Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը  կարող է միջազգային հանրության  միջոցով  ճնշում գործադրել  Ադրբեջանի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1or.am   կայքը  ռազմագերիներին  վերադարձնելու քայլերի,  փոխզիջումների  և  Ադրբեջանի ԵԱՀԿ անդամ դառնալու քննարկումների վերաբերյալ զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

—Պարոն Ղևոնդյան, նախօրեին ԵԽԽՎ-ում քվեարկությամբ օրակարգ մտավ հայ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այսօր էլ ԵԽԽՎ-ն Բաքվից պահանջեց  անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին :Ի՞նչ ճնշում կարող է ԵԽ-ն գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների վերադարձին հասնելու համար, որովհետև Ալիևը հայտարարում է, որ նրանք գերի չեն, ահաբեկիչներ են:

— Դե շատ կարևոր է, որ միջազգային հանրության  միջոցով Հայաստանը  փորձի ճնշում գործադրել  Ադրբեջանի վրա, քանի որ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ծրագրված համաձայնագիրը չի գործում և  Ռուսաստանը կամ չի ցանկանում կամ չի կարողանում  իրականացնել գերիների վերադարձի հարցը և պետք է նոր խաղացողների  ներգրավել այս  գործընթացում։ Եվ Հայաստանին մասնակիորեն հաջողվեց ԵԽԽՎ-ի ֆորմատով դա իրականացնել  և մենք մեր ճնշումը պետք է շարունակաբար ավելի մեծացնենք  մինչև վերջնական լուծումը։ Եվ ես ուրախ եմ, որ առաջին քայլն արդեն կատարված է։ 

—Տեսակետներ են հնչում, որ ռազմագերիների վերադարձի հարցը ձգձգվում է, քանի որ ադրբեջանական կողմը փորձում է Հայաստանից որոշ զիջումներ կորզել։  Արդյոք ԵԽԽՎ քննարկումները  կարող են անհապաղ լուծել գերիների վերադարձի հարցը։

— Խաղն այդքան պարզ չէ, այստեղ խնդիրը երկու կողմերի միջև չէ, Հայաստանի և Ադրբեջանի միջև չէ,  այստեղ պետք է հաշվի առնել նաև ռուս-թուրքական  համաձայնությունը և ռուս-թուրքական  համաձայնությունների շրջանակներում Արցախյան  պատերազմի արդյունքներից Ռուսաստանի և Թուրքիայի ստանալիքները և  արդյոք այդ գերիների հարցը ինչպես են փոխկապակցվում այս հարցի հետ։ Մասնավորապես, կարող ենք նշել Ադրբեջանի կողմից Եվրասիական նախագծերում մասնակցության խնդիրը, որի մասին վերջերս բարձրաձայնում են ռուսական որոշ շրջանակներ  և այստեղ կարևոր է Հայաստանի դիրքորոշումը, թե հնարավոր կլինի արդյոք Հայաստանին տրամադրել  այդ մասնակցության հարցում  գոնե լոյալ մոտեցմամբ , թե Հայաստանը դեմ կլինի, իսկ  գերիների հարցը լծակ է Հայաստանի  վրա ճնշում գործադրելու,  թե Ռուսատանի, թե Թուրքիայի և թե Ադրբեջանի   կողմից  և ոչ միայն Եվրասիական նախագծերը, նաև  ենթակառուցվածքների ապաշրջափակումը`  Մեղրիով  ճանապարհի կամ ինչպես ադրբեջանցիներն են ասում,  անցման առանձին  իրենց ենթակայության տակ գտնվող ուղու շինարարությունը,   այդ ամենը տարբեր շահեր են, որոնք բախվում են  Հայաստանի շահերի հետ և  գերիների հարցը միջոց էր  ճնշում գործադրելու` ինչից օգտվում են, թե Ռուսաստանը, թե Թուրքիան և թե Ադրբեջանը։  Եվ Հայաստանի խնդիրը այս գործընթացում այլ խաղացողներ  ներառելն է,  որովհետև կոնկրետ այս շրջանակում Հայաստանը իր շահերի հետ միայնակ է մնացել,  քանի որ  մյուսների շահերը հակասում են  մեր շահերին։

—Ռուս քաղաքագետ Դուգինը ասում է, որ Մոսկվան կատարեց իր խոստումը, օգնեց Ադրբեջանին վերադարձնել Ղարաբաղը. հերթը Բաքվինն է՝ միանալ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին: Մյուս կողմից՝ այսօր ԵԱՏՄ երկրները քննարկել են Ադրբեջանի պատվիրակության հնարավոր մասնակցությունը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Ինչպե՞ս եք գնահատում և այս ուղղությամբ Հայաստանը կոնկրետ քայլեր  կարո՞ղ է ձեռնարկել։ 

— Ես նախորդ պատասխանի մեջ հենց Դուգինին նկատի ունեի,   երբ ասեցի ռուսական որոշ  շրջանակներ խոսում են Եվրասիական  նախագծերում ադրբեջանական մասնակցության մասին և դեռ պատերազմից անմիջապես հետո տված իմ հարցազրույցներում նշել եմ, որ շատ հավանական է, որ այս ամբողջ պրոցեսից Ռուսաստանի շահերը կարող է լինել  այն, որ Ադրբեջանը մասնակցի ԵԱՀԿ  նախագծերին և իմ նշածը, կարծես թե արդեն իրականություն է դառնում, ամեն դեպքում դրա մասին բացահայտ խոսում է, թե Դուգինը, թե РБК  լրատվամիջոցը, որը դրա հետ կապված վերջերս հայտարարեց։ Եվ նաև այստեղ է, որ Հայաստանի վրա ճնշումները ներառում են նաև գերիների վերադարձման հարցը։ Հայաստանի խնդիրն այստեղ միայն  սեփական շահերը դիտարկելն է` պետական շահերի  առանցքում  և փորձել զիջումների դիմաց ինչ-որ մի բան ստանալ։ Օրինակ, կարող ենք նշել, որ գերիների հարցը  որևէ կերպ չշաղկապել Ադրբեջանի ԵԱՀԿ-ի նիստերին մասնակցելու հետ,  սակայն սկզբունքորեն դեմ չգնալ  Ադրբեջանի մասնակցությանը, եթե դրա դիմաց Հայաստանը ստանա այլ զիջումներ, այլ կետերում, ինչպես օրինակ  Շուշիի և Հադրութի  վերադարձի հարցերը  կարող են լինել, օրինակ Նախիջևանով  տարանցիկ ճանապարհ դեպի Մեղրի և  շատ այլ շահեր  կան, որտեղ Հայաստանը ի վիճակի է սեփական շահերը  առաջ մղել`  թույլ տալով Ադրբեջանին միանալ ԵԱՏՄ-ին և ի վերջո  ԵԱՏՄ-ն իրենից չի ներկայացնում այնպիսի լուրջ  կառույց, ինչպես օրինակ ԵՄ-ն  և անձամբ իմ կանխատեսմամբ  ԵԱՏՄ-ն շատ երկար և շատ խորը  զարգացման հնարավորություններ չունի և ընդամենը Ադրբեջանի մասնակցության  համաձայնություն տալու դիմաց, եթե Հայաստանը կարող է լուրջ առարկայական  շոշափելի փոխհատուցում ստանալ ապա ինչո՞ւ չէ։

Սոնա Գիշյան

www.1or.am

 

ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը
Ամենադիտված