ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված». հայտարարություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահի կողմից Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկը (հրամանագիրը) չստորագրելը եւ այն առարկություններով վարչապետին վերադարձնելը՝ որպես ՀՀ Սահմանադրության կոպիտ խախտում որակելը եւ այդ հիմքով Նախագահին պաշտոնանկության հնարավորությամբ «սպառնալը» վկայում է Սահմանադրականության նկատմամբ քաղաքական իշխանության համակարգային նիհիլիզմի (ժխտողականության) էլ ավելի խորացման եւ պետականապահպանությանը սպառնացող վտանգների հասնող մասշատաբների ընդլայնման մասին։ Այս մասին հայտարարություն են տարածել «Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյանը եւ Թ.Շաքարյանը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Նույնիսկ իրավագետների շրջանակներում բանավեճեր չառաջացնող պարզ սահմանադրական կարգավորումները որոշ քաղաքացիական ինստիտուտների կողմից ձեւախեղելը վկայում է իրավական հարցերի նկատմամբ վերջիններիս ընտրողական կամ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին։

Ստիպված ենք պարզաբանելու, որ ՀՀ Սահմանադրության 133-րդ եւ 139-րդ հոդվածների՝ նույնիսկ մեխանիկական համադրման պարագայում հստակ է, որ Գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու մասին ՀՀ վարչապետի առաջարկը ստանալու, այսինքն՝ անհրաժեշտ իրավաբանական փաստի առկայության դեպքում Նախագահն ունի այլընտրանքային հայեցողական սահմանադրական լիազորություններից որեւէ մեկը գործադրելու պարտականություն՝ ազատել Գլխավոր շտաբի պետին կամ առաջարկը առարկություններով վերադարձնել վարչապետին։ Այսպիսով, Նախագահի 27․02․2021թ․ գործողությունները ոչ միայն համապատասխանում են սահմանադրական նորմերի տառացի ձեւակերպումներին, այլեւ անմիջապես բխում են սահմանադրության պահպանմանը հետեւելու Նախագահի սահմանադրական գործառույթից։

Իրավական պետության սահմանադրական սկզբունքը պահանջում է, որ Գլխավոր շտաբի պետին (այն քաղաքական կամ վարչական պաշտոն չէ) պաշտոնից ազատելու մասին վարչապետի առաջարկը եւ Նախագահի առարկությունը լինեն պատշաճ պատճառաբանված։

Սույն դեպքում Գլխավոր շտաբի պետին ազատելու մասին վարչապետի առաջարկը չի եղել պատճառաբանված։

Հուսով ենք՝ հետագա սահմանադրական գործընթացում Նախագահի՝ Գլխավոր շտաբի պետին ազատելու հարցում վարչապետի հետ չհամաձայնվելու իրավական հիմնավորումները կլինեն առավել համապարփակ։

«Հանրային իրավունքի զարգացման եւ իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ՝ Ա.Ղամբարյան եւ Թ.Շաքարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular