ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը. Журналистская Правда

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական Журналистская Правда պարբերականն անդրադարձ է կատարել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի «անարդյունավետության» վերաբերյալ Փաշինյանի սկանդալային հայտարարությանն ու օրեր անց ասածի համար խոսնակի միջոցով «ներողություն խնդրելու փորձին»:

Ինչպես պարբերականը նկատում է, օրեր առաջ Փաշինյանի արած «անհեթեթ» հայտարարությունից հետո երկրում խոշորագույն ներքաղաքական ճգնաժամ է սկսվել, որը, քիչ էր մնացել, վերածվեր ռազմական հեղաշրջման:

Այս համատեքստում հեղինակն ընդգծել է իր սխալը մինչև վերջ պաշտպանելու Փաշինյանի պատրաստակամությունը: «Ասաց հիմարություն, և ոչ ոք իրավունք չունի նույնիսկ կասկածելու նրա փորձագիտական ճշմարտացիությանը: Կասկած հայտնեց ԳՇ պետի տեղակալը, և վերջ, դու ազատված ես, գեներալ: Վարչապետի խոսքը կասկածի ենթակա չէ»,- հեգնանքով գրում է պարբերականի լրագրողը:

«Եվ ահա…  տաքացած վարչապետը խոստովանում է, որ սխալվել է «Իսկանդեր»-ի հարցում: Ընդամենը մեկ հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահի հետ: Վլադիմիր Պուտինը կարողանում է հանգիստ խոսքով և ողջամիտ փաստարկով համոզել նույնսիկ այդպիսի տաքացած տղաներին: Դե իհարկե, այդ ամենը գաղտնի է եղել»,- շեշտում է աղբյուրը՝ նկատելով, որ «երևում է, Փաշինյանի ականջից մի քիչ քաշել են, որ շատ երես չառնի»:

Պարբերականն ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ Փաշինյանն անձամբ չի ընդունել իր մեղքը և ներողություն չի խնդրել, այլ իր խոսնակին է հանձնարարել «ինչ-որ բան ասել. «ասա, որ ինձ սխալ են զեկուցել, իսկ ես այնքան միամիտ եմ, հավատում եմ ամենին, ինչ ասում են»»:

«Ներողություն խնդրե՞լ է արդյոք Տիրան Խաչատրյանից, որը ճիշտ էր, իսկ ինքը՝ ոչ, և վերականգնե՞լ է արդյոք նրան իր պաշտոնում: Ոչ»,- գրում է հեղինակը:

«Ցնցվելու աստիճան հետաքրքիր մարդ է: Ցանկացած բարդ իրավիճակում հավատարիմ է մնում «թփերի հետևում թաքնվելու» ռազմավարությանը: Չգիտես ինչու, հենց նման կադրերը, նման «խիզախ հեղափոխականներն» են հայտնվում գահին «գունավոր հեղափոխություններից» հետո. հարցրեք Յուշչենկոյին և Սաակաշվիլին: Հետո դեպի թփուտներ»,- եզրափակում է հեղինակը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Գլխավոր շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ` պահանջելով վարչապետ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարել է, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է այն ուղարկել նախագահին։ Եռօրյա ժամկետում նախագահը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ։ Բարձր դատարանը, իր հերթին, դիմումը մուտքագրելու պահից տասնօրյա ժամկետում կայացնելու է որոշում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular