Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու անհրաժեշտություն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում: Այս օրենքը Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թ. հուլիսի 16-ին, սակայն նշվում է, որ կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշ կարգավորումներ վերանայելու, ինչպես նաև նոր կարգավորումներ նախատեսելու անհրաժեշտություն: Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելը, ինչն իր հերթին հանգեցնում է հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցման, որի պայմաններում բացառված չէ տեսալսողական մեդիածառայություն մատուցող օպերատորի (մուլտիպլեքս օպերատորի, ցանցային օպերատորի) կողմից տվյալ տեսալսողական ծրագրի հեռարձակումը, հետևաբար վերջինս բացառելու անհրաժեշտությունից ելնելով, որպես զսպող մեխանիզմ՝ այս նախագծի միջոցով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ:

Մասնավորաբար՝ վերանայվել է Կարգավորող մարմնին վերաբերող գործառույթը, որը վերաբերում է տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշների համապատասխանության վերահսկմանը: Ավելացվել է նոր պահանջ՝ հանրային մուլտիպլեքսի սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթին մասնակցելու հայտի ներկայացմանը, մասնավորապես՝ առաջարկվում է հայտին կցել նաև տեղեկանք՝ հեռարձակման ծառայությունների մասով ժամկետնանց պարտքեր և պարտավորություններ չունենալու մասին: Վերանայվել է հեղինակազորման և լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման պայմանները, մասնավորապես առաջարկվող փոփոխությամբ հեղինակազորման և լիցենզիայի կասեցման պայման կարող է հանդիսանալ նաև համապատասխան ընդունված ստանդարտներին չհամապատասխանող տեխնիկական միջոցներով հեռարձակողի կամ օպերատորի գործունեությունը, որը կարող է տեխնիկական խոչընդոտներ ստեղծել Հայաստանում օրինական գործող ռադիոհաճախականություններ օգտագործող այլ սուբյեկտների գործունեության համար:

Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան իրավական հիմքեր ստեղծել՝ ցանցային օպերատորներին անվճար տարածման իրավունքով տրամադրված տեսալսողական ծրագրերը տարածելու պարտավորության պայմանների վերաբերյալ, քանի որ գործող օրենքում օպերատորների կողմից ծրագրերը տարածելու համար բացառություն նախատեսված չլինելու դեպքում, գործնականում հնարավոր է առաջանան այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են հանգեցնել օպերատորների՝ օրենքով նախատեսված պատասխանատվության՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ օրենքի 58-րդ հոդվածով նախատեսված դրույթները տարածվում են նաև ցանցային օպերատորների վրա այնքանով, որքանով կիրառելի են:

Նախագծով առաջարկվող կարգավորման արդյունքում գործնականում կբացառվեն տարընկալումները և կապահովվի իրավական որոշակիության սկզբունքը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ» Աներձագի «կրոնական» վոյաժները․ «Հրապարակ» Փաստորեն, նախկինները շատ բան ունեին ՔՊ-ից սովորելու. «Ժողովուրդ» Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ» ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ» Բագրատ սրբազանը զգուշավոր է դարձել․ «Հրապարակ» Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ» Կրակոցներ Արարատի մարզում․ կա 1 զոհ և 1 վիրավորՆերքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ սրբազանն ու շարժումը․ «Հրապարակ»
Ամենադիտված