Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհասկանալի է, որ իշխող ուժը ներսում թշնամանք է խաղում․ նախկին իմքայլական․ «Փաստինֆո»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստինֆո»-ն գրել է․ Անհասկանալի է, որ իշխող ուժը ներսում թշնամանք է խաղում, իսկ դրսի թշնամու հետ բարեկամական կապեր է ուզում ձևավորել: «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել նախկին իմքայլական պատգամավոր Վարդան Աթաբեկյանը՝ անդրադառնալով ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, թե Թուրքիայի հետ հարաբերություններում մոտեցումներ պետք է փոխել և դադարենք նրանց որպես թշնամի ընդունել։ Ի դեպ, Ա.Գրիգորյանի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւս Արմավիրում զարգացրեց Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու միտքը։

«Իշխող ուժը լավ կլինի, եթե այդպիսի մեծ քայլերի է գնում, ուզում է թշնամական երկրի հետ բարեկամական հարաբերություններ ստեղծի, թող իր ներսում իր հայրենակիցների հետ բարեկամական շփումները վերականգնի, նոր անցնի ուրիշ երկրներին, այդպես ավելի արդար կլինի: Թե չէ ներսում թշնամանք են խաղում, դրսի թշնամու հետ բարեկամական կապեր են ուզում ձևավորեն, դա ինձ համար անհասկանալի է»:

Դիտարկմանը, որ հայկական կողմը մշտապես կողմ է եղել հարևանների հետ ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն առանց նախապայմանների, իսկ Թուրքիան որպես նախապայման առաջարկել է Հայկական հարցի, Արցախի անկախությունից հրաժարումը, որքա՞նով է հավանական համարում, որ Հայաստանի իշխանություններն ընդունեն Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները, եթե մտածում են «շտկել» մոտեցումները՝ Աթաբեկյանն արձագանքեց, որ գործող իշխանության դեպքում ոչինչ չի բացառվում.

«Եթե հայկական կողմը այս իշխանությունը լինի, միգուցե, բայց ես համարում եմ, դա շատ սխալ է, մեր պարագայում ճիշտ կլիներ հաշտության ձեռք մեկներ Թուրքիան՝ ճանաչելով ցեղասպանությունը: Ընդհանրապես կարգն այդպես է, երբ դու կոտորում ես մի ազգի, դրանից հետո բարեկամական ձեռք մեկնելու համար գոնե ընդունի արածդ սխալը, որ ցեղասպանություն ես արել, ներողություն խնդրի, նոր փորձի բարեկամական կապ հաստատել, բայց երբ ցեղասպանվողն է բարեկամական ձեռք մեկնում, դա տարօրինակ է»,-ասաց Աթաբեկյանը:

Հարցին՝ թե հայկական կողմին ի՞նչ կտա ճանապարհների ապաշրջափակումը և նրանց հետ տնտեսական կապերի հաստատումը, ԱԺ պատգամավորը պատասխանեց.

«Ցանկացած ապաշրջափակում կարող է լավ բանի տանել, բայց այս իշխանությունների պարագայում ինձ թվում է՝ ոչ, որովհետև եթե նայենք, Թուրքիան իր ողջ տնտեսությամբ գրեթե «գնել է» Բաթումը, կարող է կարճ ժամանակ Վրաստանի տնտեսության համար լավ է եղել ներդրումային առումով, բայց վերջում կարող է պարզվի, որ կորցնում է Բաթումը: Այնպես որ միանշանակ չես կարող ասել՝ ինչ ազդեցություն կունենա, նայած թե բացելուց հետո ինչ պայմաններ ես դնում, ինչ գործիքներ ես կիրառում, որ նրա տնտեսությունը քո տնտեսությունը «չուտի»»:

Իսկ թե ընտրությունների շեմին՝ Հայաստանի դարավոր թշնամիների հետ հարաբերություններ հաստատելու պատրաստակամության մասին հայտարարություններն ի՞նչ ազդեցություն կունենան իշխող ուժի վարկանիշի վրա, զրուցակիցը նկատում է, որ հասարակությունը սթափ չի արձագանքում տեղի ունեցող իրադարձություններին.

«Անկեղծ ասած, եթե Արցախը հանձնելուց հետո վարկանիշային շատ քիչ տարբերություն եղավ, կամ էլ տարբերություն եղավ, բայց իրենք հաշվի չառան, ինձ թվում է մի տեսակ «բթացման» պրոցես է գնում երկրում, ինչ էլ անեն վարկանիշի վրա ազդեցություն չի ունենա:

Սկզբից Արցախը հանձնեցինք, հետո Սյունիքում դիրքեր տեղաշարժեցինք, հիմա Թուրքիայի հետ ենք ուզում հարաբերություններ հաստատել, այս ամենին պետք է լիներ կոշտ արձագանք հանրության կողմից, բայց ինչպես տեսնում եմ «բթացման» պրոցես է, երևի լուրջ տեխնոլոգիաներ են կիրառել, հանրությունը շոկից դուրս չի գալիս, այս ամենի 10 %-ը եթե նախկին իշխանություններն անեին, շատ կոպիտ կքարկոծվեին, մեր երկրում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում, բայց հուսով եմ մեր ժողովուրդը կսթափվի և սթափ կարձագանքի այս ամենին»,-ասաց Վարդան Աթաբեկյանը

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное