ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ վիճակախաղերի գովազդների կրճատման նպատակը մամուլին ֆինանսատնտեսական վնաս հասցնելն է. Սաթիկ Սեյրանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երբ քո տնտեսությունը զորայացված վիճակում է, չի աշխատում, տնտեսության մեջ միակ աշխատող և շարժիչ ուժը հանքարդյունաբերությունն ու վիճակախաղային ընկերություններն են, ապա ստացվում է, որ այս օրենքի նախագծի ընդունումից հետո տնտեսությունդ չի աճի, որովհետև որևէ մեկը ոչինչ չի գովազդի, քանի որ հանքարդյունաբերությունը գովազդից չի օգտվում, իսկ վիճակախաղերին դա պարզապես կարգելվի:   Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց 168.am կայքի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը` անդրադառնալով «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը:

Հիշեցնենք, որ «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծով առաջարկվում է լրատվական կայքերում տեղադրված վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գովազդների ցուցադրման գրաֆիկը սահմանափակել, ըստ որի՝ դրանք կարող են հրապարակվել միայն երեկոյան ժամը 10-ից մինչև առավոտյան 7-ն ընկած ժամանակահատվածում:

Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովն այն ընդունել է, եթե 2-րդով էլ անցնի, ապա ավելի քան 50 լրատվական կայք կզրկվի իր բյուջեի մոտավորապես 70 տոկոսից:

Սեյրանյանը նշեց, որ այս իշխանությունը վաղուց էր սկսել գովազդների կրճատման գործընթացները, և օրինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դեռ անցած տարվանից կոչ էր անում նվազեցնել բուքմեյքերական ընկերությունների գովազդները եւ չգայթակղել քաղաքացիներին, օրենքի նախագիծ էր ներկայացնում: «Իրականում, այդտեղ վիճակախաղային ընկերությունների շահերը լավագույնս պահպանվում էին և մահակի ամբողջ ուժն իջնում էր լրատվամիջոցների գլխին։ Պարզապես սուտ է, որ վիճակախաղերի գովազդների կրճատումով ազնիվ գաղափարներ են դրվում, իբր երկրում խաղամոլությունը կնվազի և այլն, ակնհայտ է, որ սրա նպատակը մամուլին ֆինանսատնտեսական վնաս հասցնելն է: Իրականում, այս իշխանության հեղափոխության հիմնական աջակիցները եղել են վիճակախաղային ընկերությունները, ու երեկ տեղեկացա, որ այդ ընկերություններից մեկը պատրաստվում է Լաս Վեգասում մեծ խաղատուն բացել: Պարզ է, որ գովազդների կրճատումներով այս ընկերությունները որևէ ֆինանսական կորուստ չեն ունենում,  ոչ էլ ՀՀ քաղաքացին է դադարում խաղամոլությամբ զբաղվել»,-ներկայացրեց նա:

Գլխավոր խմբագրի խոսքով՝ այս իշխանություններն իրականում վնասական սովորությունների լայն քարոզիչներն են, ինչպես օրինակ՝ այս իշխանություններն ուզում են կանեփի արտադրությամբ զբաղվել և անտրամաբանական է, որ այս քարոզչության ֆոնին ասում են, թե բերված օրենքի նախագիծը նպատակ ունի Հայաստանում նվազեցնել խաղամոլությունը: «Եթե նրանք իսկապես ՀՀ քաղաքացուն խաղամոլությունից հետ պահելու ազնիվ նպատակներ ունեն, ապա նրանք շատ մեծ գործիքներ ունեին այդ ուղղությամբ աշխատելու՝ սահմանափակումներ մտցնել, այլ գործիքակազմեր կիրառել, բայց սա կոնկրետ ուղղված է մամուլի դեմ: Նրանք լավագույնս օգտվում են շահումով խաղերից, խաղատներից, ֆեյքաբուծարանները տեղադրել են հենց վիճակախաղերի գրասենյակներում, ընկերությունների ֆինանսներն օգտագործվում են այս իշխանության տարբեր ծրագրերի համար, որն էլ նրանց հնարավորություն է տալիս բարգավաճելու, այլ երկրներով տարածվելու»:

Սաթիկ Սեյրանյանը նկատեց՝ մեր օրերում անհաշվելի են այն կայքերը, որոնք պարզապես զբաղված են գրագողությամբ և իրենց կայքն ամբողջովին ողողում են վիճակախաղերի գովազդներով: «Սա կարողանալո՞ւ են սահմանափակել, ստացվում է, որ պայքարը լինելու է միայն այն լրատվականների դեմ, որոնք ունեն խմբագրակազմեր, որոնք ունեն աշխատատեղեր, որոնք բարեխիղճ կատարում են իրենց աշխատանքը, որոնք պատասխանատվություն են կրում իրենց հրապարակման համար, կատարում են իրենց հարկային պարտավորությունները»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular