Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանի կողմից ապօրինի կալանավորված և Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին ապրիլի 25-ին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ: Հարազատները  խնդրել  էին Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով նրա առողջական վատթարացող վիճակը: Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին: Տեղեկանալով հայ բանտարկյալներին ազատելու գլոբալ շարժման մասին և անսալով ընտանիքի խնդրանքներին՝ Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ համաձայնել է ընդհատել հացադուլը։

Իրավիճակի հետ կապված Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը  հարցազրույց է տվել  France 24 հեռուստաընկերությանը: Նա շնորհակալություն է հայտնել  Ֆրանսիայի իշխանություններին ու ժողովրդին՝ աջակցության համար։ Պատասխանելով Ռուբեն Վարդանյանի դատավարության ժամկետների և հայտարարված հացադուլի մասին հարցին, Դավիթը Վարդանյանը նշել է, որ գործընթացը բացարձակապես թափանցիկ չէ:

«Նրա ձերբակալությունից ի վեր մենք չափազանց քիչ տեղեկություն ենք ունեցել նրա վիճակի, դատավարության մասին:  Ենթադրվում էր, որ դատավարությունը տեղի է ունենալու հունվարին, որը, սակայն, կամայականորեն հետաձգվել է մինչև մայիս։ Անցած շաբաթ իմացանք, որ հայրս, որը երկու շաբաթից ավելի չէր զանգել ընտանիքին, ապրիլի 5-ից հացադուլ էր հայտարարել։ Նրան ավելի քան երկու շաբաթ դիտավորությամբ զրկել էին ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորությունից, իսկ առողջական վիճակը վատթարանում էր։ Երբ միջազգային ճնշումը մեծացավ, այդ թվում Ֆրանսիայի կողմից, նրան առաջին  անգամ հնարավորություն տրվեց հեռախոսազրույց ունենալ:
Միջազգային ավելի մեծ ճնշումից հետո՝ ապրիլի 25-ին մայրս խոսել նրա հետ, պատմել  միջազգային արձագանքների մասին, ասել է, որ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի նման մարդիկ Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ հայտարարություն են արել և բոլորը չափազանց անհանգստացած են նրա առողջության համար: Նա խնդրել է հանուն մեզ  դադարեցնել հացադուլը։ Հայրս դժկամությամբ է համաձայնել ընդհատել  հացադուլը»,-պատմել է Դավիթ Վարդանյանը: 

Հարցին՝ արդյոք Ռուբեն Վարդանյանը դադարեցրել է հացադուլը, Դավիթ Վարդանյանը պատասխանել է. «Այո, ժամանակավորապես, ինչպես մեզ է հայտնի։ Բայց մենք շարունակում ենք խիստ անհանգստացած մնալ նրա առողջական վիճակով, քանի որ նա որևէ բժշկական օգնություն չի ստացել, և դեռ մեկուսարանում է՝ առանց բժշկական համապատասխան հետազոտությունների։ Նրա առողջության համար մեր մտահոգությունը շարունակվում է, բայց մենք հուսով ենք, որ նա կդադարեցնի հացադուլը»:

France 24-ի մեկնաբանի այն հարցին, թե ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել Լեռնային Ղարաբաղ գնալ, Դավիթ Վարդանյանը  նշել է, որ հայրը շատ լավ հասկանում էր այդ որոշման բոլոր ռիսկերը՝ ոչ միայն իր, այլև՝ ընտանիքի համար. «Վերջին անգամ նրա հետ անձնապես խոսել եմ 2022 թվականի օգոստոսին: Նա ինձ ասաց, որ ժամանակ է գալիս, երբ որոշ բաներ դառնում են առավել կարևոր, քան նույնիսկ սեփական կյանքը, և դու պետք է առաջնորդվես այդ արժեքներին ու սկզբունքներին համաձայն։ Նա կարծում էր, որ 120 հազար մարդ չեն կարող ուղղակիորեն մոռացված ու լքված լինել։ Դրա համար էլ ռիսկի գնաց, որպեսզի ապրի նրանց հետ և փորձի փրկել նրանց, բարձրացնի նրանց սարսափելի վիճակի մասին իրազեկությունը։ Նույնիսկ հիմա՝ բանտում, նա շարունակում է պայքարել այդ մարդկանց համար, որ նրանք չմոռացվեն»։

Պատասխանելով մեկնաբանի հարցին, թե ի՞նչ կարող է անել Եվրոպան, Դավիթ Վարդանյանը նշել է, որ շատ բան արվում է, թեև ջանքերը դեռևս բավարար չեն. «Ես զգում եմ, որ տրամադրությունները փոխվում են, մի կողմ դրած ռեալպոլիտիկը, որը, ինչպես հասկանում եմ, անխուսափելի է։ Ես զգում եմ, որ եվրոպական հանրությունը՝ Եվրախորհրդարանում Ֆրանսուա Բելամիի նման առաջնորդներով, իսկապես ցույց տալիս, որ պրագմատիկ իրողություններից դուրս գոյություն ունի նաև մարդու իրավունքների խնդիր, որը չի կարելի անտեսել: Հայ բանտարկյալները դառնում են այս քննարկման հիմնական հարցը, ուստի թեման միշտ պետք է լինի օրակարգում: Եվրախորհրդարանում երեկ տեղի ունեցած գործողությունները՝ քաղբանտարկյալների վերաբերյալ, իրավամբ հարց են առաջացնում՝ արդյո՞ք Ադրբեջանը կարող է լինել վստահելի գործընկեր, եթե շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները: Եվրոպայի ձայնը շատ կարևոր է։ Ֆրանսիային պետք է մյուսներն էլ միանան: Հուսով եմ, այս արժեքները գերակա կլինեն, և հայ բանտարկյալները ազատ կարձակվեն»։

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին թանկանում էՇարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ»Տեսանյութում պատկերվածը Հայաստանի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է․ ՊՆ 20-ամյա ծննդկանն ու չծնված 6 ամսական երեխան մահացել են. հայտնի է պատճառը Այսօր 17:30-ին մի խումբ բժիշկներ ավտոերթով մեկնելու են Չարենցավան՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը աջակցություն հայտնելու և օրհնություն ստանալուԱրևմուտքի «շագանակները» այլոց տուժելու հաշվին․ «Փաստ»ՃՏՊ Գեղարքունիքում․ հոսպիտալացվածներ կան Դավիթ Խաչատուրյանին ԱԺ գնալուց ետ էր պահել առողջական վիճակը, թե՞ այլ խորքային պատճառներ կան. «Ժողովուրդ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ»Էկոնոմիկայի նախարարությունը նկարազարդ տիկնիկ է գնել, իսկ ուժայինները՝ թանկարժեք ժամացույցներ. «Ժողովուրդ» Ամեն տարի մեկ-երկու ոլորտում կիրականացվի կոռուպցիոն ռիսկերի գնահատում․ նախագիծ․ «Փաստ»Փաշինյանն այսօր կմիանա արշավին․ «Հրապարակ» Երկրում տիրող իրավիճակը «փոխում» է Նիկոլ Փաշինյանի օրակարգը. «Ժողովուրդ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ»Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջև է կանգնելու․ «Հրապարակ» Կոռուպցիան մեր երկրում «անձեռնմխելի» է դարձել. «Ժողովուրդ» Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ»Աշխատանքի բաժանում է արվել․ «Հրապարակ» Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203. «Ժողովուրդ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»Ագրարային համալսարանն ունի 340 մլն դրամի պարտավորություն գույքային գծով․ «Հրապարակ» Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը.«Ժողովուրդ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ»Դժոխածին է նա, ով մեր կյանքը վերածում է սևի և սպիտակի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից․ ՈւշակովՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ՝ մեկնարկում է երթ Գյումրիից ԵրևանՄենք պшտերազմի մեջ չենք ոչ Ռուսաստանի, ոչ էլ ռուս ժողովրդի հետ․ ՄակրոնԺողովու'րդ, այս պայքարը անձնականություն չէ, սա որևէ մեկի բերածը չէ. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մի րոպեում ադրբեջանցի զինվորը կարող է անցնի փշալարը և ահաբեկի մարդկանց, չեն կարող որևէ անվտանգություն ապահովել․ Դանիելյան (տեսանյութ)Կիպրահայոց թեմն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըԱզատության մեջ լինելու դեպքում՝ կլինեի պայքարող տավուշցիների կողքին. Դավիթ ՏոնոյանԳուգարաց թեմն առաջին օրվանից է միացել ստի ու կեղծիքի դեմ պայքարին. Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյան«Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»․ Ուշակովը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք շքերթի մասինՀՀ ԶՈՒ-ն անգամ այսօրվա պատրաստականության վիճակում ի զորու է ապահովել մեր դիրքերի պաշտպանությունը. Դավիթ Տոնոյան․ 168․amՓաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովըՌուս խաղաղապահները դուրս են եկել օկուպացված Արցախի Իվանյանի օդանավակայանի տարածքիցՀայտնի է պետությունների ղեկավարների ցուցակը, ովքեր կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի զորահանդեսինՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)ՀՀ-ի տնտեսական աճի բարձր տեմպերը կապված են ՌԴ-ի հետ առևտրատնտեսական կապերի և ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների հետ․ ՌԴ նախագահի օգնականՍոլակում տարածքի տիրոջը ճնշել են, որ գիշերակացի համար տեղ չտրամադրի քայլերթի մասնակիցներինՄայիսի 8-ին տեղի կունենա Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումըՄայիսի 6-ի դրությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է թվով 40 սահմանային սյունԱվագանու ՔՊ-ական անդամը արտագաղթել է․ «Հրապարակ»Քաղաքապետարանն իրավական որևէ գործիքակազմ չունի անձրևներից տուժած բնակիչներին փոխհատուցում տալու համար․ Տարոն ԳևորգյանՀայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցըՎստահ եմ, որ մեր մեջ ահագին ներդրված անձինք կան, որ կոնֆլիկտ սադրեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Շարժման դեմ տեխնոլոգիա կիրառողներն այս 6 տարվա մեջ այնքան են խաբել, որ այլևս հավատալու չէ․ քաղտեխնոլոգԲուդապեշտը պատրաստել է Հայաստան-ԵՄ գործընկերության օրակարգ և նախատեսում է երկխոսություն սկսել վիզաների ազատականացման շուրջ. Հունգարիայի արտգործնախարարՄիջուկային զորավարժությունների անցկացումը հրահրել են Մակրոնի, Քեմերոնի և ԱՄՆ-ի հայտարարությունները. Կրեմլը պարզաբանել է
Ամենադիտված