ԱԱԾ-ն զգուշացնում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ![ԱԱԾ-ն զգուշացնում է](/timthumb.php?src=disc/19-05-24/2e6f427a33df547ad18618d721229089.jpg&w=780)
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Ազգային անվտանգության ծառայություն