Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է, երկիրը վերածել է մի մեծ գերեզմանի և այդ վայրկյանից հետո պայքարում է գերեզման գնալու համար. Միքայել Մինասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատերազմից հետո Նիկոլն իր ամբողջ քարոզարշավը կառուցել է զոռբայությամբ և աներեսությամբ՝ շոկի մեջ գտնվող մարզեր այցելելով։ Նա գնում է մարզեր, որտեղ նրան չեն ցանկանում տեսնել, նա քայլում էր այսօր Սյունիքում՝ լսելով իր հասցեին ամենավերջին հայհոյանքները, նա մտնում է տներ, որտեղ աղքատությունից կուչ եկած մարդիկ չգիտեն ինչ ասեն՝ բողոքեն, թե վռնդեն: Նա շրջանցում է փակված ճանապարհները, ոստիկաններով ու հատուկջոկատայիններով շրջապատում է իրեն ու վերջին տականքի պես քայլում՝ լեզվակռվի մեջ մտնելով բոլորի հետ։

Ինքնասիրություն ու մարդկային արժանապատվություն ունեցող ցանկացած մեկը անգամ 5 րոպե չէր դիմանա ատելության, հայհոյանքի ու վիրավորանքի այն «հրավառությանը», որի միջով այսօր անցավ Նիկոլը: Եվ անցնելու է միշտ:

Նիկոլի բոլոր, այդ թվում՝ այսօրվա շրջայցերի գլխավոր մեխը գերեզմաններ այցելությունն է։ Երեկ նա Կոմանդոսի շիրիմին էր, այսօր թույլ չտվեցին մոտենա սյունեցի հերոսների շիրիմներին: Պատկերացնո՞ւմ եք մարդիկ ստիպված էին փակել գերեզման տանող ճանապարհը, որ վիժվածքը չպղծի իրենց զոհված երեխաների շիրիմները:

Ես մի կողմ եմ թողնում այն պարզունակ հարցը, թե Նիկոլն ի՞նչ կասեր Արկադի Տեր-Թադևոսյանին, եթե հանդիպեր ոչ թե շիրմաքարին, այլ հենց նրան։ Եվ մի կողմ եմ թողնում Նիկոլի պատճառով տներում ընկած կռիվը, որտեղ մարդիկ հպարտանում են այն տղայի պնդությամբ, որ արգելեց նրան մոտենալ հարազատի շիրիմին կամ քննադատում են այն բարեկամներին, որոնք ողջագուրվում են իրենց զինվորին զոհածի հետ։

Գերեզմանակռիվը Նիկոլի էությունն է։ Երկիրը վերածել է մի մեծ գերեզմանի և այդ վայրկյանից հետո պայքարում է գերեզման գնալու համար։ Ու երբ դա հաջողվում է, ներկայացնում է որպես «մեծագույն հաղթանակ» և ապացույց, թե ժողովուրդն իր հետ է՝ մոռանալով, որ ժողովուրդը մեռած է, թաղած չէ։ Ինքը խլել է ժողովրդի անցյալն ու արժանապատվությունը, վաճառել ապագան:

Գերեզման այցելելու Նիկոլի «մոլուցքը» նոր չէ։ Հիշե՛ք Եռաբլուրը պղծելու նրա թատրոնը։ Կամ, ավելի շուտ, նույն Եռաբլուրում, երբ ինքնամոռաց համբուրում էր զոհված զինվորների մայրերի ձեռքերը։

Նիկոլի գերեզմանակռիվը հասել է ֆարսի ու հիմա բոլորը համակերպվել են, որ երկրի ղեկավարը պատերազմից ու պարտությունից հետո զբաղված է գերեզման գնալով, գնալու համար կռվելով, գնալուց հետո շիրմաքարի վրա ծաղիկ դնելու համար վիճելով, դրանից հետո մարդ է ման գալիս, որ ձեռք համբուրի, խոնարհվի, ծնկի իջնի, իսկ վերջում մի երեխայի գրկի, համբուրի ու քայլի։

Նա սպանեց մեր զավակներին ու նույնիսկ հիմա հանգիստ չի տալիս նրանց հոգիներին ու շիրիմներին: Այդ ընթացքում Հայաստանը դարձնելով երկիր, որտեղ բոլոր նորությունները գերեզմանոցից են։

Ափսոս էին տղերքը...

Միքայել Մինասյան

 

 
Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը
Ամենադիտված