվել են հասարակարգեր, փոխվել են տարբեր իշխանություններ: Այլ տեղերում էլ են փոխվում: Բայց իրավապահ համակարգը պետք է մնա իր դիրքերում, այն պետք է գերակա դիտի պետության շահը և օրինականության ապահովումը, չներքաշվի քաղաքական կոնյուկտուրայի ու շահերի սպասարկման հարթություն, ինչի դեպքում հարցականի տակ է դրվում նրանց բուն առաքելությունն ու կոչումը:

Սրա գիտակցումը չափազանց կարևոր է մեր ժամանակներում և մեր իրավիճակում: Հա, ու այս համակարգում էլ չպետք է մոռանան, որ լինելու է հունիսի 8, 9, 10... Անկախ նրանից, թե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ինչպիսին կլինեն:

Կյանքը մեկ օրվա համար չէ: Ու երկիրն էլ մեկ սերնդի համար չէ:

Իդեալական մոտեցմամբ, իհարկե, ցանկալի է, որ մեր հասարակությունն էլ երբևէ հասնի մի իրավիճակի, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կենտրոնացած է իր գործի վրա՝ լինի ուսուցիչ, բժիշկ, հողագործ թե պատշար կամ թեկուզ՝ լրագրող: Եվ հավուր պատշաճի անի իր գործը: Չէ, չենք ասում, թե զերծ մնան քաղաքական դիրքորոշումից, առավել ևս՝ քաղաքացիական դիրքորոշումից: Դրա մասին չէ խոսքը, այլ այն մասին, որ այդ ամենը պետք է լինի սեփական անելիքին երկրորդված ու երբեք չպարտադրված:

Այսօր, թվում է, թե շատ հեռու է մեր համատեղ ընթացքը դեպի այդ նվազագույն իդեալականը: Բայց դա անհնարին չէ: Կարևորը՝ ձերբազատվել մեր հասարակական մարմինը ներսից հյուծող չարությունից ու անհամերաշխությունից: Երբ այդ ամենից ազատվենք, միգուցե սկսենք նկատել, որ, այնուամենայնիվ, ավելի շատ միավորող բաներ կան, քան մեզ իրարից հեռացնող, տարանջատող: Եվ այդ դեպքում հնարավոր է, որ սկսենք արդեն ոտքի կանգնել, որպեսզի առաջ ընթանանք: Ի վերջո, ճանապարհն ընթացողն է հաղթահարում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ Հարավային Կորեայում ցանկանում են նվազեցնել քրեական պատասխանատվության տարիքը մինչև 13 տարեկան Մյասնիկյան պողոտայի մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես կվերադասավորվի Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունները վերսկսվել են Իրանին ԱՄՆ-ի hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո 19-ամյա Յամալը նշել է իր երազանքի նվերը ԱԱ-2026-ի կիսաեզրափակչից առաջ Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Դավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասինՈւկրաինան մեկ գիշերում 11 ռուսական նավ է խոցել ԻՀՊԿ-ն hարձակվել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու լցանավի վրա ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար «Իրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը». ԱրաղչիԻրանը շարունակում է նավթի արտահանումը՝ չնայած ԱՄՆ պատժամիջnցների վերականգնմանը Սաակաշվիլիստ պրոֆեսորը լոբբինգ է անում Հայաստանի համար. Դուք կաղքատանաք, բայց կդառնաք եվրոպացիԱրցախում մեկնարկել է համաժողովրդական շարժում․ պատմության այս օրը (14 հուլիս)Սակարկել և դավաճանել ավելի բարձր գնով. Ինչո՞ւ Փաշինյանը Ռուսաստան գնաց ֆոն դեր Լեյենի այցից հետո5-ամյա երեխան վրшերթի է ենթարկվել․ ի՞նչ է հայտնի, մանրամասներԻրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Արևմուտքը բացահայտ հովանավորում է հակաժողովրդավարությունը, անարդար ընտրությունները, անօրինականությունն ու բռնաճնշումները. «Փաստ»Նստել այն ցանկապատի վրա, որը տատանվում է աշխարհաքաղաքական քամու պոռթկումներից. «Փաստ»Մասնագետը կանխատեսել է, թե երբ է Ռուսաստանը բարձրացնելու գազի գինը Հայաստանի համար Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիևին ԱՄՆ-ը մտադիր է առաջիկա օրերին շարունակել hարվածներ հասցնել Իրանին. Թրամփ «Իմ հայրենիքն է, իմ հողն է, պետք է պաշտպանեմ». Գրիգորի Գաբրիելյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... մոտ չորս ամիս անց. «Փաստ»Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան Իրանի Բուշեր նահանգում պայթյուններ են որոտացելՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»«Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Կասեցվել է «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն. 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» բեռնատարը
Ամենադիտված