Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԶԼՄ-ները հրապարակել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի՝ 14 կետից բաղկացած տեքստը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Bloomberg-ը և Al-Arabiya-ն հրապարակել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծի տեքստը, որն, ինչպես ակնկալվում է, պաշտոնապես կստորագրվի Շվեյցարիայում հունիսի 19-ին՝ ճանապարհ հարթելով 60-օրյա բանակցությունների համար, որոնց նպատակն է վերջնականապես դադարեցնել պատերազմը և նոր խիստ սահմանափակումներ մտցնել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ստորև ներկայացվում են փաստաթղթի հիմնական կետերը, որոնք ներկայացրել են լրատվամիջոցները.

1.  Թեհրանը, Վաշինգտոնը և նրանց դաշնակիցները հայտարարում են պատերազմի անհապաղ և վերջնական դադարեցման մասին բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, և պարտավորվում են այսուհետ միմյանց դեմ որևէ թշնամական գործողություն չձեռնարկել և ձեռնպահ մնալ միմյանց դեմ ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից:

2.      Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները պարտավորվում են հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ միմյանց ներքին գործերին միջամտելուց։

3.  Իրանը և ԱՄՆ-ն պարտավորվում են բանակցել և հասնել վերջնական համաձայնագրի առավելագույնը 60 օրվա ընթացքում, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։

4.  Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Միացյալ Նահանգները վերացնում է ծովային շրջափակումը և կանխում Իրանի դեմ ցանկացած միջամտություն կամ խոչընդոտ, ինչպես նաև վերականգնում է նավագնացությունը առավելագույնը 30 օրվա ընթացքում։ Միացյալ Նահանգները նաև պարտավորվում է իր ուժերը դուրս բերել շրջակա տարածքներից վերջնական համաձայնագրի կնքումից հետո 30 օրվա ընթացքում։

5.      Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանի Իսլամական Հանրապետությունն անհապաղ քայլեր կձեռնարկի՝ ապահովելու, որ առևտրային նավերի տեղաշարժը Պարսից ծոցից դեպի Օմանի ծով և հակառակը վերսկսվի 30 օրվա ընթացքում՝ պատերազմից առաջ եղած ծավալով՝ հաշվի առնելով Իրանի կողմից տեխնիկական խոչընդոտների վերացման և ականազերծման անհրաժեշտությունը։

6. Միացյալ Նահանգները պարտավորվում է իր տարածաշրջանային գործընկերների հետ միասին ստեղծել համապարփակ ծրագիր, որը համաձայնեցվել է երկու կողմերի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման համար՝ միաժամանակ ապահովելով առնվազն 300 միլիարդ դոլարի ֆինանսավորում: Այս պլանի իրականացման մեխանիզմը որպես վերջնական համաձայնագրի մաս կձևակերպվի 60 օրվա ընթացքում։

7. Միացյալ Նահանգները պարտավորվում է վերջնական համաձայնագրի շրջանակներում վերացնել Իրանի դեմ ներկայում կիրառվող բոլոր տեսակի պատժամիջոցները, ներառյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերը, ինչպես նաև ԱՄՆ բոլոր միակողմանի պատժամիջոցները՝ թե՛ առաջնային, թե՛ երկրորդային։

8.      Իրանը վերահաստատում է, որ երբեք չի արտադրի միջուկային զենք։ Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել, որ հարստացված նյութի ճակատագիրը և միջուկային ոլորտին վերաբերող մյուս բոլոր փոխադարձաբար համաձայնեցված հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային կարիքների ճակատագիրը, համարժեքորեն կլուծվեն վերջնական համաձայնագրում։

9.      Իրանի Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները համաձայն են, որ վերջնական համաձայնագրի հասնելուց առաջ նրանք կպահպանեն ստատուս քվոն. Իրանը կպահպանի ստատուս քվոն իր միջուկային ծրագրի հարցում, և Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ չի կիրառի Իրանի նկատմամբ կամ չի ամրապնդի իր ուժերը տարածաշրջանում։

10.  Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ այս փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո և մինչև պատժամիջոցների վերացման ամսաթիվը, Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը կտրամադրի արտոնություններ իրանական հում նավթի, նավթաքիմիական արտադրանքի և դրանց հետ կապված ծառայությունների, այդ թվում՝ բանկային, ապահովագրական, տրանսպորտային և այլն, արտահանման համար։

11.  Միացյալ Նահանգները պարտավորվում է, որ վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունների առաջընթացի լույսի ներքո Իրանի Իսլամական Հանրապետության սառեցված կամ սահմանափակված միջոցներն ու ակտիվները կազատվեն և լիովին մատչելի կդարձվեն:

12.  Իրանի և ԱՄՆ-ն համաձայն են, որ ստեղծվի իրականացման մեխանիզմ՝ վերջնական համաձայնագրի հաջող իրականացումը և դրա հետագա պարտավորությունները վերահսկելու համար։

13.  Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից և այս փոխըմբռնման հուշագրի 4-րդ, 5-րդ, 10-րդ և 11-րդ հոդվածների կիրառման մեկնարկից և այդ քայլերի շարունակական իրականացման վերաբերյալ երաշխիքներ ստանալուց հետո Իրանը և ԱՄՆ-ն կսկսեն բանակցություններ վերջնական համաձայնագրի շուրջ՝ միայն մնացած հոդվածների վերաբերյալ։

14.  Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր բանաձևով։

Ծանոթ ու միարժամանակ անհայտ …Ռիգայական բալզամ ՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս «Միակողմանի խաղ. Փաշինյանը ցինիկաբար Հայաստանի ներքին խնդիրների համար մեղադրել է ԵԱՏՄ-ին»Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից. Իրանի ԱԳՆ խոսնակ Դիեգո Ֆորլանը կգլխավորի Ուրուգվայի ազգային հավաքականը ԱՄՆ-Իրան լարվածության ֆոնին նավթի գինը բարձրացել է 4 տոկոսով Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Վաղարշյանում նախօրեին հնչած կրակոցների դեպքով ձերբակալված կա «Ճգնաժամի նոր փուլ Հայաստանում»ՌԴ-ից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով կուղարկվի ցորենով բեռնված 7 վագոն Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ ԱՄՆ-ն հայտարարեց իրանական թիրախների վրա նոր հարվածների շարքի ավարտի մասին Արագածոտնի մարզում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երկար ժամանակ լույս չի լինելու Երևանում ու 7 մարզում Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը` ԵԱ-ի չեմպիոն Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև. պատմության այս օրը (13 հուլիս)Ի դեմս Ադրբեջանի՝ Հայաստանը ստացել է մատակարարումների հուսալի աղբյուր․ Ալիև Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 13-ին Ադրբեջանը, խաղացնելով, իսկ տեղ-տեղ՝ պարեցնելով, այնքան է «քշելու» փաշինյանական իշխանությանը, մինչև իր բոլոր նախապայմաններն ու պահանջները կատարվեն. Աբրահամյան ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Յուլիա Սվիրիդենկոն հաստատել է, որ հրաժարական է տալիս Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Պակիստանի ԱԳՆ ղեկավարն Առաղչիի հետ զրույցում կոչ է արել դեէuկալացնել Իրանի և ԱՄՆ-ի միջև hակամարտnւթյունը Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինան փոխում է իր քաղաքական ռազմավարnւթյnւնը․ Զելենսկի Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զnhերի թիվը գերազանցել է 4,300-ը Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ ռազմական գործողության. Կաց Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Տնտեսագետը քննարկել է այն, թե որ երկիրը կփոխարինի Հայաստանին Ռուսաստանի ձկան շուկայումՎաղվա հոսանքազրկումների մասին Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ նա մահացել է Սիպրով. Հայաստանը կհեռացվի ՀԱՊԿ-ից և Փաշինյանին անգամ չեն հարցնիՄոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Նպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ Ադրբեջանում ավտոբուս է կողաշրջվել․ հաղորդվում է ավելի քան 30 տուժածի մասին Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում. կա վիրավnր Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ. ՆԳՆ ՓԾ-ի մանրամասները Փորձագետ. Ինչո՞ւ է Հայաստանը արգելել արտասահմանում բնակվող քաղաքացիներին քվեարկելԼուսանկարիչների միջազգային օր. պատմության այս օրը (12 հուլիս)71 տարեկանում մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 12-ին Արդյո՞ք Եվրոպան ցանկանում է Հայաստանը վերածել երկրորդ ՈւկրաինայիԲախվել են «Mazda»-ն և «Opel»-ը. կան տnւժածներ ԱՄՆ-ն դարձյալ հարվածել է Իրանին, Իրանը՝ ԱՄՆ դաշնակիցներին․ Հորմուզի նեղուցը փակ է
Ամենադիտված