Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այսօր մենք կրկին ճակատագրական ընտրության առաջ ենք. Արա Աբրահամյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը կոչով է հանդես եկել: Նա ՀՀ քաղաքացիներին կոչ է արել չքվեարկել Փաշինյանի և իր թիմի օգտին` պետությունն ու ժողովրդին աղետից փրկելու համար:

«Անձամբ ես այսօր ամեն ինչ ունեմ և կարող էի զբաղվել իմ գործերով. թե որպես հասարակական գործիչ, թե որպես ձեռնարկատեր և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան` ես քիչ գործ չունեմ: 

Ինձ, սակայն, խիղճս թույլ չի տալիս անգործության մատնվել՝ հետևելով Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, տեսնելով` ինչպես է ներկա իշխանությունը ժողովրդին ծուղակի մեջ գցել և այժմ երկիրը գլորում դեպի անդունդ` կրկին խաբելով, կապիտուլյացիայի, պատերազմի և կորոնավիրուսի զոհերի, երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի և այլ խնդիրների համար կրկին ուրիշներին մեղադրելով և մարդկանց ահաբեկելով, թե իբր պատերազմ է սկսվելու:

1988 թ.-ից սկսած` մենք մեր երկրի անկախության համար շատ թանկ գին ենք վճարել, որ հիմա, մոռանալով վերջին տասնամյակների զոհերի և կորուստների, հերոսաբար զոհված տասնյակ հազարավոր մեր հայրենակիցների մասին՝ տրորենք նրանց հոգիները, մոռացության մատնենք մեր պատմությունը:

Այս օրերին` ապրիլի 24-ին ընդառաջ, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հարյուրամյակին մենք կրկին հայացք ենք նետում մեր պատմությանը, նորովի ենք գնահատում այն, ինչ տեղի է ունեցել հարյուր տարի առաջ: 

Անցյալին հայացք գցելով` ես մտովի վերադառնում եմ մեր մեծերին, նրանց խոսքին ու վարքին: Վերընթերցում եմ Հովհաննես Թումանյանի՝ 1917 թ. գրված նամակները՝ ուղղված Անդրանիկ Զորավարին: Ես հիանում եմ հայրենիքին Թումանյանի նվիրվածությամբ, հայրենասիրությամբ, իր ութ զավակներին հայրենիքի պաշտպանության գործում ներգրավելու (չորս որդիներին` որպես զինվորականների, իսկ չորս դուստրերին` իբրև բուժքույր բանակ ուղարկելու) պատրաստակամությամբ: Ինքը` Թումանյանը, մյուսներին կոչ անելով հետևել իր օրինակին, ամսական 100 ռուբլի էր հատկացնում այդ նպատակին: Ընդամենը 4 տարի անց` 1921-ին, Թումանյանը բոլորովին այլ տրամադրություն ուներ՝ կապված «երկիրը ներսից և դրսից քանդելու» հետ: Ընդ որում, ինչպես նա է գրում, որևէ մեկը չի մեղադրվել այդքան աղետների ու պարտությունների համար, որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել... Որևէ մեկը նույնիսկ ինքնասպան չի եղել` ապացուցելու համար, որ ամոթ ու խիղճ ունի: Նրանք չէին կարող անգամ տխրել կամ տխուր թվալ:

Ինչո՞ւ են ներկա իշխանությունները, որ սպասարկում են բոլորի շահերը, բայց ոչ հայերի ու Հայաստանի, մեղքի որևէ զգացում չունեն և կրկին ձգտում են հայտնվել խորհրդարանում, իշխանության ղեկին` փոխանակ քաջություն ունենան ինքնակամ հեռանալու, ինքնուրույն կերպով մաքրվելու և բնակչությանը իրենց կասկածելի խաղերի մեջ չներքաշելու:

Ակնհայտ է, որ այս մարդիկ երկրի համար փրկություն չեն փնտրում, այլ ուզում են իրենց և իրենց շրջապատի մարդկանց փրկել:

Զուգահեռներն ինքնաբերաբար հայտնվում են, սակայն, այդքանով հանդերձ, ժամանակն է, որ բոլորս փոխվենք, դադարենք ասել, թե պատմությունը կրկնվում է, շեշտել, որ մեզ անընդհատ դավաճանում են:

Այսօր մենք կրկին ճակատագրական ընտրության առաջ ենք: 10 միլիոն հայերից յուրաքանչյուրի դիրքորոշումը, ձայնն ու գործողությունները որոշիչ նշանակություն ունեն: Կարևոր է հասկանալ, որ մեր ճակատագիրը մեզնից է կախված: Մեզանից բացի ոչ ոք Հայաստանը չի փրկի` ոչ խոշոր կայսրությունները, ոչ դաշնակիցը, ոչ ոք դա մեր փոխարեն չի անի: Որքան շուտ դա հասկանանք, այնքան լավ: Մենք ինքներս ենք պատասխանատու մեր ճակատագրի համար: Այդ պատճառով քվեարկելուց առաջ պետք է մտածենք այս ամենի մասին: Իմացեք` այսօր տրված ձայներից յուրաքանչյուրը ներդրում է Հայաստանի ապագայի համար»,- նշել է նա:

ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ Պուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը
Ամենադիտված