Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը. Журналистская Правда

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Журналистская Правда պարբերականն անդրադարձ է կատարել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությանն ու օրեր անց ասածի համար խոսնակի միջոցով «ներողություն խնդրելու փորձին»:

Ինչպես պարբերականը նկատում է, օրեր առաջ Փաշինյանի արած «անհեթեթ» հայտարարությունից հետո երկրում խոշորագույն ներքաղաքական ճգնաժամ է սկսվել, որը, քիչ էր մնացել, վերածվեր ռազմական հեղաշրջման:

Այս համատեքստում հեղինակն ընդգծել է իր սխալը մինչև վերջ պաշտպանելու Փաշինյանի պատրաստակամությունը: «Ասաց հիմարություն, և ոչ ոք իրավունք չունի նույնիսկ կասկածելու նրա փորձագիտական ճշմարտացիությանը: Կասկած հայտնեց ԳՇ պետի տեղակալը, և վերջ, դու ազատված ես, գեներալ: Վարչապետի խոսքը կասկածի ենթակա չէ»,- հեգնանքով գրում է պարբերականի լրագրողը:

«Եվ ահա…  տաքացած վարչապետը խոստովանում է, որ սխալվել է «Իսկանդեր»-ի հարցում: Ընդամենը մեկ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը կարողանում է հանգիստ խոսքով և ողջամիտ փաստարկով համոզել նույնսիկ այդպիսի տաքացած տղաներին: Դե իհարկե, այդ ամենը գաղտնի է եղել»,- շեշտում է աղբյուրը՝ նկատելով, որ «երևում է, Փաշինյանի ականջից մի քիչ քաշել են, որ շատ երես չառնի»:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն անձամբ չի ընդունել իր մեղքը և ներողություն չի խնդրել, այլ իր խոսնակին է հանձնարարել «ինչ-որ բան ասել. «ասա, որ ինձ սխալ են զեկուցել, իսկ ես այնքան միամիտ եմ, հավատում եմ ամենին, ինչ ասում են»»:

«Ներողություն խնդրե՞լ է արդյոք Տիրան Խաչատրյանից, որը ճիշտ էր, իսկ ինքը՝ ոչ, և վերականգնե՞լ է արդյոք նրան իր պաշտոնում: Ոչ»,- գրում է հեղինակը:

«Ցնցվելու աստիճան հետաքրքիր մարդ է: Ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը: Չգիտես ինչու, հենց նման կադրերը, նման «խիզախ հեղափոխականներն» են հայտնվում գահին «գունավոր հեղափոխություններից» հետո. հարցրեք Յուշչենկոյին և Սաակաշվիլին: Հետո դեպի թփուտներ»,- եզրափակում է հեղինակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանը, իր հերթին, դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։ 

Մանկատանը բռնկված հրդեհի պատճառով 11 երեխա է մահացել Լավ լուր․ քարտից քարտ փոխանցումներում, առցանց քարտային գնումներում և վճարումներում փոփոխություններ կլինեն Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները Ռուսաստանում պատրաստակամություն են հայտնել ցանկացած շփման՝ ուկրաինական կարգավորման շուրջ. Ֆիդան Մինչեւ 19:00-ն ջուր չի լինի որոշ հասցեներումՓաշինյանը գնաց Եկատերինբուրգ Ռուսաստանին և հայ ֆերմերներին խաբելու համարՀանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում Ուկրաինան նոր վարչապետ ունի Քաղաքագետը հնարավոր է համարում Ռուսաստան-Հայաստան համագործակցության վերանայումը Միշուստինի և Փաշինյանի հանդիպումից հետո Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b12996b4b18eec9af5193603bfbe0298 © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
Ամենադիտված