Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սերժ Սարգսյանը շատ մեծ լումա ունի Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու հարցում. Գագիկ Համբարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ի հետ զրույցում անդրադառնալով երեք տարի առաջ «Մերժիր Սերժին», ինչն այսօր փոխարինվել է «Նիկոլ Դավաճան» կարգախոսով, արդյոք այստեղ քաղտոխնոլոգիաների հետ գործ ունենք՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանն ասաց, որ շատ դեպքերում փորձ է արվում ամեն ինչ բարդել քաղտեխնոլոգների աշխատանքի վրա։

«Խնդիրը հետևյալն է, եթե չկա պարարտ հող այսպես կոչված գունավոր հեղափոխությունները կազմակերպելու և առաջ տանելու համար, շատ դեպքերում հնարավոր չէ դա շռնդալից և մեծ հաջողությամբ առաջ տանել։ Այո, այն որ արևմտյան որոշ ուժեր, իրենց քաղտեխնոլոգները երկար ժամանակ աշխատել են Հայաստանում, ուսումնասիրել են Հայաստանի հասարակության ինտելեկտուալ մակարդակը, ուսումնասիիրել են քաղաքականության նկատմամբ հասարակության պատկերացումները։ Այդ ընթացքում նաև ներմուծել են կեղծ օրակարգեր, տարածել են մասսայական բանսարկություններ և ապատեղեկատվություն նախկին և գործող իշխանությունների ներկայացուցիչների վերաբերյալ՝ դա փաստ է։ Բայց խնդիրն այն էր, որ Սերժ Սարգսյանի տասը տարվա կառավարումը ուղղակիորեն անտանելի էր Հայաստանի Հանրապետության հասարակության համար»,-ասաց Համբարյանը։

Քաղաքագետը նշում է, որ Սարգսյանը եկավ իշխանության մարտի մեկով, առաջին իսկ տարին ունեցանք աննախադեպ՝ 17-18 տոկոս անկում, որը աշխարհում երկրորդն էր՝ Զիմբաբվեից հետո։

«Դրանից հետո հայաստանյան տնտեսությունը շատ փոքր տեմպերով և շատ փոքր քայլերով ինչ-որ դրական արդյունք էր ցույց տալիս, որը գլոբալ առումով հասարակության վրա մեծ ազդեցություն չէր գործում։ Այդ ընթացքում Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի ցոփ ու շվայտ ապրելաձևը, ինչպես նաև ՀՀԿ-ական բեսպրեդելը, ցինիզմը ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչների լկտի պահվածքը բերեցին նրան, որ հասարակության մոտ սկսվեց ատելություն այդ քաղաքական ուժի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի նկատմամբ։ Դրա գագաթնակետն էլ եղավ Սերժ Սարգսյանի կողմից սուտ խոստումը, որ ինքը երրորդ անգամ չի դառնալու երկրի ղեկավար և այդ խոստումից ամիսներ անց ինքը դրժեց իր խոստումը իր հասարակությանը և դարձավ վարչապետ։ Ես ինքս չեմ հավատում, որ այդ հեղափոխությունը չակերտավոր՝ դասական հեղափոխություն էր։ Սա իշխանատեղափոխություն էր, որը Հայաստանի Հանրապետությունում սկսվեց նախորդ իշխանությունների օրոք, ենթադրաբար իրենց գիտությամբ, որովհետև շատ զարմանալի էր Արմեն Սարգսյանի ի հայտ գալը որպես երկրի նախագահ, հետագայում նույն Սերժ Սարգսյանի կոպտագույն սխալները` սկսած, որ վարչապետ չի դառնալու և վերջացրած սպառնալիքներով, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է մարտի մեկ հրահրել, նոր մարտի մեկ է ուզում, որն այդ ժամանակ հասարակության կողմից շատ մեծ դժկամությամբ ընդունվեց»,-նկատում է քաղաքագետը։

Նա շեշտեց,որ Նիկոլ Փաշինյանի իշխանության մեջ իր շատ մեծ լուման ունի Սերժ Սարգսյանը, որը եթե մի փոքր նորմալ ղեկավարարեր երկիր՝ մենք այս արհավիրքի մեջ չէինք հայտնվի։

Համբարյանը նշում է, որ որոշ շրջանակներում հակառակ պրոցեսն է գնում՝ մարդիկ երանի են տալիս Սերժ Սարգսյանին, որովհետև որքան էլ վատ էր, որքան էլ ճահճային իրավիճակ էր ստեղծվել՝ ոչ առաջընթաց կար,ոչ առաջընթացի տեսլական կար,բայց տեսնելով, թե Փաշինյանն ինչ արեց երկրի հետ՝ ամեն դեպքում Հայաստանը եղել է հաղթանակած պետություն։

«Իր ժառանգած, հաղթանակած պետությունը ինքը գոնե այդպիսի հանձնեց Նիկոլ Փաշինյանին։ Ամեն դեպքում կար գոնե ստաբիլություն, այսինքն մարդիկ այդ ցայտնոտային վիճակում չէին։ Իսկ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետությունում՝ դա նորմալ չէ։ Դավաճան Նիկոլի իշխանության ամեն մի վայրկյանը ուղղակիորեն աղետալի հետևանքներ է թողնում Հայաստանի Հանրապետության համար»,- նշեց Համբարյանը։

Անդրադառնալով պատերազմից հետո Փաշինյանի պաշտոնավարման շարունակությանը, վերջինս նշեց, որ համապատասխան քաղտեխնոլոգները լավ ուսումնասիրելով հայաստանյան հասարակության քաղաքականապես զարգացվածության մակարդակը, գտել են ձևեր՝ ինչպես մանիպուլյացիայի ենթարկել։

Նա հիշեցրեց որ Սերժ Սարգսյանի օրոք 400-800 հա հանձնումը ինչ ողբերգություն դարձրեցին որոշ ուժեր, այդ թվում նաև Փաշինյանը, այն դեպքում այդտեղ միակ ռազմավարական տարածքը, որ կորցրել էինք՝ դա Լելե Թեփե բլուրն էր։

«Դա բլուր էր բառացիորեն և այդ տարածքներում չկար որևէ բնակավայր, որը մենք հանձնել էինք թշնամուն։ Բնակչությունը դա ողբերգալի տարավ և մեր հարյուր զոհերը ուղղակիորեն մատի փաթաթան էին դարձրել և դա անընդհատ դնում էին Սերժ Սարգսյանի և կառավարության առջև՝ որպես ամոթանք։ Նիկոլ Փաշինյանը, շատ լավ իմանալով մեր հասարակության լայն շերտերի քաղաքականապես ուղղակիորեն տգետ և հիմար լինելը, շատ հմտորեն, պրիմիտիվ տեխնոլոգիաներ կիրառելով, հասավ նրան, որ հասարակության մեծ մասին ինքը համոզեց, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր։ Ինքը քաղաքագիտությունից և պատմական օրինակներից իրեն դրեց դուրս և հասավ նրան, որ ինքը պահպանում է իշխանությունը։ Եվ քաղաքականապես տգետ մասսան հայաստանյան՝ ծափահարություններով է ողջունում, որ նախկիններն են մեղավոր։ Մի բան, որը որևէ այլ երկրում չկա»,-ասաց Համբարյանը։

Քաղաքագետը բերեց Իսրայելի օրինակը, որը ստեղծման օրվանից պատերազմել է գրեթե բոլոր հարևանների հետ, հանկարծ պարտություն էր կրում. «Եթե հիմա Իսրայել պետությունը, օրինակ եմ բերում, պատերազմ է լինում և պարտվում է հարևանին, հիմա Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարո՞ղ է իրենց թույլ տալ հայտարարել ժողովրդին, որ ամեն ինչում մեղավոր են Իսրայել պետության հիմնադիրները, ասենք թե Դավիդ Բենգուրիոնին, Գոլդա Մեյերին կամ հետագայում նրանցից հետո ղեկավարած Իցխակ Ռաբինին, Իցխակ Շամիրին և մյուս վարչապետերին, հա՞։ Սա հիմարություն է,բայց խնդիրն այն է, որ այդ խայծը հայաստանյան հասարակությունը կուլ է տվել»,- պարզաբանեց Համբարյանը։

Գագիկ Համբարյանը շեշտում է, որ ցավոք, մեր մեծագույն խնդիրն այն է, որ մեր հասարակության մեծ մասը տգետ է.«Ցավով եմ արձանագրում, բայց 5000 տարվա պատմություն ունեցող մեր ժողովուրդը քաղաքականապես տգետ է, դրա համար Նիկոլ Փաշինյանն իմանալով այդ հանգամանքը, հմտորեն օգտագործում է նախկիններին՝ ասելով, որ եթե նախկինները չթալանեին, ապա մենք սուպեր հզոր երկիր կլինեինք։ Այն դեպքում,երբ ինքը երեք տարի վարչապետ է և մեր պետական բյուջեն ոչ միայն չի աճել, եկեք տրամաբանենք, եթե նախկինները թալանել են, իսկ հիմա նախկինները չկան, ուրեմն բյուջեն պիտի աճի, բայց մեր պետական բյուջեն ոչ միայն չի աճում, այլև երկու տարվա մեջ մեկ միլիարդ երկու հարյուր միլիոն դոլարի պարտք ենք վերցրել, որպեսզի ապրենք։ Բաբկեն Թունյանը՝ իրենց քայլիստ երեսփոխանն Ազգային Ժողովի ամբոինից ասում է, եթե մենք պարտք չվերցնենք, ապա ինչպես ենք վճարելու թոշակները և աշխատավարձերը։ Բայց հասարակության լայն շերտերը սա չեն հասկանում,որ չի կարելի տոկոսով պարտք վերցնել և թոշակ ու աշխատավարձ վճարել»,-շեշտում է Համբարյանը։

Այնինչ, տոկոսով գումար վերցնում են սոցիալ-տնտեսական ծրագրեր իրագործելու համար,որից պետությունը պետք է օգուտ ստանա՝ պարզաբանում է քաղաքագետը։
Վերջինս նշում է նաև, որ Փաշինյանին վերջին երեք տարվա ընթացքում հաջողվեց ամայացնել քաղաքական դաշտը, թույլ չտալ, որպեսզի ձևավորվեն նորաստեղծ կուսակցություններ։

«Նա դա շատ պիմիտիվորեն էր անում,բայց դա նրա մոտ ստացվում էր։ Այն բոլոր քաղաքական գործիչները, ովքեր փորձ էին անում ստեղծել նոր քաղաքական ուժեր՝ նույն րոպեին պիտակավորվում էին գործող իշխանությունների կողմից նախկինների հետ կապ ունենալու համար։ Սրանով նրանց Նիկոլը փչացնում էր և երբ եկավ այս օրհասական պահը, մենք ի՞նչ ունենք՝ ունենք քաղաքական դաշտ, որտեղ ընդդիմության 96 տոկոսը ասոցացվում է նախկինների հետ։ Եվ, ինքնըստինքյան, ժողովուրդը շատ լավ հիշելով, թե նույն ՀՀԿ-ի հետ կոլաիցիայի մեջ եղած, նույն ԲՀԿ-ն և Դաշնակցությունը ինչ էին իրենցից ներկայացնում ՝ չի կանգնում իրենց կողքին»,-ասաց Համբարյանը։

Քաղաքագետը նկատեց, որ ցավով է արձանագրում, սակայն Հայաստանի Հանրապետությունը գրեթե կորցրել է իր անկախությունը, իսկ ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանի երկրպագողների մեջ մեծ թիվ են կազմում պրոռուսական ուղղվածություն ունեցողները, ովքեր բացահայտ ասում են, որ՝ ինչ որոշի Պուտինը՝ դա էլ կլինի։

Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը
Ամենադիտված