Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նման իրավիճակում ցանկացած այլ իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Ինչո՞ւ են հայերը պատրաստ իրենց հողերը տալ Ադրբեջանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում բողոքի ակցիաներ են ընթանում ընդդեմ սահմանազատման և Տավուշի մարզի մի քանի գյուղ Ադրբեջանին հանձնելու գործընթացի։ Սակայն հիմքեր կան ենթադրելու, որ դրանք շուտով կթուլանան, և հայ հասարակությունը կհամակերպվի Փաշինյանի պարտվողական տրամաբանության հետ։ Բայց ո՞րն է այդ կոնկրետ տրամաբանությունը, և ինչո՞ւ հայերն այլևս չեն ուզում զենքը ձեռքին կռվել ո՛չ իրենց պատմության, ո՛չ հայրենի հողի համար։ Ադրբեջանին տարածք հանձնելու դեմ բողոքի ակցիաները Հայաստանում դանդաղորեն են թափ հավաքում։ Ըստ ամենայնի, ո՛չ տեղի բնակիչները, ո՛չ էլ ընդդիմությունը երկար ժամանակ անգամ չէին մտածել, որ Ադրբեջանին տարածքներ փոխանցելու իրական գործընթաց է սկսվելու։

Հայաստանում սահմանազատման գործընթացի ռազմաքաղաքական բաղադրիչի մասին խոսում են միայն պրոֆեսիոնալները և բացառապես պահեստազորային զինվորականները։ Իսկ ահա Գարեգին Բ կաթողիկոսի այն արտահայտությունը, թե «քաջությունը չպետք է շփոթել վախկոտության հետ», սոսկ աստվածաբանի հայտարարություն չի եղել: Դա ուղղակի հղում է այն ապացուցային համակարգին, որը Նիկոլ Փաշինյանն ու իր համախոհները կառուցում են հողերի հանձնման հետ կապված։ Մի խոսքով, Փաշինյանի տրամաբանությունը հետևյալն է: Նա ասում է, որ նրանք, ովքեր դեմ են որևէ տարածք Ադրբեջանին հանձնելուն, ցանկանում են Հայաստանը ներքաշել նոր պատերազմի մեջ, քանի որ Բաքուն վճռական է և գնալու է մինչև վերջ իր պահանջների մեջ (օրինակ՝ Փաշինյանը, այցելելով Տավուշի գյուղեր, սպառնացել է տեղացիներին պատերազմով «մեկ շաբաթվա ընթացքում»): Ընդ որում, Հայաստանը չի վերապրի այդ պատերազմը և կկորցնի ավելի շատ տարածքներ, քան սահմանների խաղաղ սահմանազատման արդյունքում։

Այնուհետև, Փաշինյանի քարոզիչների տրամաբանությամբ, իբր Հայաստան, կամ ինչ կմնա նրանից, կմտցվեն ռուսական զորքեր (հետևաբար պետք է պահանջել Սյունիքից, Տավուշից և, ի վերջո, Գյումրու ռազմաբազայից զորախմբերի, ինչպես նաև ռուսական սահմանապահների ամբողջական դուրսբերում): Եվ ռուսները կապահովեն «Զանգեզուրի միջանցքը», Երևանը կենթարկեն իրենց, այսպես կոչված, հինգերորդ շարասյան միջոցով, որը կազմված է ռուսամետ ընդդիմադիրներից և Սփյուռքի ներկայացուցիչներից։ Եվ դրա համար էլ հիմա այդ «հինգերորդ շարասյունը» Տավուշի հարցով բողոքի ցույցերով ցնցում է իրավիճակը երկրում։ Ընդ որում, Փաշինյանի իշխանության «խիզախությունը» հենց Բաքվին զիջումների գնալն է, որպեսզի կանխվի նոր պատերազմը, որին չի կարող դիմադրել ներկայիս հայկական բանակը, և խուսափի ռուսների կողմից Հայաստանի «օկուպացիայից»։

Գարեգին Բ կաթողիկոսն էլ արձագանքել է այդ ամենին՝ ասելով, որ դա իրականում «վախկոտություն» է, որը ոմանք շփոթում են «քաջության» հետ։ Ինքը՝ Փաշինյանը, ծնունդով Տավուշի մարզի Իջևան քաղաքից է։ Նա շատ լավ գիտի գավառական Հայաստանի մտածելակերպը և շատ առումներով ներկայացնում է հենց այն: Դրանով է մասամբ բացատրում այն, թե ինչու են նրա աշխարհաքաղաքական և փիլիսոփայական գաղափարները, նույնիսկ ամենաէկզոտիկները, նման կերպ արձագանքում այդ շատ «խորքային» Հայաստանի հոգում: Նա չի դիմում հայ ֆիդայիներին, հայ մարտիկներին, հայ հերոսներին, որոնք պատրաստ էին վտանգել իրենց կյանքը հանուն պատմական հիշողության և իրենց նախնիների հողի։ Ո՛չ, նա դիմում է այն միջին խավի առևտրական շերտին, որը երկրում ձևավորվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Այդ շերտի համար համոզիչ է գավառական հողերի մի մասը հին թշնամուն զիջելու գաղափարը, որպեսզի հետո իբր բարգավաճի մնացած Հայաստանը։

Հայ ժողովրդի այն շերտը, որի համար կարևոր էր Ղարաբաղը, պատմությունը, հավատն ու պատիվը, արդեն կա՛մ մահացել է, կա՛մ անցել է թոշակի։ Հոգու խորքում «Փաշինյանի Հայաստանում» շատերը պարզապես կուզենային հեռու մնալ այդ հավերժական հերոսությունից։ Մարդիկ 1991 թվականից ի վեր շատ են տառապել և չեն ցանկանում հավերժ հերոս լինել: Եվ նրանց դուր է գալիս այն տեսությունը, որ եթե Հայաստանը հիմա հրաժարվի իր պատմությունից ու հողից, այդ թվում՝ Ռուսաստանի հետ պատմական բարեկամությունից, ապա շրջապատող աշխարհը կդադարի ագրեսիվ լինել իրենց նկատմամբ։ Հնարավոր կլինի զբաղվել ոչ թե առճակատմամբ, ոչ թե պատերազմով, այլ սովորական կյանքով։ Ինչ-որ տեղ կարելի է նրանց հասկանալ: 1991 թվականից հետո Հայաստանն ավելի շատ է տուժել, քան ցանկացած այլ հետխորհրդային երկիր։

Ծխնելույզները Երևանի բազմաբնակարան շենքերի պատուհաններից, վառելիքի տոտալ բացակայությունը, սովն ու արտագաղթը երկար կհիշվեն գալիք սերունդների կողմից։ Եվ Փաշինյանը աջակցություն է գտնում այդ Հայաստանից, ընդ որում՝ այդ աջակցությունը գերազանցում է ընդդիմության և նույնիսկ Եկեղեցու բողոքները, որոնք դեմ են ագրեսորին հավերժական զիջումներ անելուն: Ուստի, մի իրավիճակում, երբ ցանկացած այլ նման իշխող ուժ վաղուց խայտառակ կերպով վտարված կլիներ, Փաշինյանն ու իր կուսակցությունը հերթական անգամ հաղթում են ընտրություններում։ Այս ամենը նշանակում է, որ ներկա փողոցային ցույցերը դժվար թե հանգեցնեն Հայաստանում գործող իշխանության տապալման կամ հեղաշրջման։ Միայն իրադարձությունների շատ ավելի աղետալի զարգացումը կարող է հակափաշինյանական ընդվզում արթնացնել հասարակության մեջ։ Դա կլինի այն դեպքում, երբ ադրբեջանցիներին պետք լինի տալ ոչ թե բնակչության մի աննշան հատվածի, այլ մեծամասնության անձնական տարածքները։

Բայց դա հասկանում են նաև Բաքվում, որին ձեռնտու են Հայաստանում առկա նման հասարակական տրամադրությունները։ Այնպես որ, Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ, այնքան էլ արմատական և արագ առաջ չի քաշի իր հետագա տարածքային պահանջները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե ավտոյով եղա, քշելու եմ ոստիկանների կողքով և «սիգնալ» տամ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը, ինչպես Վրաստանի դեպքում է անում՝ միջամտելով ներքին գործերին․ ԶախարովաՀայաստանն ունի իր ուրույն տեղն ու դերը համաշխարհային քրիստոնեության ու քաղաքակրթության մեջ. Հռոմի ՊապԿիրանցում մարզպետը և բարձրաստիճան պաշտոնյաններ մարդկանց գումար են առաջարկել․ մարդիկ մերժել են առաջարկը և ասել, որ հայրենիքը գումարով վաճառող չենք․ Գառնիկ ԴանիելյանՎրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ ԶուրաբիշվիլիՆախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը (տեսանյութ)Արքեպիսկոպոս մարդը որոշել է դուրս գալ փողոց, սա ճիչ է, աղաղակ, ե՞րբ պիտի կորուստների շղթան կտրվի (տեսանյութ)Սամվել Վարդանյանի գործով ընտրողական քննության հետքերովՉաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման օրվա ամփոփումը Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ուղիղՇարժման առաջնորդը խոստացավ՝ բուռն օրեր են սպասվում, մեծ հանրահավաք է լինելու (տեսանյութ)ՀՀ ԶՈՒ սպաներ և ավագ սպաներ, ձեզ արժեզրկում ու ստորացնում են, այս ամենը նո՞ր էիք տեսնում․ ՄանուկյանՄեզ անընդհատ ասում են թույլ ու տկար ենք, բայց Հայաստանում մեծ ներուժ կա. Սրբազանը` բժիշկներին (տեսանյութ)Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում
Ամենադիտված