Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է պատերազմել Արցախի մշակութային ժառանգության դեմ. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թշնամու վերահսկողության տակ անցած Մեխակավանի եկեղեցու ոչնչացումն իրականացվել է ադրբեջանական իշխանությունների և անձամբ այդ երկրի նախագահի ու փոխնախագահի հրահանգավորմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հայկական Զորավոր սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ավերմանը։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային ցեղասպանություն. ոչնչացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ոչնչացվում են մեր գերեզմանները, ոչնչացվում է ամեն ինչ, և այդ ամենը կատարվում է պետության բարձր հովանու ներքո»,- ասաց նա։

Նախարարի խոսքով` Բաքվի բռնապետի որդեգրած քաղաքականությունը դեմ է անգամ իր իսկ դավանած Ղուրանի կանոններին։ 

«Այն, ինչ անում է Ալիևը, ոչ այլ ինչ է, քան հավատքի, Ղուրանի, իսլամի բոլոր կանոնների ոտնահարում, որովհետև Ղուրանում չկա գեթ մեկ տեղ, որտեղ գրված լինի, թե պետք է ոչնչացնել քրիստոնեական կառույցները»,- ընդգծեց նա։

Սուրբ Աստվածածինը կառուցվել է 4 տարի առաջ` 2017-ին. զինծառայողներն են քարը քարին դրել և աղոթատեղի կառուցել։ Եկեղեցու տարածքն էլ պատահական չի ընտրվել։ Ըստ ավանդույթի` հարյուրամյակներ առաջ Գաբրիել հրեշտակապետն այստեղ է հայտնվել, նրա անունով էլ տեղանքը Գաբրիել են անվանել։

«Մահմեդական կրոնում Գաբրիելը Ջաբրայիլն է։ Ժամանակին այդտեղ բնակավայր է եղել։ Եկեղեցու տեղանքում 4-5-րդ դարերում Գաբրիել հրեշտակապետի տեսիլքն է երևացել»,- ասաց Բաբայանը։

Եկեղեցու ոչնչացման մասին հայտնի դարձավ, երբ BBC-ի տեսանյութը հայտնվեց համացանցում։  Եկեղեցու տեղանքում լրագրողին հանդիպած ադրբեջանցի սպան փորձում է լրագրողին համոզել, որ Զորավոր սուրբ Աստվածածինը դեռևս մարտական գործողությունների ժամանակ է հողին հավասարեցվել։

Բաբայանը նկատում է` ոստիկանը ենթագիտակցաբար ճշմարտությունն է խոստովանել. Ադրբեջանը երբեք չի դադարել պատերազմել արցախահայության ստեղծած մշակութային արժեքների դեմ։

«Իրենք մինչև հիմա Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացնելը համարում են պատերազմ, նրանք սրանով ևս մեկ անգամ ապացուցում են, որ շարունակում են մեր դեմ պատերազմել և ցեղասպան քաղաքականություն իրականացնել, փաստորեն` ենթագիտակցորեն այդ մարդն արտահայտում է իրականությունը»,- ասաց նա։

Բաբայանն ասում է` պետք է չվհատվենք, շարունակենք պայքարել ներսում մատաղ սերնդին հայրենասիրություն ու հայրենատիրություն սերմանելով, արտաքին աշխարհում` ադրբեջանական վայրագությունների մասին անվերջ բարձրաձայնելով, այնքան ժամանակ, քանի դեռ համամարդկային ու Աստծո օրենքները խախտողը չի պատժվել։

Հիշեցնենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

Գերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներ
Ամենադիտված