Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արսենը հրաշալի հայր էր, անկրկնելի ամուսին և հոգատար զավակ». կամավորական Արսեն Կարապետյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենի հորաքույրը իմ քեռու կինն է: Միասին հավաքույթի էինք մասնակցում, այդտեղից էլ սկսվեց մեր ծանոթությունը: Ծնողներս չհամաձայնեցին, որ Ջերմուկի աղջիկը Բալահովիտ հարս գնա, և մենք փախանք: Իսկ 10 օր հետո մեծ հարսանիք արեցինք»,-«Փաստի» հետ զրույցում պատմում է տիկին Մանուշակը՝ Արսենի կինը:

Ձայնի մեջ ժպիտ ու ջերմություն եմ որսում, այլ կերպ լինել չէր էլ կարող, քանի որ նա սիրելի ամուսնու մասին է պատմում: «Երկուսս էլ ուսանող էինք Երևանում, երբ ծանոթացանք: Նա՝ առևտրախոհարար, իսկ ես՝ քիմիական լաբորանտ մասնագիտություններ էինք ուսումնասիրում»: Արսենի և Մանուշակի ընտանիքում ծնվում են նրանց տղան ու երկու աղջիկը, ընդ որում՝ կրտսեր դուստրը այն ժամանակ, երբ հայրիկը մասնակցում էր Արցախյան առաջին պատերազմին: Արսենն իր կյանքի հինգ տարին՝ 1989-1994 թթ., նվիրել է հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի պաշտպանությանը: Մեկ գիրք կարելի է գրել հենց այդ ժամանակաշրջանի մասին: Մասնակցել է Վայքի մի շարք գյուղերի, Իշխանասարի, Արծվաշենի, Տավուշի մարզի, Շուռնուխի և այլ գյուղերի ու շրջանների համար մղվող մարտերին:

Լաչինի միջանցքի «Կոբրայի» պաշտպանության մարտերի ժամանակ գրավել Ղոչազ լեռը և համանուն գյուղը: Այդ կռվի ընթացքում վիրավորվել է գլխի և կրծքավանդակի շրջանում, ստացել հաշմանդամության 2-րդ կարգ: Ապաքինվելուց հետո շարունակել է պատերազմել: 5-րդ բրիգադի կազմում մասնակցել է Վարանդայի պաշտպանությանը: 1994 թվականին մասնակցել է Օմարի լեռնանցքի մարտերին: Անմասն չի մնացել նաև Ապրիլ յան պատերազմից: Կինն ասում է՝ ամուսինն իր ամբողջ կյանքում Արցախն է պաշտպանել, Շուշի ազատագրել: «Ու վերջում Արցախն այսպես եղավ: Խելագարվելու է այն, թե ինչ կատարվեց մեզ հետ, մեր երեխաների ու մեր ազգի հետ»: Ուղևորվում ենք երջանիկ օրեր: Տիկին Մանուշակը նշում է՝ իրենց կյանքում երջանկության կողքին նաև դժվարություններն էին քայլում:

«Բայց ամեն ինչ կարողանում էինք հաղթահարել: Այնպես ստացվեց, որ Աբովյան քաղաքում մեր տունը վաճառեցինք: Այդ տարիներին, ինչպես շատերը, մենք ևս գումար էինք ներդրել բիզնեսի մեջ, ու ինչ-որ բան այնպես չստացվեց: Արսենը միշտ նեղսրտում էր դրա համար: 2018 թ.-ից սկսեցինք մեր սեփական տան կառուցումը: Նրա երազանքն էր, որ իր երեխաները, թոռները ապրեն այդ սեփական տանը»: Բայց, ավաղ, պատերազմը խանգարում է Արսենին լիարժեքորեն իրագործել իր երազանքը: «Հոկտեմբերի 1-ին մեկնեց մարտադաշտ, տունը չէր հասցրել վերանորոգել, ասացի՝ մեզ այսպես թողնում ես ու գնա՞ս: «Ոչինչ, Մա՛ն ջան, ես կգամ ու ամեն ինչ կսարքեմ»: Այդ երազանքով մեկնեց մարտի դաշտ: Տան վերանորոգումը մեր որդին ավարտեց: Մեզ ով տեսնում էր, ասում էր՝ սիրահարները եկան: Երևանում էի աշխատում, մինչև հասնում էի Աբովյան, երևի քսան անգամ զանգում էր, հետաքրքրվում էր, թե որտեղ եմ: Ինձ թագուհու նման էր պահում, ասում էր՝ թագուհու ոտքերը չպետք է գետնին կպնեն:

Թող բոլոր զույգերը մեր նման սիրով լինեն իրար հետ: Անսահման բարի էր: Իր վերջին գումարը կարող էր տալ ընկերոջը: Երբ ասում էի՝ ախր քո վերջին գումարն էր, արձագանքում էր՝ իրեն շատ էր պետք: Բարության տիպար էր, շահամոլ չէր, իր ունեցածով կիսվում էր բոլորի հետ: Երբեմն հանդիմանում էի իրեն բարության համար, ասում էր՝ «ոչինչ, աշխարհում մեռնել կա»: Գերազանց հայր էր: Իրենից հետո մեր տղայի ընտանիքում երրորդ երեխան ծնվեց, մեր որդին նրան անվանակոչեց Արսեն: Երբ դեռ որդին չէր ծնվել, ասում էր՝ մա՛մ, ես պետք է տուն մտնեմ ու Արսեն կանչեմ»: 2020 թ. հոկտեմբերի 1-ին Արսենը Աբովյանի երկրապահ կամավորականների միության անդամների հետ մեկնում է Ջրական: «Անցել էր բոլոր պատերազմների միջով, բազմաթիվ վիրավորումներ ունեցել: Ինձ ասում էր, որ այս մի պատերազմին չի գնա. «Խոստանում եմ, որ չեմ գնա: Ինչքան գնացել եմ, հերիք է»: Այդ օրերին պատրաստվում էր տանը գործ անելու: Բայց զանգ է ստացել, չգիտեմ, թե ում զանգից հետո որոշում է մեկնել:

Փոքր աղջիկս զանգեց՝ մա՛մ, պապան պատրաստվում է: Ինձ ասաց, որ չի գնում պատերազմ, ուղղակի խումբ է տանում Սիսիան՝ հասցնեմ տղաներին այնտեղ ու վերադառնամ»: Տասն օր է տևել Արսենի պատերազմը: Այդ ընթացքում ընտանիքը նրա հետ կապ չի ունեցել: Արսենը զոհվել է հոկտեմբերի 10-ին Լաչինի շրջանում: «Տղայիս հայտնել էին, որ «Ուրալը» շրջվել է, պայթել. «Պապադ այդ մեքենայի մեջ էր, հիմա չկա»: Բալահովիտի տղաների որդիներով մի քանի մեքենայով ճանապարհ են ընկնում Արցախ, հասնում Ջրական: Տղաս իր ձեռքով է դուրս բերել հայրիկին»: Տիկին Մանուշակին մեր զրույցի ավարտին ասացի՝ անսահման սիրո մասին է լինելու այս պատմությունը ու նաև հավատի, որ նման սերեր կան: Եվ նրա համար վստահաբար հազարապատիկ անգամ ավելի բարդ է եղել կյանքը շարունակել ու փորձել ուժ գտնել:

«Արսենը շատ ուժեղ մարդ էր, ինձ էլ միշտ ասում էր՝ դու իմ թիկունքին կանգնի: Հիմա ինքն իմ թիկունքին չէ, բայց պետք է ավելի ուժեղ լինեմ: Մի պահ շատ էի կոտրվել, բայց նայում էի մեր երեխաներին ու ասում՝ երեխաներին միայնակ թողնել չեմ կարող, իր ստեղծածը կիսատ թողնել չեմ կարող: Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես Արսենը կուզեր: Նիվա մակնիշի մեքենա ուներ, որը հիմա մեր բակում կանգնած է: Երբ նույն մակնիշի մեքենա եմ տեսնում, երբեմն ինձ թվում է, թե ինքն է եկել, անկախ ինձանից առաջ եմ գնում: Ինձ համար նա կարծես ողջ լինի, ես իր հետ զրուցում եմ: Այնքան պայծառ հիշողություններ ունեն բոլորն իրենից, ամեն զրույցի ժամանակ պարտադիր իր մտքերն ենք մեջբերում, ասում՝ Արսենն այսպես էր անում, Արսենն այնպես էր ասում: Նոր տարուն և իր ծննդյան օրը ամբողջ հարազատությունը մեր տանն է հավաքվում, որովհետև Արսենն այդպես էր սիրում:

Այնքան համեղ էր պատրաստում, անգամ երեխաներն էին ասում՝ պապա՛, այսօր դու ես պատրաստում ճաշը: Տարբեր ռեստորաններում է աշխատել, ոսկե ձեռքեր ուներ: Արսենը հրաշալի հայր էր իր երեխաների համար, անկրկնելի ամուսին ինձ համար և հոգատար զավակ իր ծնողների համար»: Հ. Գ. - Արսեն Կարապետյանն արժանացել է բազմաթիվ մեդալների Արցախյան առաջին պատերազմից հետո: Պարգևատրվել է Արցախի և Հայաստանի «Մարտական ծառայություն» մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից «Անդրանիկ Օզանյան», «Ծովակալ Իսակով», «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական մեդալներով և «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, Արցախից՝ «Մայրական երախտագիտություն» մեդալով, Երկրապահ կամավորական միության կողմից՝ «ԵԿՄ 20 տարի» հոբել յանական, «Հայրենիքի պաշտպան», «Եռասերունդ երկրապահ» հոբել յանական մեդալներով, «Հայաստանի երկրապահ» և ԵԿՄ «Կոտայք գումարտակ» հուշամեդալներով, ՀՀ ՆԳՆ «Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ 10-ամյա հոբել յանական մեդալով և «5րդ բրիգադ 20 տարի» հոբել յանական հուշամեդալով:

ՀՀ նախագահի 2021 թ.-ի սեպտեմբերի 14-ի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով: Բալահովիտում հուշարձան է կառուցվել՝ ի հիշատակ Արսեն Կարապետյանի: Հուղարկավորված է Աբովյանի պանթեոնում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳ նախարարՀայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացըՀաղթանակից բացի՝ այլ տարբերակ չունենք․ ով համբերի, հավերժական կյանք կունենա․ Բագրատ ՍրբազանԱյս օրերին ակցիաների մասնակից 300-ից ավելի մարդ են բերման ենթարկել․ Ռուբեն ՄելիքյանՄիրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերԵթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն է
Ամենադիտված