Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրան–Հայաստան և Հայաստան–Վրաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերից կազմված ամբողջական ցանցը նախատեսվում է շահագործման պատրաստ դարձնել 2031–2033 թվականներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածաշրջանային էներգետիկ շուկաների վարչության պետ Հովհաննես Աբրահամյանը։

Խոսքը Հայաստանի համար խոշոր էներգետիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Աբրահամյանի խոսքով` կառուցվում է 400 կՎ լարման էլեկտրահաղորդման գիծ և ենթակայան դեպի Իրան, ինչպես նաև նույն հզորության ենթակառուցվածք՝ Վրաստանի ուղղությամբ։

«Մենք 2031–33 թվականներին արդեն երկու գծերն էլ պատրաստ կունենանք շահագործման։ Այսինքն՝ Իրան–Հայաստան, Հայաստան–Վրաստան ամբողջական ցանցը՝ որպես միասնական ցանց, պատրաստ կլինի շահագործման»,– ասաց նա։

Աբրահամյանի գնահատմամբ՝ այդ ենթակառուցվածքի գործարկումը հնարավորություն կտա գործող էներգետիկ փոխհոսքերի ծավալներն առնվազն մի քանի անգամ մեծացնել։

«Ինչո՞ւ եմ ասում փոխհոսք․ դա կվերաբերի և՛ ներմուծմանը, և՛ արտահանմանը։ Այդ պահի իրավիճակն արդեն կթելադրի, թե որ տարբերակը կլինի»,– պարզաբանեց նա։

Իսկ թե տվյալ պահին որ ուղղությամբ կլինի էլեկտրաէներգիայի հոսքը, ըստ նրա, կախված կլինի այդ ժամանակվա իրավիճակից։

Անդրադառնալով հարցին, թե սպառման աճի, այդ թվում՝ IT ոլորտի զարգացման և նոր խոշոր սպառողների ի հայտ գալու պայմաններում Հայաստանը երբ կարող է բախվել էլեկտրաէներգիայի դեֆիցիտի, Աբրահամյանը հայտնեց, որ այս պահին նման խնդիր չկա։

«Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի դեֆիցիտին, նման բան գոյություն չունի։ Մենք մեր սպառողների համար ապահովում ենք էլեկտրաէներգիայի կայուն և անխափան մատակարարումներ, և մեր ամբողջ քաղաքականությունը միտված է դրան»,– նշեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի համար հասկանալի չէ, թե որտեղից են առաջանում Հայաստանում հնարավոր էլեկտրաէներգետիկ դեֆիցիտի մասին խոսակցությունները։ Աբրահամյանը հավելեց, որ բացառություն են արտառոց սպառման պահանջարկի առանձին դեպքերը, որոնց մասին խոսվել է նաև ոլորտային քննարկումների ընթացքում։
«Մնացածը ամեն ինչ իր հունով կարգավորվում է։ Որևէ անհանգստանալու բան այս պահին չկա»,– ընդգծեց նա։
Աբրահամյանն անդրադարձավ նաև Հայաստանի վերականգնվող էներգետիկայի զարգացմանը՝ նշելով, որ երկիրը երկար տարիներ զարգացած հիդրոէներգետիկ համակարգ է ունեցել, իսկ վերջին տարիներին զգալիորեն ավելացել են արևային էներգետիկ հզորությունները։

Նրա ներկայացրած տվյալներով՝ եթե 2018 թվականին արևային էներգետիկայի հզորությունը մի քանի տասնյակ մեգավատտի մակարդակում էր, ապա այժմ ցանցին միացված հզորությունը հասել է մոտ 1200 ՄՎտ-ի։

«Մենք մեր վերականգնվող էներգետիկ ռեսուրսները՝ կլինի դա արև, թե հիդրո, փորձում ենք զարգացնել հնարավոր առավելագույն չափով, այսինքն՝ այնքան, որքան թույլ կտա մեր համակարգը»,– նշեց Աբրահամյանը։

Ըստ նրա՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման տեմպերն արդեն այնպիսի մակարդակի են հասել, որ համակարգի տեխնիկական հնարավորությունները պետք է համապատասխանեցվեն նոր հզորություններին։
Պաշտոնյան հավելեց, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել նաև հողմային էներգետիկան։ Աբրահամյանի խոսքով՝ այդ ուղղությունը ներառված է երկրի էներգետիկ ռազմավարության մեջ։

«Արդեն իսկ ունենք հողմային էլեկտրակայան կառուցելու նախագիծ Ասիական զարգացման բանկի հետ, առայժմ նախագծման փուլում է»,– ասաց նա։

Միաժամանակ հավելեց, որ արդյունաբերական մասշտաբի հողմային կայանների զարգացումը կապվում է երկու կարևոր խնդրի լուծման հետ՝ արևային կայանների մեծ ծավալների ինտեգրման հետևանքով էներգահամակարգում առաջացած խնդիրների կարգավորման և նոր միջպետական էլեկտրահաղորդման ցանցերի պատրաստ լինելու հետ։
«Այս արևային կայանների առաջացրած խնդիրները լուծելուց հետո, ինչպես նաև այս ցանցերի պատրաստ լինելուց հետո արդեն կդիտարկենք արդյունաբերական մասշտաբի հողմային կայաններ ունենալու տարբերակը»,– մանրամասնեց Աբրահամյանը։

ՏԿԵՆ ներկայացուցչի գնահատմամբ՝ Հայաստանն այսօր արդեն վերականգնվող էներգետիկ ներուժն օգտագործում է նույնիսկ փոքր-ինչ ավելի մեծ ծավալով, քան գործող էներգահամակարգի հնարավորությունները թույլ են տալիս առանց լրացուցիչ լուծումների։

Աբրահամյանը խոսեց նաև Սև ծովի հատակով նախատեսվող էներգետիկ մալուխի նախագծին Հայաստանի հնարավոր մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը դեռևս ծրագրի խիստ նախնական փուլում հայտնել է դրան մասնակցելու պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը։ Հայկական կողմը, ըստ նրա, որոշակի ներգրավվածություն է ունեցել նաև տեղեկատվության փոխանակման և տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների փուլում։

«Թե ինչպես կզարգանա ծրագրի ընթացքը, դա էլ հնարավորություն կտա Հայաստանի մասնակցության վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել»,– ասաց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ ներկա փուլում վաղաժամ է ասել, թե կոնկրետ ինչ ձևաչափով և ինչ չափով Հայաստանը կարող է ներգրավվել նախագծում՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակը։
«Այն, որ մենք հետաքրքրված ենք և մեր հետաքրքրվածությունը ցուցաբերել ենք մեր գործընկերներին, դա փաստ է»,– նշեց պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Սև ծովի հատակով բարձրավոլտ էլեկտրական մալուխ անցկացնելու նախագիծը նախատեսում է Վրաստանի և Ռումինիայի էներգահամակարգերի միացում՝ Հարավային Կովկասից Եվրոպա «կանաչ» էլեկտրաէներգիա փոխանցելու նպատակով։ Նախագիծն իրականացնում են Վրաստանը, Ադրբեջանը, Ռումինիան և Հունգարիան, իսկ Հայաստանը նախկինում հետաքրքրություն է հայտնել դրան մասնակցելու հարցում։

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. BloombergԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Նուշ Օհանյանը հրապարակում է արել ամուսնու մահից հետոԼեհաստանում ԱՄՆ նոր մշտական ռազմաբազայnւմ կարող է տեղակայվել 5,000 զինծառայnղ Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի Արևմուտքին ներքաշի պшտերազմի մեջ. Պեսկով Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համարԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինԳազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մխիթարյանը մոտենում է ռեկորդի «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Քաղաքագետ Ստանկևիչը Հայաստանի մասին. Փաշինյանը վերափոխում է ռեժիմը բաժանման միջոցովԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով The Wall Street Journal-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին խոստացել է Nvidia չիպեր խաղաղության դիմացԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն «Միջակություն ու հիմար». Դուդկինը Փաշինյանի մասին, ով մոռացել էր ռուսերենը ՇՀԿ գագաթնաժողովում Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ «Հայաստանը ստիպված կլինի վիզաներ մտցնել ռուսների համար». Արևմուտքը վերջնագիր է ներկայացրելԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԵրբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»ՉԼ. «Լիվերպուլ»-ը Էնֆիլդում հաղթեց «Ատլետիկո»-ին «ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհ
Ամենադիտված