Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների 26 պատգամավոր, այն է՝ խորհրդարանի մեկ հինգերորդը, 2022 թ. հունվարին դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Այս տարի ապրիլի 16-ին դատարանը հրապարակեց իր որոշումը։ Այն քննարկումների կիզակետում հայտնվեց։ Մի կողմից՝ նշվեց, որ դատարանը Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել օրենքի համապատասխան դրույթները, բայց մյուս կողմից, երբ իրավաբանները «բացում» են որոշման բոլոր նրբությունները, չասենք այլ, բայց բավականին հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Փաստաբան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանի հետ զրույցում անդրադառնում ենք ՍԴ-ի արձանագրած կարևոր դիտարկումներին։ Նախ՝ նա ընդգծում է՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը որևէ մի իրավիճակում չի վիճարկվել, այսինքն՝ ողջամիտ է, որ ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա լինի բռնագանձման։ «Այլ հարց է, որ նշվածը պետք է ունենա իրավական, օրինական բոլոր երաշխիքները։ Դրա մասին մեզ տարիներ առաջ հուշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Ի դեպ, այս ինստիտուտը հետխորհրդային երկրներից առաջիններից մեկը ներդրել է Վրաստանը, այնուհետև՝ Բուլղարիան և այլն։ Բոլորի վերաբերյալ ՄԻԵԴ-ը տվել է հստակ երաշխիքներ՝ թե՛ ընթացակարգային, թե՛ բովանդակային իմաստով, թե ինչպես պետք է տեղի ունենա այդ ապօրինի գույքի բռնագանձումը, ինչ դեպքերում այն չի կարող տեղի ունենալ և, առհասարակ, որո՞նք են նման վարույթ հարուցելու օրինական հիմքերը, ապացուցման բազան և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վարդևանյանը։

Հիշեցնում է՝ Հայաստանում 2020 թվականին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն այդ՝ մի շարք հարցերի վերաբերյալ պատասխան չէր տալիս՝ կա՛մ ընդհանրապես չէր տալիս, կա՛մ այնպիսի պատասխաններ էր տալիս, որոնք հակասության մեջ էին մտնում եվրոպական ստանդարտների հետ։ «Ի վերջո, առաջին հերթին ո՞վ է շահագրգռված, որ նշված, այսպես ասած, օրենսդրական միջազգային չափանիշները պահպանված լինեն։ Դրա առաջնային պատասխանատուն պետք է լինի պետությունը։ Մի հետաքրքիր հանգամանք բացահայտեմ՝ ՍԴ որոշումից հետո, եթե այսպես քաղաքական բնույթի հայտարարությունները չդիտարկենք, մասնագիտական հանրույթի, անկախ քաղաքական կողմնորոշումից, դիրքորոշումն այն էր, թե ինչքան կարևոր էր այդ որոշումը։ Նույնիսկ նկատել էի, որ Սահմանադրական դատարանի արդեն նախկին դատավոր Վահե Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշեց, թե որքան կարևոր՝ կանխարգելիչ նշանակություն ունի ՍԴ որոշումը հնարավոր իրավունքների խախտումների տեսանկյունից։ Այսինքն՝ արդեն փաստ է, որ օրենքը այնպես, ինչպես ընդունվել էր, և այնպես, ինչպես կիրառվում էր, հանգեցնում էր իրավունքների խախտումների, որոնք, արձանագրենք, Սահմանադրական դատարանի որոշմամբ որոշակի իմաստով կանխարգելվելու են»,-նշում է մեր զրուցակիցը։

Այնուհետև անդրադառնում է Սահմանադրական դատարանի որոշման մի քանի կարևոր շեշտադրումների, որոնք ամբողջ պրակտիկայի տեսանկյունից էական մեծ փոփոխությունների են հանգեցրել և հանգեցնելու են։ «Առաջինը՝ պաշտոնատար անձի դեպքում կատարվում են ուսումնասիրություններ և դրա շրջանակներում ներկայացվում է գույքի բռնագանձման պահանջ, որոշման համաձայն՝ մինչև պաշտոն ստանձնելու գույքային ծավալը, այսինքն՝ այն գույքը, որն ունեցել է մինչև պաշտոն ստանձնելը, ամբողջությամբ օրինական է։

Նույնիսկ եթե դատախազությունը խնդիրներ է տեսնում, չի կարող դրա վերաբերյալ պահանջ ներկայացնել։ Սա օրենքում գրված չէր, չնայած միջազգային փորձը դա հուշում էր։ Ի դեպ, օրենքը չէր ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ մասնագիտական կարծիք ստանալու համար, թե ինչո՞ւ, դա այլ հարց է։ Երկրորդ շատ կարևոր հանգամանքը՝ եթե ուսումնասիրությունը սկիզբ է առել ենթադրյալ հանցանքի հիման վրա, պարզաբանեմ՝ ոչ թե զուտ պաշտոնատար անձ լինելու կարգավիճակի տեսանկյունից, այլ ենթադրյալ հանցանքից է բխեցվել և դրա վրա է կառուցվել դատախազության ուսումնասիրությունը, այդ դեպքում գործ ենք ունենում հետևյալ իրավիճակի հետ. դատախազությունը պարտավոր է հիմնավորել գույքի բռնագանձման իր պահանջի և այդ ենթադրյալ հանցանքի միջև կապը։ Շրջանակ է դրվում՝ մեղսագրվող արարք, դրա ծավալ, դրա շրջանակներում ապօրինի ենթադրյալ գույքի բռնագանձման պահանջ։ Ոչ թե մեխանիկորեն ամբողջ հնարավոր և անհնարին գույքեր, այլ ենթադրյալ հանցանք և դրա հետ կապ։ Մասնագիտական հանրույթն առաջին իսկ օրվանից արձանագրում էր նշվածը՝ ելնելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից։ Բայց չեք գտնի մեկ ուսումնասիրություն կամ մեկ հայց, որտեղ այս պահանջը պահպանված լինի։ Ի դեպ, նաև տեղյակ եմ, որ եղել են բազմաթիվ դեպքեր, երբ դատարանները, դատախազները հստակ արձանագրել են, որ իրենք նշվածը չեն դիտարկում, որովհետև օրենքում գրված չէ, Եվրոպական դատարանի որոշումներն էլ անտեսում են։ Հիմա ՍԴ-ն այս շատ պարզ ճշմարտությունը ևս արձանագրեց, որի պայմաններում, իհարկե, բազմաթիվ գործեր կա՛մ վերանայվելու են՝ իրենց ծավալի տեսանկյունից, կա՛մ ընդհանրապես մերժվելու են, որովհետև եթե հայցում տեղ չի գտել այս կապի վերաբերյալ Սահմանադրական դատարանի պահանջը, այդտեղ ևս գործ ենք ունենալու մերժված հայցերի հետ։ Երրորդ շատ կարևոր բաղադրիչը, որը մասնագիտական առումով չափազանց կարևորում եմ, վաղեմության ժամկետի ինստիտուտն է, որը Սահմանադրական դատարանն ուղիղ արձանագրել է, որ թե՛ մինչև օրենքի ընդունումը և թե՛ օրենքին հաջորդող ժամանակահատվածի համար պետք է լինի վաղեմության ժամկետ։ Սա ևս շատ տրամաբանական է, և կրկին ոչ թե մեր Սահմանադրական դատարանի նորարարական դիրքորոշումն է, մոտեցումը, այլ բխում է միջազգային փորձից։ Եթե այս օրենքն ուղարկված լիներ Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար, այն ուղիղ արձանագրելու էր, որ վաղեմության ժամկետի վերաբերյալ օրենքում պետք է դրույթներ նախատեսվեն, և առանց դրա օրենքը խնդրահարույց է։ Բայց, ավաղ, դա չէր կատարվել։ Երբ Սահմանադրական դատարանն օրենքի սահմանադրականությունը քննության առնելու շրջանակներում այն ուղարկել էր Վենետիկի հանձնաժողովին՝ խորհրդատվական կարծիք ստանալու համար, Վենետիկի հանձնաժողովն ուղիղ դա գրել էր և, ի դեպ, առաջարկել էր ժամկետի մոտեցում էլ, այն է՝ տասը տարի։ Հետաքրքիր հանգամանք նշեմ՝ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակմանն արդեն հաջորդել է մոտ երկու ամիս, բայց չեմ տեսել որևէ մի հանրային քննարկում նշված հարցի վերաբերյալ։ Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնյաների համար։ Սահմանադրական դատարանի որոշման այդ դրույթն ուղիղ հասցեագրված է օրենսդրական նախաձեռնություն ունեցող սուբյեկտներին, այն է՝ Ազգային ժողով, կառավարություն»,-հավելում է իրավաբանը։

Սահմանադրական դատարանն օրենքի մասով տվել է հստակ պատասխաններ։ Իսկ կարո՞ղ են դատարանները և իրավապահ մարմինները տարբերակներ գտնել ՍԴ որոշման կատարումը շրջանցելու համար։ «Սահմանադրական դատարանն իր որոշմամբ նաև արձանագրել է, որ ոչ բոլոր հարցերին է անդրադառնում, այսինքն՝ նույնիսկ դուռը բաց է թողել հնարավոր այլ խնդրահարույց դրույթների համար, հակառակ դեպքում կնշեր, որ ընդհանրապես մնացյալ հարցերի վերաբերյալ ամեն ինչ սահմանադրական է։ Բայց հակառակ տրամաբանությունն է իրացրել։ Քանի որ դիմող սուբյեկտը հանդիսանում էր ԱԺ պատգամավորների մեկ հինգերորդը, այն հանդիսանում է վերացական սահմանադրական վերահսկողության ընթացակարգ, այսինքն՝ ոչ թե կոնկրետ իրավիճակներն են գնահատման առարկա դառնում, այլ ընդհանուր, այսպես ասած, աբստրահավաք սահմանադրաիրավական արդարադատության վերահսկողությունը։ Հիմա, երբ նայում ենք այս տրամաբանության ներքո, դեռ նոր խնդիրներ են ի հայտ գալու, և Սահմանադրական դատարանն արձանագրելու է դրանք, երբ արդեն կոնկրետ անձինք էլ կարող են դիմել Սահմանադրական դատարան կոնկրետ դեպքերի վերաբերյալ։ Վստահ եմ՝ դատաիրավական համակարգը դրանից տեղեկացված է։ Անդրադառնալով հարցին՝ կարո՞ղ է Սահմանադրական դատարանի որոշումը չկատարվել, չպահպանվել, ներկայացրածս դրույթները խաթարվեն. չեմ կարող տեսականորեն դա բացառել, բայց դատավորները պարտավոր են լինել պրոֆեսիոնալ, արհեստավարժության սկզբունքը դատավորի վարքագծի և առաքինության պարտադիր վավերապայմաններից մեկն է։ Եթե դատարանները կարող են ՍԴ-ի որոշումը խախտել, դա նույնն է, ինչ խախտեն Սահմանադրությունը։ ՍԴ որոշումն իր իրավական ուժի տեսանկյունից փաստացի հաջորդում է Սահմանադրությանը, ինչ-որ իմաստով նույնիսկ զուգահեռ է Սահմանադրության հետ, որովհետև ՍԴ որոշումները մեկնաբանում են սահմանադրական նորմերը, սահմանադրի կամքը։ Շատ կարևոր է, որ ունենք եռաստիճան դատական համակարգ։ Լավ, համարենք՝ առաջին ատյանում մի դատավոր որոշում է, որ, քավ լիցի, եկեք խախտենք Սահմանադրությունը։ Վերաքննիչ ատյանո՞ւմ էլ երեք դատավոր պետք է այդպես մտածի։ Չբացառենք։ Վճռաբեկ դատարանո՞ւմ էլ։ Չբացառենք, բայց այդ ամենից հետո հարցը նորից կարող է հայտնվել Սահմանադրական դատարանում, որովհետև եռաստիճան դատական համակարգը սպառելուց հետո ցանկացած ֆիզիկական անձ կարող է ներկայացնել իր դիմումը Սահմանադրական դատարան, որի որոշումները պարտադիր են կատարման համար, նույնիսկ, որպես նոր հանգամանք, ենթակա են վերանայման։ Սա ռեսուրսի տեսանկյունից այնքան անարդյունավետ մոտեցում կլինի։ Հիմա առնվազն ֆիքսենք, որ Սահմանադրական դատարանի որոշումը վաղեմության ժամկետի մասով դեռևս չի կատարվել»,-եզրափակում է Արամ Վարդևանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдВкус отвержения: «Паст»Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Ушаков: Россия ждет в ближайшие недели визит Уиткоффа и КушнераТрамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейГенрих Мхитарян намерен продолжить карьеруЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдАэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаЗапах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Арагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекВажен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Властям содержание не нужно: «Паст»В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силе
Самое популярное