Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված». հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը (հրամանագիրը) չստորագրելը եւ այն առարկություններով վարչապետին վերադարձնելը՝ որպես ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում որակելը եւ այդ հիմքով Նախագահին պաշտոնանկության հնարավորությամբ «սպառնալը» վկայում է Սահմանադրականության նկատմամբ քաղաքական իշխանության համակարգային նիհիլիզմի (ժխտողականության) էլ ավելի խորացման եւ պետականապահպանությանը սպառնացող վտանգների հասնող մասշատաբների ընդլայնման մասին։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյանը եւ Թ.Շաքարյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նույնիսկ իրավագետների շրջանակներում բանավեճեր չառաջացնող պարզ սահմանադրական կարգավորումները որոշ քաղաքացիական ինստիտուտների կողմից ձեւախեղելը վկայում է իրավական հարցերի նկատմամբ վերջիններիս ընտրողական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։

Ստիպված ենք պարզաբանելու, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ եւ 139-րդ հոդվածների՝ նույնիսկ մեխանիկական համադրման պարագայում հստակ է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի առաջարկը ստանալու, այսինքն՝ անհրաժեշտ իրավաբանական փաստի առկայության դեպքում Նախագահն ունի այլընտրանքային հայեցողական սահմանադրական լիազորություններից որեւէ մեկը գործադրելու պարտականություն՝ ազատել Գլխավոր շտաբի պետին կամ առաջարկը առարկություններով վերադարձնել վարչապետին։ Այսպիսով, Նախագահի 27․02․2021թ․ գործողությունները ոչ միայն համապատասխանում են սահմանադրական նորմերի տառացի ձեւակերպումներին, այլեւ անմիջապես բխում են սահմանադրության պահպանմանը հետեւելու Նախագահի սահմանադրական գործառույթից։

Իրավական պետության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ Գլխավոր շտաբի պետին (այն քաղաքական կամ վարչական պաշտոն չէ) պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկը եւ Նախագահի առարկությունը լինեն պատշաճ պատճառաբանված։

Սույն դեպքում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված։

Հուսով ենք՝ հետագա սահմանադրական գործընթացում Նախագահի՝ Գլխավոր շտաբի պետին ազատելու հարցում վարչապետի հետ չհամաձայնվելու իրավական հիմնավորումները կլինեն առավել համապարփակ։

«Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան եւ Թ.Շաքարյան

Սեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ
Ամենադիտված