1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![1 րոպեից քիչ ժամանակ պահանջվեց նորակառույց դպրոցից Ադրբեջան հասնելու համար. Կիրանցի բնակիչը ցույց տվեց սահմանը](/timthumb.php?src=disc/18-05-24/5267c596491c85f02bcc24c5724ec5b0.jpg&w=780)
Կիրանցի բնակչուհի Գոհար Վարդանյանը տեսանյութով ցուցադրել է, թե Կիրանցում նոր կառուցվող դպրոցից ինչ հեռավորության վրա է գտնվելու Ադրբեջանի հետ սահմանը:
Նա ասել է, որ մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջվում` դպրոցից Ադրբեջան հասնելու համար` ըստ նոր գծվող սահմանի:
Հիշեցնենք, որ սահմանի երկու կողմերում սահմանապահներ են կանգնելու եւ երբ գյուղացիներն անվտանգության երաշխիքներ էին պահանջել, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ եթե չեն ցանկանում ադրբեջանցիներին տեսնել կարող են ծառ տնկել:
Նշենք, որ այսօր Կիրանց է այցելել ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, որը չէր կարողացել պատասխանել բնակիչների հարցերին անվտանգության երաշխիքների հետ կապված, միայն ասել էր, որ նոր ճանապարհ է կառուցվելու, որը անվտանգության երաշխիք է լինելու:
Ավելի ուշ Կիրանց էին ժամանել նաեւ սահմանապահները, որոնք սկսել էին տեղազննում անել տարածքում` այդ թվում անօդաչու թռչող սարքով: