Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը դժգո՞հ է Մոսկվայից և պատրա՞ստ է վեսկսել պատերազմը Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ վիետնամական Soha թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է դուրս գալ Ղարաբաղում խաղաղության մասին եռակողմ պայմանագրից: Հաղորդվում է նաև, որ Ալիևը շատ դժգոհ է Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունից և բանակի արդիականացման և ուժեղացման հարցում ցուցաբերած օգնությունից: Ալիևին բացարձակապես դուր չի գալիս ռուս խաղաղապահների ակտիվության աճը Հայաստանի սահմանակից Սյունիքի մարզում, որտեղ, նրա կարծիքով, կառուցվում է նոր ռուսական ռազմաբազա: Ըստ թերթի` միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը խախտի զինադադարի եռակողմ պայմանագիրը:
 
- Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վտանգված է, և ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Եվ արդյո՞ք կարելի է վստահել վիետնամական քիչ հայտնի պարբերականին,- փորձագետներին հարցեր է ուղղել svpressa.ru-ն:
- Soha-ի մասին առաջին անգամ եմ լսում: Այն տպավորությունն է, որ այդ հրապարակումը տեղեկատվական պատերազմի տարր է, - ասել է «Այլ Ռուսաստան» կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը, - կա նման պրակտիկա. տեքստ է դրվում օտարերկրյա, այս դեպքում վիետնամական թերթում, այնուհետև այն լայնորեն տարածվում է ռուսական լրատվամիջոցներում: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ո՞վ և ինչու՞ է նախաձեռնել դա: Օրինակ` հնարավոր է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակաները դեմ են Ղարաբաղում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և նման կերպ փոխանցում են իրրենց դժգոհությունը: Կամ հակառակը՝ հայերը ցանկություն ունեն ցույց տալ Իլհամ Ալիևի ստորությունը ... Սկզբունքորեն դա նույնիսկ կարևոր էլ չէ, բավական է պարզապես նշել մի քանի պարզ փաստ իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Վլադիմիր Պուտինին անվանելով մարդասպան, գրեթե միաժամանակ շնորհավորանքներ է հղել Ալիևին Նովրուզի տոնի առթիվ մաղթելով «ավելի սերտ համագործակցություն» «խաղաղություն հաստատման» համար: Կարելի է կարծել, որ Ալիևը մարդասպան չէ ...
 
ԵԱՀԿ պատվիրակության այցը Բաքու նույն կարգից է: Կա հստակ նպատակ. Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Արևմուտքի աջակցությունը ստանալ: Դե, Արևմուտքն էլ, բնականաբար, ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Խաղաղության համաձայնագիրը չի լուծել խնդիրը, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը որոշված չէ: Իսկ Բաքվում նրանք անմիջապես ասել են, որ այնտեղի խաղաղապահները, ըստ էության, «թռչնային իրավունքներով են», քանի որ իրենք, որպես այդ հողերի տերեր դա «թույլ են տվել»: Ալիևն ու Ադրբեջանի էլիտան էյֆորիայի մեջ են Ղարաբաղում տարած հաղթանակից: Իզուր չէ, որ նախագահը հայտարարել է, որ Երևանը ևս ադրբեջանական հող է, և հետո ցինիզմով հարցրել է, թե ինչու՞ են հայերը հզորաղացնում բանակը, եթե պատերազմն ավարտված է:
 
Իհարկե, Ադրբեջանը ցանկանում է պոկել նաև մնացած Ղարաբաղը: Եվ, իհարկե, կխաղա հայերի և ռուս խաղաղապահների նյարդերի հետ, կլինեն սադրանքներ (օրինակ «սխալմամբ» խոցված ուղղաթիռ): Կարծում եմ խաղաղապահները դա հասկանում են և զգոն են: Հայկական բանակը չկարողացավ հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը արդարացիորեն մեղադրվում է պարտության մեջ, և հիմա դժվար է խոսել ոչ միայն ռևանշի, այլ նաև արդյունավետ պաշտպանության հնարավորության մասին: Այնուամենայնիվ, դժվար թե Ալիևը գնա պայմանագրի ցուցադրական խախտման, քանի որ ի վերջո դա ուղղակի ռազմական բախում է Ռուսաստանի հետ: Իսկ ահա մի քանի տարի անց, խաղաղապահների մանդատի ավարտից հետո, ինչու՞ չէ: Իսկ Ալիևը գիտի սպասել, քանի տարի պատերազմի էր պատրաստում ...:
 
- Չեմ կարծում, որ ներկայումս կարող ենք խոսել Ղարաբաղի շուրջ պայմանագրից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին, - ասում է քաղաքագետ Վսեվոլոդ Շիմովը, - այնուամենայնիվ, Բաքվի որոշակի դժգոհությունը դրանց հասկանալի է: Մի կողմից, Ադրբեջանը կարծես թե հաղթել է` վերահսկողություն հաստատելով ինքնահռչակ Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասի վրա: Մյուս կողմից հնարավոր չի եղել հասնել լիակատար հաղթանակի, իսկ տարածքում ռուս խաղաղապահների հայտնվելը չի կարող չվրդովեցնել: Ուստի Բաքուն ապագայում կհայտնի իր դժգոհությունը, և առաջին իսկ հնարավորության դեպքում կարող է փորձել ազատվել անհարմար պայմանագրից, իսկ որպես պատճառ կնշվի Ռուսաստանի և Հայաստանի կողմից պայմանագրի կետերը չկատարելը: Ադրբեջանին երբեք դուր չի եկել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը: Մյուս կողմից, Բաքուն չի ցանկանում վիճաբանել Ռուսաստանի հետ նախընտրելով կառուցել գործնական հարաբերություններ: Պետք չէ մոռանալ, որ Մոսկվան է նրա զենքի հիմնական մատակարարներից մեկը:
 
Այսօր, երբ ռուսական զորքերը հայտնվել են Ղարաբաղի տարածքում, և Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից բազմակի աճել է, Ադրբեջանի համար դժվար է հավասար հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, և դա ընկալվում է որպես Անդրկովկասում Ռուսաստանի աճող ներկայության սպառնալիք: Թուրքիան վերածվում է կայսերական նկրտումներով ուժեղ տարածաշրջանային տերության, իսկ Ադրբեջանը մտնում է նրա շահերի գոտի: Թուրքիան Ադրբեջանում սիստեմատիկորեն աշխատել է իր ազդեցություն աճի ուղղությամբ Ղարաբաղի դեպքերից շատ առաջ: Իսկ հիմա դա, կարելի է ասել, ռազմական եղբայրություն է կնքված արյունով: Հետևաբար, Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից կմեծանա: Այլ բան է, որ Բաքվում դա կարող է ընկալվել որպես ոչ թե կախվածություն այլ ադրբեջանա-թուրքական դաշինք և եղբայրություն: Չեմ կարծում, որ պատերազմը կարող է սկսվել առաջիկայում, բայց պայմանագրի հնգամյա ժամկետի ավարտին մոտ լարվածությունը կաճի: Ադրբեջանը կփորձի կանխել դրա երկարացումը և հասնել վերահսկողության հաստատման Ղարաբաղի մնացած տարածքում: Չեն բացառվում նաև սադրանքները Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից, քանի որ Ռուսաստանի և Իրանի հետ սահմանակից շրջաններում լարվածության մշտական օջախի ստեղծումը լիովին համապատասխանում է Վաշինգտոնի ներկայիս ռազմավարությանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ԴաջվածքՀնարավոր է կարկուտ․ եղանակն այս օրերին Նավթի գներն աճել են Ռուսաստանը գիշերը hարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք մարզերի. կան զnhեր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը Ուկրաինայի ԶՈւ-ն Սև ծովում խnցել է 20 նավ, այդ թվում՝ 17 լցանավ. Ուկրաինայի ԶՈւ ««Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել». Ինչպես է ԵՄ-ն ընդլայնում իր ազդեցության ցանցը Հայաստանում»Իրանում ԱՄՆ-ի hարվածների hետևանքով զnhվել է 30 խաղաղ բնակիչ Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցում. ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն․ հասցեներ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում «Հայաստան – Ռուսաստան. Արդյո՞ք կշարունակվեն Հարավկովկասյան երկաթուղու վրա «ռեյդերը»»Ոսկու շուկայում կտրուկ թանկացում է գրանցվել
Ամենադիտված