Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական խնդիրը սեփական պաշտոններից կառչած լինելն է: Խոսելով ներկայիս կառավարման համակարգի և իշխող էլիտայի վարքագծի մասին՝ «Փաստ» թերթի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Նա նշում է, որ իրավիճակի նման զարգացումը պայմանավորվում է նրանով, որ ով ստանձնում է երկրի ղեկը, ժամանակի ընթացքում այնքան է խրվում այդ աթոռի մեջ և այնքան շահեր ձևավորում, որ հետագայում նրան հեռացնելը դառնում է ծայրահեղ բարդ առաքելություն:

Շարժման առաջնորդը վստահություն հայտնեց, որ ստեղծված իրավիճակից միակ տրամաբանական ելքը ղեկավարության ամբողջական փոփոխությունն է, քանի որ վերջին ութ տարվա ընթացքում հնարավոր դրական ռեսուրսն արդեն սպառվել է: Ըստ նրա, մի քանի տեղ ասֆալտ փռելով՝ հնարավոր չէ երկար ժամանակով կոծկել խորքային ձախողումները, հատկապես, երբ հասարակությունն առաջիկայում անմիջականորեն զգալու է տնտեսական խորացող խնդիրների հետևանքները:

'Անդրադառնալով Հայաստանի արտաքին տնտեսական վեկտորի փոփոխությանն ու ավանդական շուկաների կորստի խնդրին՝ գեներալ-մայորը հիշեցրեց Ռուսաստանի շուկայի աստիճանական փակման վտանգի մասին, որը շուրջ 300 տարի եղել է հայկական արտադրանքի հիմնական սպառման վայրը: Նա հստակեցրեց, որ սա սոսկ սահմանային անցակետերի խնդիր չէ, այլ ռազմավարական կորուստ. նույնիսկ եթե վաղը սահմանները բացվեն, հայկական ապրանքն այդ շուկայում այլևս տեղ չի ունենալու:

Իրավիճակը համեմատելով կենցաղային օրինակի հետ՝ մեր զրուցակիցը նշեց, որ դա նման է սեփական լոլիկը վերցնելուն ու Կոմիտասի շուկա վաճառելու գնալուն, որտեղ, չնայած օրենքի արգելքի բացակայությանը, ներքին կանոններն ու իրականությունն այնպիսին են, որ պարզապես թույլ չեն տա ազատ առևտուր անել: Նրա պնդմամբ, նույն մեխանիզմն է աշխատում նաև պետությունների մակարդակում, և գործող իշխանությունների անգրագետ քաղաքականության, ինչպես նաև եվրոպական շուկայում ծաղիկներ վաճառելու մակերեսային պատկերացումների պատճառով պետությունը գնում է դեպի տնտեսական կոլապս:

Ինչ վերաբերում է հանրության կողմից հնչող կոչերին և իր հետագա անելիքներին, Արշակ Կարապետյանը հայտնեց, որ թեև իրենից անհապաղ ու կտրուկ քայլեր են պահանջում, ցանկացած լուրջ քաղաքական գործընթաց պետք է ունենա ժողովրդական հստակ մանդատ և իրավական հիմքեր: Այդ իսկ պատճառով «Համահայկական ճակատ» շարժման անդամներն այս օրերին Օպերայի հարակից տարածքում ստորագրահավաք են իրականացնում՝ անցած ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով, ինչը, ըստ նրա, կլինի այն փաստացի հիմքը, որը կվկայի հասարակության կողմից խաբված լինելու փաստի գիտակցումը:

Ըստ Արշակ Կարապետյանի, իրադարձությունների նման զարգացման դեպքում երկիրը կանգնած է կործանման եզրին: Նրա պնդմամբ, տարածաշրջանի չորս հարևանները, գերպետությունների անմիջական ղեկավարությամբ ու թողտվությամբ, արդեն իսկ քարտեզի վրա մեր երկիրը տորթի նման կտրտում են, և այդ աշխարհաքաղաքական բաժանման մեջ Հայաստանի շահերը պարզապես գոյություն չունեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»«Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ»Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»Ցորենի համաշխարհային գները նվազում են՝ նոր բերքի և Հորմուզի նեղուցի սպասվող բացման պատճառովԻրանի հետ համաձայնագիրը «շատ հզոր» է լինելու․ ԹրամփՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումըԱՄՆ-ի և Իրանի գործարքը կընդգրկի Իսրայելը, Լիբանանը և Պարսից ծոցի երկրները. Վենս Հիսուսը՝ դուրս պրծած աչքերով. Բրազիլիայում անհաջող վերականգնումը սրբերին վերածել է ծաղրանկարների և գրավել զբոսաշրջիկների ամբոխին Մադրիդի «Ռեալը» հայտնեց Բեռնարդու Սիլվայի տրանսֆերի մասին. պաշտոնական Ջենիֆեր Լոպեսը խոսել է բեմում տեղի ունեցած «մղձավանջի» մասինԱՄՆ-ի և Իրանի գործարքը նախատեսում է 300 միլիարդ դոլարի մասնավոր հիմնադրամի ստեղծում. ReutersՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցելՎարակ Գրիգորյանի դերակատարմամբ ֆիլմը կցուցադրվի «Dances With Films» կինոփառատոնում ԵՄ-ն պատրաստում է Հայաստանի հետ առևտրի ընդլայնման միջոցառումների փաթեթ. Financial Times Ուկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3․40-ին դրիֆթ կատարած երիտասարդին Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Սերգեյ Շոյգուի հետ Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Հայաստանում սոցիալապես անապահով բնակիչներին կարգելվի օգտվել առցանց խաղատներից Սպասվում է առանց տեղումների եղանակԳագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը (տեսանյութ)Մյուս տարի Քաղաքացու օրը համընկնելու է Ցեղասպանության օրվա հետ, պետք է հստակ օր որոշենք Արքայազն Դանի Բադավին Մատենադարանին ընծայաբերել է աքքադերեն պայմանագիր Ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. կա զոհ Հայտնի է՝ որտեղ են հայտնաբերել քույրերից մեկի՝ 7-ամյա Նարեի մարմինըՄարգարիտա Սիմոնյանը հայտարարել է նոր գրքի և Տիգրան Քեոսայանի ձայնով աուդիոգրքի թողարկման մասին Մեսսին ԱԱ պատմության ամենաշատ գոլ խփած խաղացողներից մեկն է դարձել․ Մբապպեն ու Հոլանդը դուբլի հեղինակ են դարձել G7-ի առաջնորդներն աջակցում են ԱՄՆ-Իրան պայմանավորվածություններին Ծանոթ ու միաժամանակ անհայտ… չուչխելիԵրկար ժամանակով ջուր չի լինելու «Իտալիայի նախկին դեսպան. Հայաստանի ընտրությունները անցկացվել են խախտումներով և ԵՄ միջամտությամբ»«Ռուսաստանում ապրող հայերը ավելի հարուստ են, քան իրենց հայրենակիցները հայրենիքում»Հիմնադրվել է Երևանի Բուսաբանական այգին. պատմության այս օրը (17 հունիս)Հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինըԻնչ փոխաժեք է սահմանվել այսօր Հայաստանը կայուն ավտnրիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է․ Սուրենյանց Ռոսսելխոզնադզորից հայտարարել են՝ ՀՀ–ից սննդամթերքի սահմանափակումները քաղաքական պատճառներով չեն Հունիսի 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներՄոսկվայից հրավերի սպասում՝ իշխանական կուլիսներում. «Ժողովուրդ» Հոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ» ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ» Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը հուսախաբ է եղել․ «Հրապարակ» ԱԱ-2026․ Ֆրանսիան հաղթեց Սենեգալին, իսկ Մբապեն` լավագույն ռմբարկու Ինդոնեզիայում Սեմերու հրաբխի առնվազն յոթ ժայթքում է գրանցվելԴատարանը մերժել է գաղտնիքների գողության մեղադրանքով OpenAI-ի դեմ Մասկի հայցը․ WSJԻրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ամենադիտված