Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը
ՍՊՈՐՏ![Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը](/timthumb.php?src=disc/19-05-24/b91609db2eae77ad54d85acef5b6609f.jpg&w=780)
Հայաստանը 7 ծանրորդով կմասնակցի մայիսի 22-26-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայանալիք ծանրամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությանը, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF):
Տղաների թիմի կազմում են Հովհաննես Հովհաննիսյանը (61 կգ), Նարեկ Գրիգորյանը (67 կգ), Սերյոժա Բարսեղյանը (73 կգ), Աշոտ Գասպարյանը (81 կգ), Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ): Աղջիկների մրցապայքարում Հայաստանը կներկայացնի միայն Մերի Միսակյանը (64 կգ):