Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ վիճակախաղերի գովազդների կրճատման նպատակը մամուլին ֆինանսատնտեսական վնաս հասցնելն է. Սաթիկ Սեյրանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ քո տնտեսությունը զորայացված վիճակում է, չի աշխատում, տնտեսության մեջ միակ աշխատող և շարժիչ ուժը հանքարդյունաբերությունն ու վիճակախաղային ընկերություններն են, ապա ստացվում է, որ այս օրենքի նախագծի ընդունումից հետո տնտեսությունդ չի աճի, որովհետև որևէ մեկը ոչինչ չի գովազդի, քանի որ հանքարդյունաբերությունը գովազդից չի օգտվում, իսկ վիճակախաղերին դա պարզապես կարգելվի:   Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը` անդրադառնալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից:

Սեյրանյանը նշեց, որ այս իշխանությունը վաղուց էր սկսել գովազդների կրճատման գործընթացները, և օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեռ անցած տարվանից կոչ էր անում նվազեցնել բուքմեյքերական ընկերությունների գովազդները եւ չգայթակղել քաղաքացիներին, օրենքի նախագիծ էր ներկայացնում: «Իրականում, այդտեղ վիճակախաղային ընկերությունների շահերը լավագույնս պահպանվում էին և մահակի ամբողջ ուժն իջնում էր լրատվամիջոցների գլխին։ Պարզապես սուտ է, որ վիճակախաղերի գովազդների կրճատումով ազնիվ գաղափարներ են դրվում, իբր երկրում խաղամոլությունը կնվազի և այլն, ակնհայտ է, որ սրա նպատակը մամուլին ֆինանսատնտեսական վնաս հասցնելն է: Իրականում, այս իշխանության հեղափոխության հիմնական աջակիցները եղել են վիճակախաղային ընկերությունները, ու երեկ տեղեկացա, որ այդ ընկերություններից մեկը պատրաստվում է Լաս Վեգասում մեծ խաղատուն բացել: Պարզ է, որ գովազդների կրճատումներով այս ընկերությունները որևէ ֆինանսական կորուստ չեն ունենում,  ոչ էլ ՀՀ քաղաքացին է դադարում խաղամոլությամբ զբաղվել»,-ներկայացրեց նա:

Գլխավոր խմբագրի խոսքով՝ այս իշխանություններն իրականում վնասական սովորությունների լայն քարոզիչներն են, ինչպես օրինակ՝ այս իշխանություններն ուզում են կանեփի արտադրությամբ զբաղվել և անտրամաբանական է, որ այս քարոզչության ֆոնին ասում են, թե բերված օրենքի նախագիծը նպատակ ունի Հայաստանում նվազեցնել խաղամոլությունը: «Եթե նրանք իսկապես ՀՀ քաղաքացուն խաղամոլությունից հետ պահելու ազնիվ նպատակներ ունեն, ապա նրանք շատ մեծ գործիքներ ունեին այդ ուղղությամբ աշխատելու՝ սահմանափակումներ մտցնել, այլ գործիքակազմեր կիրառել, բայց սա կոնկրետ ուղղված է մամուլի դեմ: Նրանք լավագույնս օգտվում են շահումով խաղերից, խաղատներից, ֆեյքաբուծարանները տեղադրել են հենց վիճակախաղերի գրասենյակներում, ընկերությունների ֆինանսներն օգտագործվում են այս իշխանության տարբեր ծրագրերի համար, որն էլ նրանց հնարավորություն է տալիս բարգավաճելու, այլ երկրներով տարածվելու»:

Սաթիկ Սեյրանյանը նկատեց՝ մեր օրերում անհաշվելի են այն կայքերը, որոնք պարզապես զբաղված են գրագողությամբ և իրենց կայքն ամբողջովին ողողում են վիճակախաղերի գովազդներով: «Սա կարողանալո՞ւ են սահմանափակել, ստացվում է, որ պայքարը լինելու է միայն այն լրատվականների դեմ, որոնք ունեն խմբագրակազմեր, որոնք ունեն աշխատատեղեր, որոնք բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը, որոնք պատասխանատվություն են կրում իրենց հրապարակման համար, կատարում են իրենց հարկային պարտավորությունները»:

 

«Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմինԻրաքը խաղադրույք է կատարում ԱՄՆ-ի վրա. Ալեքսանդր Ցինկեր ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱԱ-2026. Իսպանիան 2։0 հաշվով պարտության մատնեց Ֆրանսիային՝ 16 տարի անց դուրս գալով եզրափակիչ Փարիզի մերձակայքում hրդեհի մարումը կարող է մի քանի շաբաթ տևել. Ֆրանսիայի hրշեջ-փրկարարական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Ամենայն հարգանքով, բայց հայերը «Սպարտա»-ն չեն․ «Ռիգա»-ի ավագ
Ամենադիտված