ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը շարունակում է պատերազմել Արցախի մշակութային ժառանգության դեմ. Դավիթ Բաբայան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թշնամու վերահսկողության տակ անցած Մեխակավանի եկեղեցու ոչնչացումն իրականացվել է ադրբեջանական իշխանությունների և անձամբ այդ երկրի նախագահի ու փոխնախագահի հրահանգավորմամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը` անդրադառնալով հայկական Զորավոր սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ավերմանը։

«Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մշակութային ցեղասպանություն. ոչնչացվում են հայկական մշակույթի բոլոր հետքերը` ոչնչացվում են մեր գերեզմանները, ոչնչացվում է ամեն ինչ, և այդ ամենը կատարվում է պետության բարձր հովանու ներքո»,- ասաց նա։

Նախարարի խոսքով` Բաքվի բռնապետի որդեգրած քաղաքականությունը դեմ է անգամ իր իսկ դավանած Ղուրանի կանոններին։ 

«Այն, ինչ անում է Ալիևը, ոչ այլ ինչ է, քան հավատքի, Ղուրանի, իսլամի բոլոր կանոնների ոտնահարում, որովհետև Ղուրանում չկա գեթ մեկ տեղ, որտեղ գրված լինի, թե պետք է ոչնչացնել քրիստոնեական կառույցները»,- ընդգծեց նա։

Սուրբ Աստվածածինը կառուցվել է 4 տարի առաջ` 2017-ին. զինծառայողներն են քարը քարին դրել և աղոթատեղի կառուցել։ Եկեղեցու տարածքն էլ պատահական չի ընտրվել։ Ըստ ավանդույթի` հարյուրամյակներ առաջ Գաբրիել հրեշտակապետն այստեղ է հայտնվել, նրա անունով էլ տեղանքը Գաբրիել են անվանել։

«Մահմեդական կրոնում Գաբրիելը Ջաբրայիլն է։ Ժամանակին այդտեղ բնակավայր է եղել։ Եկեղեցու տեղանքում 4-5-րդ դարերում Գաբրիել հրեշտակապետի տեսիլքն է երևացել»,- ասաց Բաբայանը։

Եկեղեցու ոչնչացման մասին հայտնի դարձավ, երբ BBC-ի տեսանյութը հայտնվեց համացանցում։  Եկեղեցու տեղանքում լրագրողին հանդիպած ադրբեջանցի սպան փորձում է լրագրողին համոզել, որ Զորավոր սուրբ Աստվածածինը դեռևս մարտական գործողությունների ժամանակ է հողին հավասարեցվել։

Բաբայանը նկատում է` ոստիկանը ենթագիտակցաբար ճշմարտությունն է խոստովանել. Ադրբեջանը երբեք չի դադարել պատերազմել արցախահայության ստեղծած մշակութային արժեքների դեմ։

«Իրենք մինչև հիմա Արցախի հայկական ժառանգությունը ոչնչացնելը համարում են պատերազմ, նրանք սրանով ևս մեկ անգամ ապացուցում են, որ շարունակում են մեր դեմ պատերազմել և ցեղասպան քաղաքականություն իրականացնել, փաստորեն` ենթագիտակցորեն այդ մարդն արտահայտում է իրականությունը»,- ասաց նա։

Բաբայանն ասում է` պետք է չվհատվենք, շարունակենք պայքարել ներսում մատաղ սերնդին հայրենասիրություն ու հայրենատիրություն սերմանելով, արտաքին աշխարհում` ադրբեջանական վայրագությունների մասին անվերջ բարձրաձայնելով, այնքան ժամանակ, քանի դեռ համամարդկային ու Աստծո օրենքները խախտողը չի պատժվել։

Հիշեցնենք՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը մարտի 25-ին տեղեկացրեց, որ Ադրբեջանը ԻՍԻՍ-ի «ձեռագրով» գետնին է հավասարեցրել իր ենթակայության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը` 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular