Հայերեն
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում Կութի մոտակայքում զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՄԻՊ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։ Այս մասին հայտարարում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝

1. ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.

2. 2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.

3. պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.

4. զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.

5. Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամն հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։

Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»,- գրել է Արման Թաթոյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 11։30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի, մասնավորապես՝ Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել N զորամասի զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Ովքեր են ներկայացնելու ՀՀ-ն աշխարհի գավաթում 33-ամյա երիտասարդը դանակահարել է 34-ամյա կնոջըՎահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Փաշինյանի նեղացկոտ շնորհավորանքը ՊուտինինԲելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է Նիկոլը ստեղից «մանթո» գնաց․ հրատապ թողարկում ՈսկեպարիցՓաշինյանը երկիրը «ծախել» է թուրքական «սուլթանին»Փլուզում Ճամբարակ քաղաքում Փաշինյանը պատերազմով և ոստիկաններով է ահաբեկում տավուշցիներինՀանրապետությունով մեկ ձյուն է սպասվումՆԱՏՕ-ի ապտակը ՓաշինյանինՃՏՊ Ակնալիճ գյուղի սկզբնամասում․ կա տուժածՄահացել է Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի զինղեկըԵթե Նիկոլը զորքը հետ քաշի ու զենք չտա, սրիկա է․ ոսկեպարցիՏավուշում տեղի ունեցած հանդիպումները կրկին սրել են հակասությունները ՔՊ-ումԿարգելվի քրեական ենթամշակույթ քարոզող ֆիլմերի ցուցադրությունը Փաշինյանը շնորհավորեց Պուտինին Դրանք ադրբեջանական գյուղեր են, պետք է վերադարձնել. Վահե Ղալումյան Ես վախենալու բան չունեմ. զենք կճարեմ, կխփեմ իրան․ Ոսկեպարի բնակիչՍերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին ԱԺ-ն նոր պատգամավոր ունի Նիկոլ Փաշինյանը TikTok-ում էՍանկցիաներով պայմանավորված «Միր» քարտերը կդադարեն աշխատել Հայաստանի գրեթե բոլոր բանկերի բանկոմատներում Մոտ 300 գ․ «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն՝ «Տելեգրամ»-ի միջոցով․ երիտասարդ կինն ու տղամարդը կալանավորվել են Քաղաքագետը ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասինԲրյուսելը սիրախաղ է անում Երևանի հետ՝ փորձելով հարվածել Ռուսաստանին. «Փաստ»Շաբաթվա վերջում պատերազմ կլինի, եթե... Փաշինյանի շանտաժը Ահաբեկչություն է տեղի ունեցել Բաքվի մետրոյի «Հունվարի 20-ի» կայարանում. պատմության այս օրը (19 մարտ)ՀՀ-ում կարգելափակվեն ինտերնետ շահումով խաղերի կայքերը, որոնք լիցենզիա չունեն (տեսանյութ)Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտական սամբոյի կանանց առաջնությունՓաշինյանը չի շնորհավորել Պուտինին հաղթանակի կապակցությամբ. պատճառը թաքնված է յոթ կնիքների հետևումՆպատակ ունեն ուշադրությունը շեղել նման բաների վրա. «Փաստ»Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը ՃՏՊ Գեղարոտ-Ծիլքար ճանապարհինԳործող իշխանությունները պետք է ճամպրուկները կապեն և հեռանան. Արշակ Կարապետյան «Ելույթներ կան, որոնք տոն են, ու հենց դրանք են մասնագիտական կյանքդ հաջողված դարձնում». «Փաստ»Ռեալի ակադեմիայի մարզիչները Երևանում կընտրեն լավագույն հայ պատանի խաղացողներին Պակիստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Տրամաբանական է, որ սահմանազատման գործընթացը սկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած տարածքում. Փաշինյան«Հատիս հրաբուխ» երկրաբանական հուշարձանն անձնագիր կունենա. համայնքային սեփականություն հանդիսացող հողերը կընդունվեն որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը. «Փաստ»ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Հայաստանում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՆավթի գներն աճել են 150 միլիոն ռուբլի. ՌԴ-ում աճուրդի կհանվի Նիկոլայ Առաջինի ժամանակաշրջանի հազվագյուտ մետաղադրամը Բախվել են «Opel»-ն ու «06»-ը․ ավտոմեքենայում հայտնաբերել են ընտանիքի անդամների մոխրացած 4 մարմին«Կառավարության յուրաքանչյուր որոշում կարծես ուղղված լինի ինչ-որ մեկի գրպանը լցնելուն, ոչ թե հանրային խնդիր լուծելուն». «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրԼույս չի լինելու Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈ՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ»«Արևմուտքի հետ հույս կապելու կամ աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն անելու որոշումն ադեկվատ չէ». «Փաստ»
Ամենադիտված