Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհասկանալի է, որ իշխող ուժը ներսում թշնամանք է խաղում․ նախկին իմքայլական․ «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստինֆո»-ն գրել է․ Անհասկանալի է, որ իշխող ուժը ներսում թշնամանք է խաղում, իսկ դրսի թշնամու հետ բարեկամական կապեր է ուզում ձևավորել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նախկին իմքայլական պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ պետք է փոխել և դադարենք նրանց որպես թշնամի ընդունել։ Ի դեպ, Ա.Գրիգորյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւս Արմավիրում զարգացրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու միտքը։

«Իշխող ուժը լավ կլինի, եթե այդպիսի մեծ քայլերի է գնում, ուզում է թշնամական երկրի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծի, թող իր ներսում իր հայրենակիցների հետ բարեկամական շփումները վերականգնի, նոր անցնի ուրիշ երկրներին, այդպես ավելի արդար կլինի: Թե չէ ներսում թշնամանք են խաղում, դրսի թշնամու հետ բարեկամական կապեր են ուզում ձևավորեն, դա ինձ համար անհասկանալի է»:

Դիտարկմանը, որ հայկական կողմը մշտապես կողմ է եղել հարևանների հետ ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն առանց նախապայմանների, իսկ Թուրքիան որպես նախապայման առաջարկել է Հայկական հարցի, Արցախի անկախությունից հրաժարումը, որքա՞նով է հավանական համարում, որ Հայաստանի իշխանություններն ընդունեն Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, եթե մտածում են «շտկել» մոտեցումները՝ Աթաբեկյանն արձագանքեց, որ գործող իշխանության դեպքում ոչինչ չի բացառվում.

«Եթե հայկական կողմը այս իշխանությունը լինի, միգուցե, բայց ես համարում եմ, դա շատ սխալ է, մեր պարագայում ճիշտ կլիներ հաշտության ձեռք մեկներ Թուրքիան՝ ճանաչելով ցեղասպանությունը: Ընդհանրապես կարգն այդպես է, երբ դու կոտորում ես մի ազգի, դրանից հետո բարեկամական ձեռք մեկնելու համար գոնե ընդունի արածդ սխալը, որ ցեղասպանություն ես արել, ներողություն խնդրի, նոր փորձի բարեկամական կապ հաստատել, բայց երբ ցեղասպանվողն է բարեկամական ձեռք մեկնում, դա տարօրինակ է»,-ասաց Աթաբեկյանը:

Հարցին՝ թե հայկական կողմին ի՞նչ կտա ճանապարհների ապաշրջափակումը և նրանց հետ տնտեսական կապերի հաստատումը, ԱԺ պատգամավորը պատասխանեց.

«Ցանկացած ապաշրջափակում կարող է լավ բանի տանել, բայց այս իշխանությունների պարագայում ինձ թվում է՝ ոչ, որովհետև եթե նայենք, Թուրքիան իր ողջ տնտեսությամբ գրեթե «գնել է» Բաթումը, կարող է կարճ ժամանակ Վրաստանի տնտեսության համար լավ է եղել ներդրումային առումով, բայց վերջում կարող է պարզվի, որ կորցնում է Բաթումը: Այնպես որ միանշանակ չես կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա, նայած թե բացելուց հետո ինչ պայմաններ ես դնում, ինչ գործիքներ ես կիրառում, որ նրա տնտեսությունը քո տնտեսությունը «չուտի»»:

Իսկ թե ընտրությունների շեմին՝ Հայաստանի դարավոր թշնամիների հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան իշխող ուժի վարկանիշի վրա, զրուցակիցը նկատում է, որ հասարակությունը սթափ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին.

«Անկեղծ ասած, եթե Արցախը հանձնելուց հետո վարկանիշային շատ քիչ տարբերություն եղավ, կամ էլ տարբերություն եղավ, բայց իրենք հաշվի չառան, ինձ թվում է մի տեսակ «բթացման» պրոցես է գնում երկրում, ինչ էլ անեն վարկանիշի վրա ազդեցություն չի ունենա:

Սկզբից Արցախը հանձնեցինք, հետո Սյունիքում դիրքեր տեղաշարժեցինք, հիմա Թուրքիայի հետ ենք ուզում հարաբերություններ հաստատել, այս ամենին պետք է լիներ կոշտ արձագանք հանրության կողմից, բայց ինչպես տեսնում եմ «բթացման» պրոցես է, երևի լուրջ տեխնոլոգիաներ են կիրառել, հանրությունը շոկից դուրս չի գալիս, այս ամենի 10 %-ը եթե նախկին իշխանություններն անեին, շատ կոպիտ կքարկոծվեին, մեր երկրում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, բայց հուսով եմ մեր ժողովուրդը կսթափվի և սթափ կարձագանքի այս ամենին»,-ասաց Վարդան Աթաբեկյանը

Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել Հայաստանը դարձել է 2011 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնության չեմպիոն. պատմության այս օրը (15 հուլիս) Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են hասցրել միմյանց
Ամենադիտված