Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լիբանանեան ասացուածք մը կայ, որ կ՛ըսէ. «Ճարպիկին (շուստրին) մէկ սխալը, հազար սխալ կ՚արժէ՛»...: Նիկոլ Փաշինեան նախընտրելով Ազրպէյճանի հետ այսպէս կոչուած սահմանազատումի գործընթացը սկսիլ Տաւուշէն, ըստ երևոյթին գործեց իր քաղաքական կեանքի ճակատագրական եւ իրեն համար «մահացու» սխալը: Այս սխալը շրջադարձային նշանակութիւն ունենալ կը յաւակնի, որ կրնայ Փաշինեանի երևոյթին, իր քաղաքական խումբին ու անոնց ետին կանգնած միջազգային խաղացողներուն իշխանութենէն եւ տարածաշրջանէն հեռացնելու միտող ԼՈՒՐՋ գործընթացի մը սկիզբը հանդիսանալ: Իր հաշուարկով, հաւանաբար Փաշինեան սեպեց, թէ Տաւուշը տարածաշրջանային մեծ խաղցողներու հետաքրքրութենէն հեռու դաշտ մըն է համեմատած օրինակ Սիւնիքի հետ, ուր Իրանի հետ շատ բաներ պէտք էր համաձայնեցնել:

Ան իր ձեռնածուի (juggler) յատուկ կեդրոնացումով տարուած թերագնահատեց, իր այսպէս կոչուած «Թաւշեայ յեղափոխութեան» վարկը ամբողջապէս մսխած ըլլալու պահն (momentum) ու Բագրատ Սրբազանին (կամ այն ինչ, որ ազգային իմաստով Տաւուշի հոգևոր առաջնորդը կը ներկայացնէ) չափազանց կարևոր գործօնը: Պարտուողական պահուածքով մը խաղաղութիւն մուրալով, փոխարէնը իշխանութիւնը պահելու համար ամէն տեսակ զիջումի գացող իշխանութիւնը, ժողովրդային մաղձը արդէն հասցուցած էր իր գագաթնակէտին, եւ մինչ այսպէս կոչուած ընդդիմութիւնը այսքան ժամանակէ ի վեր, ի վիճակի չեղաւ իր շարքերէն քաղաքական առաջնորդ մը յառաջացնել, եկեղեցին ինքն է, որ այս օրհասական պահուն իր ուսերուն վերցուց հայրենատիրութեան ազգային առաքելութիւնը գուցէ եւ ակամայ ստանձնելով մինչև իսկ ռազմաքաղաքական դեր, փրկելու համար այն ինչ, որ կարելի է փրկել մեր Հայրենիքէն:

Ուղիղ վեց տարիներ առաջ պատմական թիւրիմացութեամբ մը մեր երկրին իշխանութիւնը զաւթած կողմին դէմ պայքարի դուրս եկած Շարժումը վերջապէս ունեցաւ իր առաջնորդը, որ չունի իշխանատենչ նկրտումներ: Ան ունի մեր Հայրենիքին մէջ այսօր միակ կանգուն մնացած ազգային հաստատութեան՝ Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցիին գահակալին նեցուկն ու օրհնութիւնը: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի անուն՝ Տաւուշը յանուն Հայրենիքին: Ունի ուղեգիծ՝ Սուտի դէմ Ճշմարտութեան պայքար: Ուրեմն ան ունի ազնիւ ոգի եւ յստակ նպատակ: Սրբազանը նպատակասլաց է եւ ինքնավստահ երբ արդարացիօրէն եւ պարզ կը յայտարարէ. «Ոգին յաղթելու է դուխին, Հոգևոր Հայաստանը՝ «Նոր Հայաստանին», Եռագոյնը՝ սեւ-սպիտակին»: Բագրատ Սրբազանին առաջնորդած շարժումը ունի շատ մեծ թիւով համակիրներ ու աջակիցներ:

Ահաւասիկ կենսական բաղադրիչներ, որոնք նման շարժումի մը փայլուն յաջողութեան համար մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն: Հայրենաբնակ ժողովուրդին տակաւին լուռ զանգուածին կը մնայ անվերապահօրէն միանալ անոր: Ընդդիմութեան կը մնայ նոր կերպարներ չնետել պայքարին մէջ կամ, ընդհանրապէս չխանգարել զայն: Իշխանութիւնը իր կքած ոտքերուն վրայ տակաւին պահող Հայ ոստիկանին կը մնայ յիշեցնել, որ ինքը պայքարի ուղին բռնած այդ ժողովուրդին զաւակն է եւ թէ իշխանութիւնները ժամանակաւոր են, մինչ Հայրենիքը՝ մշտնջենական:

Հեռուներէն «Ա՜խ Հայաստան» երգող «հայրենասէրներուն» կը մնայ իրենց գործնական մասնակցութիւնը բերել սոյն պայքարին: Դասական Սփիւռքը իր հոգևոր մեծագոյն ներկայացուցիչով՝ յանձին Արամ Ա. Վեհափառին, հրաւիրուած է մաս կազմելու հայրենիքի փրկութեան այս ամենավերջին փորձին, որուն զինուորագրեալները պէտք է ըլլանք բոլորս, եթէ Հայրենիքը մերը կը համարենք: Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միաբանաց դասէն բարձրաստիճան եպիսկոպոսի մը Հայրենի հողին վրայ ներկայութիւնը Բագրատ Սրբազանին կողքին, աւելի ուժեղ նամակ է ուղղուած Հայրենիքն ու Սփիւռքը իրար հակադրող Էրտողանին, քան այս ուղղութեամբ Անթիլիասի մայրավանքէն հնչող ոեւէ խօսք... Պէտք է ազգովին հասկնանք, որ քաղաքական այս գերզգայուն պահը մեր վերջին առիթն ու յոյսն է:

Ամենավերջը, այսօր եւ այստեղ, մեզի կը մնայ Աստուած օգնական ըսել Գերշ. Բագրատ Սրբազանին, իրեն մաղթելով առողջութիւն, ուժ եւ կորով: Սրբազանը ինք մեզմէ լաւ գիտէ Հայ ժողովուրդին ու Հայրենիքին սիրոյն իր ստանձնած դերին գերկարևորութիւնը եւ իր դիմակալած միջազգային դաւադրութեան սեւ ու ահռելի ուժը: Հետևաբար պէտք է սրտագին խնդրել իրմէ լրջութեամբ վերաբերիլ իր անձնական կեանքի ապահովութեան հետ, ըլլալով չափազանց զգօն, որովհետև իր կեանքը այս պահուն, միայն իրը չէ...: Եւ վերջապէս աւարտին, մեզի կը մնայ մտահոգութեամբ յիշեցնել Սրբազան հօր, թէ այն անձը, որուն դէմ ինք բոլորիս պայքարը կ՛առաջնորդէ այս պահուն, արիւնահեղութիւն խնայելով հրաժարական տուող «մերժուած» մեր նախկին վարչապետը չէ...:

ՍԵՒԱԿ ՅԱԿՈԲԵԱՆ

Լիբանանի «Զարթօնք» օրաթերթի գլխաւոր խմբագիր

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱԱԾ-ն զգուշացնում է«Չափդ արա»․ հրմշտոց ոստիկանի և պատգամավորների միջև (տեսանյութ)BP-ն Ադրբեջանում նավթի արդյունահանումը կրճատել է«Ձեր գործողությունները ճիշտ չեն, օրենքով չեն». Սեյրան Օհանյանը՝ Կիրանցը շրջափակած ոստիկանների պետին Վիեննա֊Երևան չվերթի ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել (տեսանյութ)Ոստիկանությունն ապօրինի խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը ԿիրանցԼույս չի լինի Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում Բացառիկ․ ինչի համար և ում պատճառով է բանտարկվել Անաիս Սարդարյանի ամուսինը ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, թե որ դեպքում կհայտարարվի Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա գրոհների մեղավորըՎահագն Չախալյանը ազատության մեջ է․ քննիչի միջնորդությունը մասնակի բավարարվել է ԱՄՆ-ում միկրոավտոբուս է վթարվել․ 6 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել1918թ. թուրքերը ներխուժել են Սուրմալու, գեներալ Հալիլ բեյը հայտարարել է, թե «հայերը պարտված են և պետք է ենթարկվեն». պատմության այս օրը (19 մայիս)Խուլիգանություն Երևանի Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի մոտ․ ինչ է կատարվել Ուշագրավ մանրամասներ․ ինչու՞ էր երիտասարդը դանակահարել 2 քույրերինՄի քանի ժամ Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն. մանրամասներ Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում ՀՀ-ում կան փակ ճանապարհներՌուբլին կայծակնային աճ է գրանցում Պրեմիեր լիգա․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը Վթար Սյունիքի մարզում․ 4 վիրավոր կա Քանի՞ մետր է հեռու լինելու թշնամին Կիրանցի դպրոցից (տեսանյութ) Ալիևն ու Ռայիսին կհանդիպեն Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանըՓաշինյանն ո՞ւմ է հանձնելու Սյունիքի 42 կմ-ըՀուզիչ տեսանյութ․ Կիրանցի բնակչուհին օգնություն է խնդրումՀայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը Աղմկահարույց սպանություն՝ Վանատուր թաղամասի եկեղեցու բակում․ մանրամասներՕտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա Վրաստանի նախագահի վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս. Միշել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մայիսի 19-ին հանդիպումներըՄենք աջակցում ենք Բագրատ Սրբազանին, իր առաջնորդած շարժմանը. Մեսրոպ Առաքելյան1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանըԳազայում բռնությանը վերջ տալու միակ ճանապարհը Պաղեստինի ստեղծումն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԻնչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոսեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասինՌուսաստանը բաց է Արևմուտքի հետ երկխոսության համար՝ հավասարը հավասարի սկզբունքով. ԼավրովԳնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու, դու ուղղակի քմահաճույք ես կատարում. Բագրատ ՍրբազանՀստակ է՝ մենք ինչ ենք ուզում անել․ ուզում ենք ստին զգետնել, պարտության մատնել, ուզում ենք, որ Ճշմարտությունը հաղթանակի․ Բագրատ ՍրբազանՏավուշի մարզպետը սպառնում է Կիրանցի բնակչին թողնել սեփական տունը այլապես «զարքով կհանեն». ՏեսանյութԲագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակից կոչ ուղղեց ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին՝ դադարեցնել հացադուլը, ԱԱԾ-ին էլ հրապարակային դիմեց՝ թույլ տվեք հանդիպել նրա հետՄի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց՝ կապված նրանց անչափահաս երեխաների հետ․ փաստաբանԲագրատ Սրբազանն ամփոփեց օրվա հանդիպումների արդյունքները և ներկայացրեց առաջիկա անելիքներըՎահագն Չախալյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարանՍրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ)Սահմանադրության 148-րդ հոդվածի պահանջների բավարարման տեսանկյունից՝ Բագրատ Սրբազանին Հայաստանի վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի․ Գևորգ Դանիելյան«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացելԱլիևն ուզում է ամբողջը և միանգամից, Նիկոլը տալիս է մաս-մաս և փուլերով․ Սա է «բանակցությունների» ողջ բովանդակությունը․ Արմեն ԱշոտյանԴեռ ոչինչ չի արվել․ Բագրատ սրբազանը՝ ԱԱԾ և դատախազություն ներկայացրած հաղորդման մասինԲագրատ Սրբազանն ամփոփում Է օրը (ուղիղ)
Ամենադիտված