Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Խաչատրյանի գործով դատավորը Սյունիքի դատարանում նշանակվելուց հետո հետ է գործուղվել Երևան. ի՞նչ են պարզաբանում ԲԴԽ-ից. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ համարում հրապարակել էինք, որ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի դատաքննությունն իրականացնող դատավոր Արթուր Մկրտչյանը առաջիկա ամիսներին կփոխատեղվի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, և նրան այդ գործով կփոխարինի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը: Տեղեկացրել էինք, որ թեմայի հետ կապված նաև գրավոր հարցում ենք ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ:

Եվ ահա, Դատական դեպարտամենտից ստացել ենք պատասխանը, որը ներկայացնում ենք ստորև. «Բարձրագույն դատական խորհրդի 20.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-281-65 որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման վերաբերյալ պատճառաբանված դիմումները: Դիմումներում ներկայացված պատճառաբանությունները պարունակում են դատավորների անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տեղեկություններ:

Դատավոր Արթուր Մկրտչյանին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու հարցը Բարձրագույն դատական խորհրդի կողմից չի քննարկվել, քանի որ վերջինս, դիմելով Բարձրագույն դատական խորհրդին, խնդրել է քննարկել իր և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Ջիվանյանի պաշտոնների փոխանակման հարցը։

Բարձրագույն դատական խորհուրդը 20.03.2024 թվականին հրավիրված դռնփակ նիստում ուսումնասիրել է ներկայացված դիմումները և անցկացրել է խորհրդակցական սենյակում բաց քվեարկություն: Խորհրդակցական սենյակում անցկացված քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի և Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների կողմից ներկայացված պաշտոնների փոխանակման պատճառները համարելով հիմնավոր, որոշում է կայացրել պաշտոնների փոխանակման դիմումները բավարարել:

Բացի այդ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բարձրագույն դատական խորհրդի 26.03.2024 թվականի թիվ ԲԴԽ-31-Ո-72 որոշմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը գործուղվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ շարունակելով քննել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորի կարգավիճակում իր վարույթում գտնված գործերը»:

Այսինքն, դատավորներին տեղափոխելու այս անհասկանալի օպերացիան ավելի վաղ է սկսվել. մեկ ամիս առաջ՝ 2024 թ. փետրվարի 14-ին Արմավիրի մարզի դատավորին գործուղել են Սյունիքի դատարան, որպեսզի ստացվի, որ Երևանի և Սյունիքի դատավորներն են փոխանակվում պաշտոններով, մինչդեռ իրականում Վահե Ջիվանյանը այլ դատարանի դատավոր է։ Ընդ որում, Վահե Ջիվանյանը Սյունիքի մարզ գործուղվել էր «դատարանի դատավորների թվի օբյեկտիվորեն առաջացած անբավարարության» հիմքով, իսկ մեկ ամիս անց, չնայած այդ օբյեկտիվ հանգամանքներին, Սյունիքի դատարանում նշանակված նոր դատավորը միանգամից «լքում է» դատարանը։ Ստացվում է, որ վախենալով այն աղմուկից, որը կարող է բարձրանալ այս խիստ կասկածելի տեղափոխությունների արդյունքում, ԲԴԽ-ն որոշել է, որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ, Գագիկ Խաչատրյանի գործը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին հետ նշանակել Երևանի դատարանում։

Այս համատեքստում էլ հենց ԲԴԽ-ն շրջանցել է մեր այն հարցը, թե արդյո՞ք դատավոր Արթուր Մկրտչյանը, որի 65 տարին լրանում է ս.թ. հունիսի 21-ին, այլ դատարան տեղափոխվելու պարագայում օբյեկտիվորեն կհասցնի որևէ գործի ծանոթանալ և լուծում տալ։ Ըստ այդմ, այս ամենից հետո առաջանում է գլխավոր հարցը՝ իսկ ո՞րն է այս ամենի տրամաբանությունը և իրական դրդապատճառը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Ադրբեջանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետԲաքուն հանդես է գալիս Երևանի հետ երկկողմ և ուղիղ խաղաղ բանակցությունների օգտին․ Բայրամով 21-ամյա Ալեքսանդրաին գտել են խեղդամահ արվածՀայաստանում սկսվել է զրահապատ սաղավարտների սերիական արտադրությունը 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են գտել Պարզ է, որ համացանցում նման տրամադրությունները գեներացվում են իշխանության կողմից. պատգամավորՈսկեպարի եկեղեցու մոտ ադրբեջանցիներ են եղել, ծառեր են կտրել. Գառնիկ ԴանիելյանԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ Օդեսայի վրա ռուսական հրթիռային հարձակման հետևանքով` 5 մարդ է զոհվել (լուսանկարներ) Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման Իրազեկում․ մինչև 2 տարեկան երեխայի ծնողին գումար կտրվիՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու 67-ամյա Ազատ Տ.-ն հրազենային վիրավորումից մահացել էՆոր բացահայտումներ․ իսկանդեր կրակող սպային թունավորել են ու սպանելՆոր նշանակումներ են արվելԻնչու են Եվրոպայում փոխվում հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆրանսիական մեդալի հակառակ կողմը Նավթի գները նվազել են ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Ու՞մ է Հովհաննես Դավթյանը «շուն» անվանել (տեսանյութ)Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»Հայաստանը ոչ մի կերպ չի կարողանում ելք գտնել ՀԱՊԿ-ից Լավ լուր՝ աշխատող քաղաքացիների համար Փաշինյանն արդեն ամեն ինչ արել է Հայաստանի անվտանգության համակարգը քանդելու համար. «Փաստ»Տեսագրությունում պատկերված անձը որոնվում էԿիրանցի անչափահաս աղջիկներին հրավիրել են ՔԿ․ ինչ է հայտնի Նունե Ասատրյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 1991թ. ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Կոլցո» օպերացիան. պատմության այս օրը (30 ապրիլ)«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»Երևան-Երասխ ճանապարհին մեքենան բախվել է ձիուն. վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են Աբխազիայում կանցկացվի հայկական երգի ամենամյա փառատոն ՔԿ-ն հերքում է լուրերը, թե Կիրանցում ակցիային միացած զինծառայողները դաժան ծեծի են ենթարկվել Ուղղաթիռ է կործանվել․ կա 9 զոհ Քիչ մնաց, ավարտը մոտ է․ Սուրեն Պետրոսյան Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ ԿարապետյանՏնտեսության քողարկված խնդիրները. «Փաստ»«Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊հանդիսություն Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին ՈսկեպարԽնձորի չափ կարկուտ է տեղացելԶգալի աճ՝ ռուբլու շուկայումՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ»Երկու գյուղ են տարհանել ռումբի պատճառով«Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ»Կիրանցիները շոկի մեջ են. սարսափելի բան է տեղի ունենում. Գեղամ ՆազարյանԻ՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»Այսօր լույս չի լինի. հասցեներ«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»
Ամենադիտված