Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջերս՝ օգոստոսի 28-ին, հետխորհրդային պատմության մեջ առաջին անգամ, սկսվել է Հայ Առաքելական Եկեղեցու ավագ հոգևորականների դատավարությունը՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ: Կաթողիկոսը և վեց եպիսկոպոսներ մեղադրվում են եկեղեցու կառավարման վերաբերյալ աշխարհիկ դատարանի որոշումը չկատարելու մեջ, որը նախատեսում է մինչև երկու տարվա ազատազրկում, գրում է mlyn.by–ն:

Դատավարության իրավական հիմքը վեճն է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայ Առաքելական Եկեղեցու ներկայիս առաջնորդի հետ կապված իր կողմից հրապարակավ աջակցվող արքեպիսկոպոսներից մեկի կարգալույծ անելու շուրջ: Աշխարհիկ իշխանությունների ձգտումներին աջակցելու համար արքեպիսկոպոսը զրկվել է թեմի մի առաջնորդի պաշտոնից: Սակայն աշխարհիկ դատարանը այդ արքեպիսկոպոսի վարքագծում որևէ խախտում չի գտել և հրամայել է վերականգնել նրան աշխատանքում: Սակայն Հայաստանի հոգևոր առաջնորդը հրաժարվել է կատարել դատարանի որոշումը պնդելով, որ եկեղեցական պաշտոնի նշանակման և ազատման հարցերը գտնվում են բացառապես եկեղեցական կանոնական իրավունքի շրջանակներում, հարցը ներքին եկեղեցական հարց է, ուստի պետության գործողությունները, այսինքն աշխարհիկ դատարանի կողմից այդ հարցի վերաբերյալ որոշումը, Հայ Առաքելական Եկեղեցու ինքնավարության նկատմամբ անօրինական միջամտություն է, ինչը ամրագրված է սահմանադրությամբ: Որպեսզի կարգը խախտած հոգևորականը չունենա որևէ գայթակղություն կամ իրավունք վերականգնելու թեմի նկատմամբ վերահսկողությունը, եկեղեցու կողմից նա ամբողջությամբ է կարգալույծ արվել։

Համաձայն Հայաստանի Սահմանադրության, երկրում կրոնական կազմակերպությունները լիովին անջատ են պետությունից, ընդ որում Հիմնական օրենքը Հայ Առաքելական Եկեղեցուն շնորհում է հատուկ կարգավիճակ, որը ենթադրում է նրա բացառիկ պատմական առաքելությունը ժողովրդի հոգևոր կյանքում, ինչպես նաև ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Մեղադրյալների փաստաբանները պնդում են, որ կաթողիկոսի աշխարհիկ դատարանի վճիռը չկատարելու գործողությունները ևս կանոնական իրավունքով է, քանի որ եկեղեցու ինքնավարությունը երաշխավորված է սահմանադրությամբ։

Բայց վարչապետ Փաշինյանն այլ կարծիք ունի. եկեղեցու և պետության սահմանադրական բաժանումը չի ենթադրում նրա պետական ​​իրավասությունից դուրս գոյատևելու իրավունքը, և, հետևաբար, «պետության մեջ պետության» գոյությունը անընդունելի է Հայաստանի համար։

Իսկ ո՞րն է աշխարհիկ և հոգևոր իշխանությունների միջև հակամարտության իրական պատճառը։ Դեռ 2020 թվականին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Գարեգին Բ-ն միանալով քաղաքական ընդդիմության պահանջներին  կոչ էր արել Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ։ 2024 թվականին իրավիճակը սրվել էր, երբ կաթողիկոսի օրհնությամբ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ բողոքի ցույցեր էին ընթանում։ Դրանից հետո՝ 2025 թվականի մայիսին, վարչապետը սկսեց բացահայտ քննադատել եկեղեցին, իսկ  նրա «ՔՊ» կուսակցությունը հաջորդ հինգ տարիների իր ծրագրում ներառեց Հայ Առաքելական եկեղեցու բարեփոխման և գործող կաթողիկոսին հեռացնելու նպատակը։ 

Հիմա իշխանությունները «պատերազմական քարոզչության» մեջ են մեղադրում եկեղեցական այն ավագ հոգևորականներին, ովքեր աղոթք են մատուցում Արցախի համար, քանի որ դա, իբր, խոչընդոտում է Ադրբեջանի հետ խաղաղությանը։ Օգոստոսի 24-ին խորհրդարանում եկեղեցուն քննադատող Նիկոլ Փաշինյանը չի արտասանել կաթողիկոսի հոգևոր տիտղոսը նրան անվանելով աշխարհիկ անունով, մեղադրել է նրան վանական ուխտերը խախտելու մեջ և կոչ է արել նրան թողնել հայրապետական ​​ծառայությունը և անցնել աշխարհիկ կյանքի։ Կաթողիկոսի վրա իր հարձակումներում Փաշինյանը նույնիսկ այնքան հեռուն է գնացել, որ պնդել է, որ Հայ եկեղեցու ղեկավարը խոսնակներ է ուղարկում շրջաններ ստուգելու քաղաքացիների պատրաստությունը տապալելու օրինական աշխարհիկ կառավարությունը: «Մենք ազատվել ենք Բագրատի հեղափոխությունից, հիմա կսկսվի Կտրիճի հեղափոխությունը (Գարեգին Բ-ի աշխարհիկ ազգանունը)»,– ասել է նա։ 

Կաթողիկոսը և Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհուրդը մերժել է վարչապետի մեղադրանքները պնդելով, որ բոլոր հոգևորականների երկրով մեկ կատարվող ուղևորությունները զուտ հոգևորական այցելություններ են։ Եկեղեցու ներկայացուցիչները նաև դժգոհ են նրաանից, որ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես սոցիալական ինստիտուտ, դիտավորյալ «դուրս է մղվում» հասարակական կյանքից: Օրինակներն են այն, որ «Հայ եկեղեցու պատմություն» դասընթացը հանվել է դպրոցական ծրագրից, բանակում վերացվել է հոգևորականների ինստիտուտը, իսկ քահանաների բանտեր այցելությունները սահմանափակվել են։ Բացի դա եկեղեցու վրա հարձակումները հասարակության պառակտման մեկ այլ գործոն են։

Պետության և Եկեղեցու միջև հակամարտությունը հավանության չի արժանանում հայ հասարակության կողմից և ակնհայտորեն հանգեցնում է աշխարհիկ կառավարության վարկանիշի անկմանը։ Եկեղեցին, բանակի հետ միասին, վայելում է Հայաստանի քաղաքացիների շրջանում ամենաբարձր վարկանիշը, և կաթողիկոսի դեմ արշավը չի ընդունվում հասարակության կողմից։  Հայաստանի իշխող վերնախավի ընթացիկ հակամարտության նպատակն է այնպիսի ցանկացած հեղինակավոր կառույցի ազդեցությունը վերացնելը, իրեն ենթարկելը կամ չեզոքացնելը, որը կարող է իշխանության նկատմամբ ժողովրդի լուռ դժգոհությունը վերածել լուրջ հասարակական գործողությունների։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-իԲալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգՇիրակի թեմում Խաչվերացի հանդիսավոր թափոր կանցկացվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ է սպասվումԹրամփը հերքել է Հորդանանում ԱՄՆ կործանիչների վնասման մասին հաղորդումներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. BloombergԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմին«Հայաստան» խմբակցության անդամները ՌԴ դեսպանի հետ հանդիպմանը մտահոգություն են արտահայտել հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ Աբովյան քաղաքում 37-ամյա վարորդը «Chevrolet Volt»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 18-ամյա հետիոտնի Նուշ Օհանյանը հրապարակում է արել ամուսնու մահից հետոԼեհաստանում ԱՄՆ նոր մշտական ռազմաբազայnւմ կարող է տեղակայվել 5,000 զինծառայnղ Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կիևը կշարունակի uադրանքներ կազմակերպել, որպեսզի Արևմուտքին ներքաշի պшտերազմի մեջ. Պեսկով Իրանն ու Չինաստանը բարտերային սխեմա են կիրառում՝ պատժամիջոցները շրջանցելու համարԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինԳազայում տան վրա իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են ծնողներ ու երեխաներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Հայաստանում բենզինի գնի վերաբերյալ մրցակցության հանձնաժողովը գրություններ է ուղարկել տնտեսվարողներին Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Մինչեւ 22:00-ն ջուր չի լինելու Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մխիթարյանը մոտենում է ռեկորդի «Վախենում ենք, որ Դալլաքյանին կարող են այլ պաշտոն տալ»․ Ճամբարակում վթարից մահացած Սուրեն Վարդանյանի հարազատները անհանգստացած են ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Քաղաքագետ Ստանկևիչը Հայաստանի մասին. Փաշինյանը վերափոխում է ռեժիմը բաժանման միջոցովԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով The Wall Street Journal-ը տեղեկացել է, որ ԱՄՆ-ն Բաքվին և Երևանին խոստացել է Nvidia չիպեր խաղաղության դիմացԻրազեկում. գործարկվելու են էլեկտրաշչակներ «Բարսելոնայի» վստահ հաղթանակը ՉԼ-ում Բրյուսելն Ուկրաինայից պահանջում է սկսել կանանց զnրահավաք. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն «Միջակություն ու հիմար». Դուդկինը Փաշինյանի մասին, ով մոռացել էր ռուսերենը ՇՀԿ գագաթնաժողովում Կալանավորվել է Մեղրիի համայնքապետը Նոյեմբերին կայանալիք ընտրությունները կարող են ԱՄՆ-ի զարգացմանը 250 տարվա իմպուլս հաղորդել․ Թրամփ «Հայաստանը ստիպված կլինի վիզաներ մտցնել ռուսների համար». Արևմուտքը վերջնագիր է ներկայացրելԿարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ ԶաքարյանԵրբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»ՉԼ. «Լիվերպուլ»-ը Էնֆիլդում հաղթեց «Ատլետիկո»-ին «ՎԱԶ 2106»-ը Հանքավանում գլխիվայր շրջվել է, կա զnհ
Ամենադիտված