Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր, Արցախ՝ Անկախության օր, Վիետնամ՝ Անկախության օր, Տիբեթ՝  Ժողովրդավարության օր, Մերձդնեստր՝ Անկախության օր, Ռուսաստան՝ Պարեկա-պահակային ծառայության օր, Ուկրաինա՝ Հայրենասերի օր։ 

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1829- ռուսական զորքերը հաղթարշավով հասել են Կոստանդնուպոլսի մատույցներին, և Սուլթանի խնդրանքով Ադրիանապոլսում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի Սև ծովի արևելյան ափերը Փոթի նավահանգստով, և Ախալցխան ու Ախալքալաքը անցել են Ռուսաստանին։   

1873 –ծնվել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիս Թերզիբաշյանը։

1916 –ծնվել է օպերային մեցցո-սոպրանո երգչուհի Տաթևիկ Սազանդարյանը։

1940 –ծնվել է նկարիչ Վարոս Շահմուրադյանը։

1991– ԼՂՀ-ի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների համատեղ նիտում հայտարարվել է ԽՍՀՄ-ից Արցախի Հանրապետությունն անկախացումը ըստ գործող ԽՍՀՄ օրենքների։

1997 –վախճանվել է օպերային երգիչ, տենոր Արթուր Այդինյանը։

2005-«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 15 անդամներից 7-ը՝ Ալբերտ Բազեյանի և Վաղարշակ Հարությունյանի գլխավորությամբ, կուսակցությունից դուրս գալու մասին համատեղ դիմում են ներկայացրել: 

2009-Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանը կամավոր ներկայացել է Հատուկ քննչական ծառայություն:

2013- վախճանվել է հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։ 2014- Ռուսաստանում կալանավորված  հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են  հիվանդանոց:

2018-«Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը կատարել է իր հանրահայտ հայտարարությունը՝ «Կան սպիտակ և սև ուժեր...»:

2019-Հայաստանը քաղաքական ապաստան է տվել ռուս ընդդիմադիր, ուլտրաաջ հասարակական- քաղաքական գործիչ Վիտալի Շիշկինին, որը մասնակցել է հակակառավարական ցույցերի ոչ միայն Ռուսաստանում, այլ նաև Ուկրաինայում, Հայաստանում, Թուրքիայում և Մոլդովայում:

2022- Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ «Դիմադրություն» շարժումը Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացրել:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

մ.թ.ա. 31 – տեղի է ունեցել Ակտիումի ծովամարտը։

911 —կոմս Օլեգի կողմից ստորագրվել է խաղաղության պայմանագիր Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի միջև։

1642 —անգլիական հեղափոխական խորհրդարանը արգելել է թատրոնները։ 

1652 —վախճանվել է իսպանացի գեղանկարիչ և գրաֆիկ Խոսե դե Ռիբերան։

1727 —Վիտաուս Բերինգի գլխավորությամբ արշավախումբ է ուղարկվել Կամչատկայի Օխոտսկ։

1752 - Մեծ Բրիտանիան Արևմտյան Եվրոպայից մոտ երկու հարյուրամյակ անց անցել է Գրիգորյան օրացույցի:

1792 —ֆրանսիայում սկսվել են «սեպտեմբերյան սպանությունները»՝ հեղափոխական ամբոխի կողմից բանտարկյալների ինքնադատաստանները։

1806 - Շվեյցարիայում սողանքն ավերել է Գոլդաու գյուղը, վախճանվել է 457 մարդ:

1922 —Հենրի Ֆորդի գործարաններում հայտնվել է նախազգուշացում առ այն, որ ցանկացած մեկը, որից կգա գարջրի, գինու կամ այլ թունդ սպիրտային ըմպելիքի հոտ անմիջապես կազատվի աշխատանքից։

1926-ծնվել է ռուս խորհրդային կինոյի ու թատրոնի դերասան Եվգենի Լեոնովը։

1945– «Միսսուրի» ամերիկյան լինքորնի վրա Ճապոնիան ստորագրել է իր կապիտուլացիայի արձանագրությունը, որով իսկ ավարտվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1945– Վիետնամը հայտարարել է իրեն անկախ հանրապետություն։

1969– առաջին անգամ օգտագործվել է համացանցը, Լոս Անջելեսի կալիֆորնիական համալսարանում իրար են միացվել մի քանի համակարգիչ և իրականացվել է տեղեկատվության փոխանակում։

1969 –վախճանվել է Վիետնամի նախագահ Հո Շի Մինը։

1972 —ԽՍՀՄ հոկեյի հավաքականը Կանադա—ԽՍՀՄ սուպերխաղի ժամանակ տոնել է իր լեգենդար հաղթանակը։

1973– վախճանվել է անգլիացի նշանավոր գրող և բանասեր, Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մատանիների տիրակալը» երկերի հեղինակ Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինը։ 

1990 —հայտարարվել է Մերձդնեստրի հանրապետության ստեղծումը ԽՍՀՄ-ի կազմում։

1996 - Ուկրաինայում մտցվել է գրիվնա անունով նոր դրամական միջոցը։

1997– վախճանվել է ավստրիացի հոգեբույժ, հոգեբան, նևրոլոգ, լոգոթերիապիայի հիմնադիր Վիկտոր Ֆրանկլը։

2002-ռուսաստանյան РТР հեռուստաընկերությունը պաշտոնապես սկսել է կոչվել «Ռոսիյա», իսկ ОРТ-ն «Առաջին ալիք»։

2008– թողարկվել է «Գուգլ Քրոմ» դիտարկիչը։

Կ.Խաչիկյան

 

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. BloombergԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Նուշ Օհանյանը հրապարակում է արել ամուսնու մահից հետոԼեհաստանում ԱՄՆ նոր մշտական ռազմաբազայnւմ կարող է տեղակայվել 5,000 զինծառայnղ Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի Արևմուտքին ներքաշի պшտերազմի մեջ. Պեսկով Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համարԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինԳազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մխիթարյանը մոտենում է ռեկորդի «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Քաղաքագետ Ստանկևիչը Հայաստանի մասին. Փաշինյանը վերափոխում է ռեժիմը բաժանման միջոցովԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով The Wall Street Journal-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին խոստացել է Nvidia չիպեր խաղաղության դիմացԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն «Միջակություն ու հիմար». Դուդկինը Փաշինյանի մասին, ով մոռացել էր ռուսերենը ՇՀԿ գագաթնաժողովում Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ «Հայաստանը ստիպված կլինի վիզաներ մտցնել ռուսների համար». Արևմուտքը վերջնագիր է ներկայացրելԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԵրբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»ՉԼ. «Լիվերպուլ»-ը Էնֆիլդում հաղթեց «Ատլետիկո»-ին «ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհ
Ամենադիտված