Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … թանաք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թանաքը գրելու համար գործածվող ներկանյութերի ջրային լուծույթ է։ Այն հայտնի է նաև մելան անունով։
Հին եգիպտացիներն են առաջին անգամ թանաքի բաղադրատոմս ստեղծել: Քանի որ նրանք գրել են պապիրուսի վրա, սկսել են օգտագործել յուղի և մրի խառնուրդ: Չինաստանում ևս հենց նույն կազմն է գործածվել 2,5 հազարամյակ առաջ: Հենց դրանից էլ սկսվել է թանաքի պատմությունը: Հռոմեացիները և հույները նույնիսկ մեր դարաշրջանից առաջ (3-րդ դարում) օգտագործել են մի քանի տեսակի թանաք:
Կարմիր «պալատական թանաքի» պատրաստման համար օգտագործվել են դարչին և մանուշականերկ: Սև թանաք պատրաստելու համար օգտագործվել են գեղանկարչական սև ներկեր, խաղողի որդ, մուր, փայտածուխ, մրգերի սերմեր: Ավելի ուշ թանաք պատրաստելու համար եփել են դաբաղիչ ծառերի կեղևները:

Երկաթից պատրաստվող թանաքի պատմությունը, որը այժմ ևս օգտագործվում է, սկսվել է 16-րդ դարից: Այն պատրաստել են հետևյալ կերպ. ընկույզի կամ կաղնու կեղևից, ձարխոտի արմատներից, «թանաքի ընկույզներից» (բույսերի տերևների վրա ձևավորվող պաթոլոգիական աճեր) պատրաստել են եփուկ` «թանաքի թանձրուկ»: Այնուհետև դրա մեջ երկաթի կտորներ են ընկղմվել, այնուհետև մաստակ (բալի
սոսինձ), որը թանաքին տալիս է ամրության, իսկ մածուցիկությունը նվազեցնելու համար ավելացվել է մեխակ, կոճապղպեղ և ալյուր: Քիմիկոս Շեելեն կարողացել է գուշակել այդ թանաքի ստացման գաղտնիքը 1876 թվականին: Նա հայտնաբերել է, որ թանաքը եփելու ժամանակ ձարխոտի արմատի տանիաթթուները արմատից անցնում են ջրի մեջ, և հետագայում երկաթը ռեակցիայի է մտնում նրանց հետ առաջացնելով գունավոր աղեր: Ստացվում է թույլ գունավոր լուծույթ, բայց չորացնելուց հետո, երբ երկաթը օքսիդացվում է, այն ավելի է մգանում: Թանաքի մեջ առաջացած երկաթի օքսիդը անլուծելի է և դիմացկուն լույսի ճառագայթների նկատմամբ:


Ժամանակի ընթացքում թանաքի պատմությունը տեղում չի դոփել: Աստիճանաբար հայտնաբերվել և ստեղծվել են թանաքների բազմաթիվ տեսակներ, որոնց թվում կան նաև այսպես կոչված «հավերժական» և անգամ անտեսանելի թանաքներ: Հայաստանում ևս թանաքներ են արտադրվել: Էրեբունիի պեղումների ժամանակ շենքերի պատերին հայտնաբերված կանաչ, կապույտ, վարդագույն, ծիրանագույն և մուգ բալի գույնի
որմնանկարները վկայում են, որ մ․ թ․ ա․ 8-րդ դարում Հայաստանում թանաքը կիրառվել է որմնանկարչության մեջ։ 13-18-րդ դարերում հայկական ձեռագրերում պահպանվել են թանաք պատրաստելու բազմաթիվ բաղադրատոմսեր, ըստ որոնց թանաք ստանալու համար կիրառվել են բուսական (խունկ, գարի, տորոն, գխտոր, կտավատի ձեթ, նռան կեղև և այլն), կենդանական (լեղի, կաթ, ձու, որդան կարմիր և այլն), ինչպես նաև հանքային ծագման (արջասպներ, պաղլեղներ, կիր, պողպատի խարտուք, լեղակ և այլն) նյութեր։ Սև թանաք հիմնականում ստացվել է գխտորից, կարմիրը՝ որդան կարմիրից, տորոնից, քրքումից կամ դրանց խառնուրդներից, կապույտը՝ լեղակից։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանվող տարածք տարված ցուցարարների մեքենաները․ Պարեկային ծառայության ղեկավարն է այդպես հրահանգելԿիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացելՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ ԱռաքելյանԿիրանցի հատվածը դեռ վերջնական ճշտված չէ. Տավուշի մարզպետՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակըՊատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես հետո. ՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Հրազդանի բաժինՓաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Պայքարը շարունակելու ենք․ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվելՄիջազգային ճնշnւմը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասինԺողովուրդը պետք է համախմբվի իր հոգևոր հայրերի շուրջԿիրանցում արգելափակել են առանց պետհամարանիշի մեքենայի ելքը, տեղում ոստիկաններ ենՄիշուստին. ԵԱՏՄ-ն ՀՆԱ-ի աճով նկատելիորեն առաջ է ԵվրամիությունիցՀայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածումՎարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցերԱպրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյունՄայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջ․ ՊԵԿՀայաստանը պետք է լինի առանց Նիկոլի. ակցիայի մասնակիցՊետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում ենԻ՞նչ են քննարկել ՔՊ նիստում Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները․ ԱԳՆ խոսնակԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Քրեական հոդված, որ գործում է միայն ի օգուտ իշխանության«Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է»․ Արմեն Խաչատրյան՝ ՔՊԵկել ենք` մեր սուրբ հողը պահենք (տեսանյութ)Եվգենի Սատանովսկին նշել է. «Փաշինյանը նույն Զելենսկին է, դրա համար էլ Հայաստանը ուտում են»Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակՊատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում էՇՏԱՊ․ Լարված իրավիճակ, ոստիկանների հետ բախում՝ Հրազդանում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում «Գայի պոստի» մոտ վենդետա է կանխվելՍևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Քանի՞ բերման ենթարկված կա այսօր Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ ի՞նչ է հայտնիՀայաստանի լինելիության հարցն է որոշվում․ ՓաշինյանԱրշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ ԴանիելյանՎարորդներ պատասխանատվության կենթարկվենԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցիցՄահացել է Խաչիկ Հարությունյանը․ hայտնի է հուղարկավորության վայրը և ժամըՀայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Արցախցու յուրահատուկ ակցիան՝ Նժդեհի արձանի մոտ Նոր մանրամասներ՝ Դիլիջանում տեղի ունեցած վթարից36 տարեկան Արտյոմը խանդի պատճառով սպանել է հարսնացուինԱրսեն Թորոսյանը փորձում է նոր նախարարի միջոցով լուծել իր խնդիրըՀանձնման գործընթացը կկանգնի միայն իշխանափոխությամբ․ քաղտեխնոլոգԻսրայելը հարվածել է Լիբանանին․ ի՞նչ է կատարվում«Հայաստանում սահմանների սահմանազատման դեմ բողոքի ակցիաները կարող են ավարտվել արյունով. քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-իցԱդրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Թմրանյութ օգտագործած ուսուցչուհին չարիք է դարձել Մասիսի դպրոցում․ նոր մանրամասներ
Ամենադիտված