Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանակը չի օգնի. ինչու են տարածքների հանձնման դեմ հայկական բողոքի ակցիաները դատապարտված ձախողման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում շարունակվում են սահմանամերձ Տավուշի մարզի բնակիչների բողոքի ակցիաները՝ ընդդեմ երկրի իշխանությունների կողմից սահմանի սահմանազատման վերաբերյալ Ադրբեջանի հետ կնքած պայմանավորվածությունների։

Տավուշում շարունակվող սահմանազատման դեմ բողոքի ակցիաները դժվար թե վերաճեն այնպիսի լուրջ բանի, որը կարող է վտանգ ներկայացնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի համար։

Ukraina.ru-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել քաղաքական դիտորդ, Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշևը։ Ըստ փորձագետի՝ դա մի քանի պատճառ ունի:

Առաջինն այն է, որ բողոքի ակցիաները ցրված են և չեն համակարգվում ընդհանուր կենտրոնից։

Երկրորդ պատճառն այն է, որ ցուցարարները չեն պատկերացնում իրենց հետագա անելիքները։ Մյուս կողմից էլ Հայաստանի իշխանություններն ունեն հստակ ծրագիր, որին հայ հասարակության մեջ ոչ բոլորն են հավանություն տալիս։ Այդուհանդերձ, այն կա, և իշխանությունները գործում են դրան համապատասխան բավականին գրագետ քարոզչություն կառուցելով, նշել է Արեշևը։

«Անհրաժեշտության դեպքում իշխանությունները հասարակական կարծիքի վրա ազդում են կամ մանիպուլյացիաների կամ ուժային գործողությունների, այդ թվում՝ բավական անարդար և կոշտ ձերբակալությունների միջոցով»,- ասել է փորձագետը։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման դեմ բողոքի ակցիաներին զինվորականների հնարավոր միանալուն, Արեշևը չի բացառել նման տարբերակը, բայց միևնույն ժամանակ ընդգծել է, որ չի ակնկալում, թե զինվորականներն անմիջական մասնակցություն կունենան ցույցերին:

«Իշխանությունները լավ էին պատրաստվել: Տավուշի մարզում տեղակայված Երրորդ բանակային կորպուսի հայտնի հրամանատարը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախկին ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի որդին, նախօրոք վարկաբեկվեց և հեռացվեց»,- հիշեցրել է Արեշևը։

Նա նաև հավելել է, որ Խաչատուրովը մեծ ժողովրդականություն է վայելում բանակում և հասարակության մեջ, և այն փաստը, որ նա պաշտոնանկ էր արվել ավելի վաղ, եղել է ակնհայտ նախազգուշացում, որ Փաշինյանի իշխանությունները պատրաստվում են զիջել Տավուշի պաշտպանական դիրքերը։ «Բաքուն պահանջում է պետական սահմանի այդ հատվածում վերադարձնել 1990-ականների սկզբից առաջ ստեղծված իրավիճակին»,- ամփոփել է Անդրեյ Արեշևը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ամենակարևոր հարցը, որը մեր երկրի զարգացման հիմքում պետք է դրված լինի, ճշմարտության և արդարության գաղափարն է․ Բագրատ ՍրբազանՓրկարարները Դեբեդից դուրս են բերել որոնվող քաղաքացու դինՀԻՄԱ․ Սրբազանը Նեմեսիսի արձանի դիմաց հաանդիպում է դասախոսների հետԲժիշկները գիշեր-ցերեկ ապրում են տառապանքի, մարդկանց դժգոհությունների ու տագնապների հետ․ Բագրատ Սրբազանը՝ բժիշկների հետ հանդիպմանըԴասախոսներն ընդդեմ միակողմանի զիջումների «Հրապարակ»«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետԱդրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից ներողություն է «պահանջել»ՀԻՄԱ. Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետՄանրամասներ՝ Վագիֆ Խաչատրյանի վիճակիցԱնդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ ԱԳՆ Սողանքի հետևանքով մարդ է մահացել Ներկայում Խարկովը վերցնելու ծրագիր չկա. Պուտին Մարզպետի հետ հանդիպումից հետո կիրանցեցին շարունակում է դեմ լինել իր հողը գումարի դիմաց հանձնելուն Փարիզում Շառլ Ազնավուրին նվիրված հուշատախտակ է բացվել (լուսանկարներ) Ինչպե՞ս է անցել մարզպետի և Կիրանցի բնակիչների հանդիպումը Տեսակցել եմ կալանավորված 4 քաղաքացիների հետ․ Աբրահամյան ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ստեղ 50 ընտանիքի ասել են իրենց տունն ազատեն, ոչ մեկ փոխհատուցում չի վերցնում․ կիրանցիՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից«Ովքե՞ր են Կիրանցի հացատան հյուրերը»․ լրագրողը փորձում է պարզել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում խուզարկություններ են իրականացվում Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևի հետ այցելել է օկուպացված ԱրցախՓաշինյանը նոր նշանակում է արելԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի խախտում. հայտնի է տուգանքների չափը Կամուրջը և տները կանցնեն ԲաքվինՎարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեքՑավալի լուր․ մահացել է Ջեմմա Հովհաննիսյանը Դպրոցի տնօրենին աշխատանքից ազատում են. պատճառը մարզպետարանի քաղաքականությունը չկիսելն էԱռաջիկա օրերի եղանակըՍրբազան պայքարը չունի աջակցություն որևէ օտարերկրյա պետական միավորից կամ անդրազգային ցանցային կառույցից․ Վարդան ՈսկանյանՎարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառիցՀաջորդը՝ Տիգրանաշենն էՈվքեր կստանան ավանդների փոխհատուցումըԱրագաչափը տեղափոխվել է այլ հատված Մինսկում կանցկացվի հայ-բելառուսական մշակութային փառատոն Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Պյատիգորսկի «Արցախ» բռնցքամարտի դպրոցի մարզիկները մրցանակային տեղեր են գրավել Հաղթանակի օրվան նվիրված մրցաշարում Դավիթ Մարտիրոսյանը հանդես կգա Սիմֆերոպոլում կայանալիք ջութակի երաժշտության համերգինԻնչի՞ են ընդունակ գերհեռահարության հակաօդային պաշտպանության հրթիռներըԲացառիկ տեսանյութ․ ինչպես է ինքնաթիռի շարժիչը օդում բռնկվումԱրդյո՞ք Հայաստանը կընդունվի Եվրամիություն. Պետդումայում պարզաբանել ենԳործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ ԿարապետյանԽոշոր հրդեհ Երևանում հայտնի առևտրի կենտրոններից մեկում․ 6 տաղավար այրվել էՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կա Կիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ» 1992թ. հայկական զինված ուժերը գրավել են Լաչինի միջանցքը. պատմության այս օրը (17 մայիս)Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասին Ըմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիր Հայաստանում ձյուն է տեղում (տեսանյութ)Վարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
Ամենադիտված