ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը դժգո՞հ է Մոսկվայից և պատրա՞ստ է վեսկսել պատերազմը Ղարաբաղում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
svpressa.ru-ն գրում է, որ վիետնամական Soha թերթը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է դուրս գալ Ղարաբաղում խաղաղության մասին եռակողմ պայմանագրից: Հաղորդվում է նաև, որ Ալիևը շատ դժգոհ է Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունից և բանակի արդիականացման և ուժեղացման հարցում ցուցաբերած օգնությունից: Ալիևին բացարձակապես դուր չի գալիս ռուս խաղաղապահների ակտիվության աճը Հայաստանի սահմանակից Սյունիքի մարզում, որտեղ, նրա կարծիքով, կառուցվում է նոր ռուսական ռազմաբազա: Ըստ թերթի` միանգամայն հնարավոր է, որ Ադրբեջանը խախտի զինադադարի եռակողմ պայմանագիրը:
 
- Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը վտանգված է, և ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել: Եվ արդյո՞ք կարելի է վստահել վիետնամական քիչ հայտնի պարբերականին,- փորձագետներին հարցեր է ուղղել svpressa.ru-ն:
- Soha-ի մասին առաջին անգամ եմ լսում: Այն տպավորությունն է, որ այդ հրապարակումը տեղեկատվական պատերազմի տարր է, - ասել է «Այլ Ռուսաստան» կուսակցության համակարգող Անդրեյ Դմիտրիևը, - կա նման պրակտիկա. տեքստ է դրվում օտարերկրյա, այս դեպքում վիետնամական թերթում, այնուհետև այն լայնորեն տարածվում է ռուսական լրատվամիջոցներում: Միևնույն ժամանակ, պարզ չէ, թե ո՞վ և ինչու՞ է նախաձեռնել դա: Օրինակ` հնարավոր է, որ ադրբեջանական պաշտոնական շրջանակաները դեմ են Ղարաբաղում Ռուսաստանի ազդեցության ուժեղացմանը և նման կերպ փոխանցում են իրրենց դժգոհությունը: Կամ հակառակը՝ հայերը ցանկություն ունեն ցույց տալ Իլհամ Ալիևի ստորությունը ... Սկզբունքորեն դա նույնիսկ կարևոր էլ չէ, բավական է պարզապես նշել մի քանի պարզ փաստ իրավիճակի վերաբերյալ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Վլադիմիր Պուտինին անվանելով մարդասպան, գրեթե միաժամանակ շնորհավորանքներ է հղել Ալիևին Նովրուզի տոնի առթիվ մաղթելով «ավելի սերտ համագործակցություն» «խաղաղություն հաստատման» համար: Կարելի է կարծել, որ Ալիևը մարդասպան չէ ...
 
ԵԱՀԿ պատվիրակության այցը Բաքու նույն կարգից է: Կա հստակ նպատակ. Ադրբեջանը ցանկանում է ոչ միայն Թուրքիայի, այլ նաև Արևմուտքի աջակցությունը ստանալ: Դե, Արևմուտքն էլ, բնականաբար, ցանկանում է դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից: Խաղաղության համաձայնագիրը չի լուծել խնդիրը, քանի որ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցը որոշված չէ: Իսկ Բաքվում նրանք անմիջապես ասել են, որ այնտեղի խաղաղապահները, ըստ էության, «թռչնային իրավունքներով են», քանի որ իրենք, որպես այդ հողերի տերեր դա «թույլ են տվել»: Ալիևն ու Ադրբեջանի էլիտան էյֆորիայի մեջ են Ղարաբաղում տարած հաղթանակից: Իզուր չէ, որ նախագահը հայտարարել է, որ Երևանը ևս ադրբեջանական հող է, և հետո ցինիզմով հարցրել է, թե ինչու՞ են հայերը հզորաղացնում բանակը, եթե պատերազմն ավարտված է:
 
Իհարկե, Ադրբեջանը ցանկանում է պոկել նաև մնացած Ղարաբաղը: Եվ, իհարկե, կխաղա հայերի և ռուս խաղաղապահների նյարդերի հետ, կլինեն սադրանքներ (օրինակ «սխալմամբ» խոցված ուղղաթիռ): Կարծում եմ խաղաղապահները դա հասկանում են և զգոն են: Հայկական բանակը չկարողացավ հեռացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը արդարացիորեն մեղադրվում է պարտության մեջ, և հիմա դժվար է խոսել ոչ միայն ռևանշի, այլ նաև արդյունավետ պաշտպանության հնարավորության մասին: Այնուամենայնիվ, դժվար թե Ալիևը գնա պայմանագրի ցուցադրական խախտման, քանի որ ի վերջո դա ուղղակի ռազմական բախում է Ռուսաստանի հետ: Իսկ ահա մի քանի տարի անց, խաղաղապահների մանդատի ավարտից հետո, ինչու՞ չէ: Իսկ Ալիևը գիտի սպասել, քանի տարի պատերազմի էր պատրաստում ...:
 
- Չեմ կարծում, որ ներկայումս կարող ենք խոսել Ղարաբաղի շուրջ պայմանագրից Ադրբեջանի դուրս գալու հնարավորության մասին, - ասում է քաղաքագետ Վսեվոլոդ Շիմովը, - այնուամենայնիվ, Բաքվի որոշակի դժգոհությունը դրանց հասկանալի է: Մի կողմից, Ադրբեջանը կարծես թե հաղթել է` վերահսկողություն հաստատելով ինքնահռչակ Արցախի Հանրապետության կողմից վերահսկվող տարածքների մեծ մասի վրա: Մյուս կողմից հնարավոր չի եղել հասնել լիակատար հաղթանակի, իսկ տարածքում ռուս խաղաղապահների հայտնվելը չի կարող չվրդովեցնել: Ուստի Բաքուն ապագայում կհայտնի իր դժգոհությունը, և առաջին իսկ հնարավորության դեպքում կարող է փորձել ազատվել անհարմար պայմանագրից, իսկ որպես պատճառ կնշվի Ռուսաստանի և Հայաստանի կողմից պայմանագրի կետերը չկատարելը: Ադրբեջանին երբեք դուր չի եկել Ռուսաստանի կողմից Հայաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը: Մյուս կողմից, Բաքուն չի ցանկանում վիճաբանել Ռուսաստանի հետ նախընտրելով կառուցել գործնական հարաբերություններ: Պետք չէ մոռանալ, որ Մոսկվան է նրա զենքի հիմնական մատակարարներից մեկը:
 
Այսօր, երբ ռուսական զորքերը հայտնվել են Ղարաբաղի տարածքում, և Հայաստանի ռազմաքաղաքական կախվածությունը Ռուսաստանից բազմակի աճել է, Ադրբեջանի համար դժվար է հավասար հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ, և դա ընկալվում է որպես Անդրկովկասում Ռուսաստանի աճող ներկայության սպառնալիք: Թուրքիան վերածվում է կայսերական նկրտումներով ուժեղ տարածաշրջանային տերության, իսկ Ադրբեջանը մտնում է նրա շահերի գոտի: Թուրքիան Ադրբեջանում սիստեմատիկորեն աշխատել է իր ազդեցություն աճի ուղղությամբ Ղարաբաղի դեպքերից շատ առաջ: Իսկ հիմա դա, կարելի է ասել, ռազմական եղբայրություն է կնքված արյունով: Հետևաբար, Ադրբեջանի կախվածությունը Թուրքիայից կմեծանա: Այլ բան է, որ Բաքվում դա կարող է ընկալվել որպես ոչ թե կախվածություն այլ ադրբեջանա-թուրքական դաշինք և եղբայրություն: Չեմ կարծում, որ պատերազմը կարող է սկսվել առաջիկայում, բայց պայմանագրի հնգամյա ժամկետի ավարտին մոտ լարվածությունը կաճի: Ադրբեջանը կփորձի կանխել դրա երկարացումը և հասնել վերահսկողության հաստատման Ղարաբաղի մնացած տարածքում: Չեն բացառվում նաև սադրանքները Թուրքիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից, քանի որ Ռուսաստանի և Իրանի հետ սահմանակից շրջաններում լարվածության մշտական օջախի ստեղծումը լիովին համապատասխանում է Վաշինգտոնի ներկայիս ռազմավարությանը:
 
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular