Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:

Մասնավորապես, Վ. Մ.-ն 2015թ․ սեպտեմբերի 4-ին ընտանիքով հատել է ՀՀ պետական սահմանը, այնուհետև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու քաղաք, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո վերջիններիս հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել, որոնցով վատաբանել է ՀՀ իշխանություններին և գովաբանել ադրբեջանական իշխանություններին, որոնք օգտագործվել են լրատվական միջոցներով։

Դրանից հետո, Վ. Մ.-ն, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից, վերջիններիս այլ օգնություն ցույց տալու միջոցով՝ հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հսկողությամբ, կեղծ սոցիալական ցանցերի միջոցով, հիմնել է «խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է ՀՀ քաղաքացի Ս.Ջ.-ին:

Ս. Ջ.-Ն, հաստատապես իմանալով Վ.Մ.-ի գործունեության մասին, 2017 թվականին անցել է Ադրբեջանի կողմը, այն է՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության ներկայացուցիչներին այլ օգնություն ցույց տալու եղանակով՝ վերջիններիս պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է Ադրբեջանի Հանրապետությունը և հակահայկական ելույթներ ունեցել, որոնք օգտագործվել են զանգվածային լրատվական միջոցներով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա քննիչը միջնորդություններ է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված արարքները կատարելու համար Վ.Մ-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Վ.Մ.-ի և Ս.Ջ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Վտանգավոր սննդամթերք է ոչնչացվել․ ի՞նչ է հայտնի (լուսանկարներ) «Հարի Փոթերը», «Կարիբյան ծովահենները», «Մատանիների տիրակալը» կհնչեն մեկ բեմում. «Imperial Orchestra»-ն գալիս է Երևան Ծեծկռտուք՝ Արարատում․ 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկինԱշակերտուհին երեխա է լույս աշխարհ բերել առևտրի կենտրոնի զուգարանում, նկարահանել ընկերների համար ու լքել նրան անտառում (տեսանյութ 18+)Այս ամիս անպայման պետք է վերցնել Օդեսան և Խարկովը. Կադիրով Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 7-ըԺողովուրդը կասի իր խոսքը, սյուների փոխարեն կկանգնի ժողովուրդը․ Բագրատ Սրբազան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Եթե նման տեսանյութ գտնեք, հենց այսօր կգնամ տուն․ Բագրատ Սրբազան Սենատորը դատապարտել է Փաշինյանին` Պուտինի երդմնակալության արարողությանը չմասնակցելու համարՔաղաքացին ձիով միացել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին (տեսանյութ) Մահվան ելքով ծեծկռտուք՝ ադրբեջանցի դպրոցականների միջևԱդրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման հռչակագիր կստորագրեն Միխաիլ Գալուստյանը խոստովանել է Հուսալքված հայը միշտ էլ ապավինում է եկեղեցուն․ հեռու չէ այն օրը, որ «հոգևոր Հայաստանը» կհաղթի «նոր Հայաստանին»ՌԴ կառավարությունը հրաժարական տվեց Խանութ էր գնում մեքենան չի նկատել․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղային հուղարկավորեցին Արման Թաթոյանը միացավ շարժմանը Ի՞նչ սպասել Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպումից. քաղաքագետի վերլուծությունըՄինչև -1, -2 աստիճան ցուրտ. ի՞նչ եղանակ կլինի ՀՀ-ումԱդրբեջանցիների շարժ է նկատվում․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանին բարեկամաբար հրավիրում են Բաքու Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ Ղրիմի հայկական դպրոցի սաները ծաղիկներ են դրել Հայրենական մեծ պատերազմի վետերանների շիրիմներին Գրանցվել է -0,2°C ջերմաստիճան. ձյուն է տեղումԹշնամու առաջ բացում են Հայաստանի դարպասները՝ ճոռոմաբանելով ինչ-որ տարօրինակ «ստոլբի» մասին․ Վարդան Ոսկանյան Նամիբիան հրաժարվել է ընդունել միգրանտներին Մեծ Բրիտանիայից. ի գիտություն ՀայաստանիՄայիսյան ձյուն՝ Հայաստանում Քաղաքագետը նշել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն կնքելու պայմանըԼարսը փակվեց5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է․ պայթյուն է լինելուԵս Նիկոլն եմ, Աչաջուրից բայց Փաշինյան չեմ. չեմ ուզում, որ դպրոց գնալիս թուրք տեսնենք (տեսանյութ)Արևմուտքը ոչ միայն չունի Հայաստանի անվտանգությունն ապահովելու ծրագիր, այլ նաև նման հնարավորություն կամ ներուժ․ «Փաստ»Հայաստանում ապրիլ ամսին նվազել են ոչ պարենային ապրանքների գները Ինչ վիճակում է երեկ վիրավորում ստացած զինծառայողը Հայերը շատ սուր են արձագանքում ազգային ինքնության հետ կապված թեմաներին․ «Փաստ»Բազալտե քարը ընկել է 26-ամյա երիտասարդի գլխին, նա հիվանդանոցում մահացել է1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ներկայացուցիչները ստորագրել են Բիշկեկյան արձանագրությունը. պատմության այս օրը (07 մայիս)Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ»«Երկար սպասված» սահմանազատումը. ի՞նչ է իրականում կատարվում հայ-ադրբեջանական սահմանինՀայկական թատրոնները կմասնակցեն միջազգային հեղինակավոր փառատոնիՏաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»Խոշոր ու ողբերգական հրդեհ՝ Երևանում. կնոջ դի է հայտնաբերվելԻսրայելը սկսել է ռմբակոծել Ռաֆահ քաղաքը Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը
Ամենադիտված