Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արժանապատիվ խաղաղություն՝ ընդդեմ վերջնական համազգային ստորացման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը հոդված է հրապարակել, որում անդրադառնում է Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին։ Հոդվածը կարդացեք ստորև։

Մեր ընտրությունը մեծ չէ՝ կամ ընտրում ենք պարտության սիմվոլին, կամ՝ վերելքի հնարավորությունը։ Ի դեպ, նման ընտրության համար քվեարկությունն ամենևին պարտադիր չէ։

Կա փաշինյանական «մոդել». մարդ, որը պատերազմի օրերին հռչակեց Նոր Սարդարապատ, առաջնորդեց այն ու պարտվեց։

Փաշինյանը պարտության սիմվոլն է։

Հնարավոր չէ ասել՝ սա Սարդարապատն է, ես էլ՝ գլխավոր  հրամանատարը, ու պարտությունից հետո ասել՝ ես ի՞նչ կապ ունեի պատերազմի հետ, ես ընդամենը մոդերատոր էի, եկեք մոռանանք դա, սկսենք այլ խաղ։ Ու սկսել առաջ տանել պարտվածի խաղաղության մոդելը՝ խեղճ, անարժանապատիվ, խաղաղություն մուրացողի։

Սրան ի հակակշիռ պետք է ձևավորվի քաղաքական նոր հոսանք, որը պետք է դնի արժանապատիվ խաղաղության գաղափարը։ Քաղաքական հոսանքը պետք է խարսխված լինի սթափ տեսլականի վրա՝ հասկանալով, որ պատերազմով հետ բերելու և ռևանշիզմի մոդելն արկածախնդրություն է։ Դա գրեթե նույնքան վտանգավոր է, որքան՝ Նիկոլի գոյությունը։

Պարտված Փաշինյանի անթասիբ խաղաղության մոդելին պետք է հակակշռել արժանապատիվ խաղաղության մոդելը։

Խաղաղությունը ցանկություն չէ։ Դա սառը և գրագետ քայլերի շարքն է, որը բերում է այն վիճակին, որպեսզի քեզ հետ արժանապատիվ խոսեն։

Պարտության սիմվոլը չի կարող արժանապատիվ բանակցել։ Նա անձնապես պարտվել է, նրա հետ բանակցողը նրան ծաղրել է։

Շատ պետություններ են պատմության ընթացքում պարտվել։ Դա դատավճիռ չէ։ Դատավճիռ է, երբ դրա հետևանքով ազգերը կոտրվում են։

Մենք հիմա շատ նուրբ սահմանի վրա ենք։ Եթե թույլ տանք, որ մեր ազգը կոտրվի, ապա այլևս ոչինչ չենք կարողանալու փոխել։

Պարտության սիմվոլն ուզում է իր նվաստացումն անձնական մակարդակից տեղափոխել ազգային համընդհանուր մակարդակ։ Թուրքն էլ է դա ուզում։ Թուրքը եթե ֆիքսեց, որ պարտությունից հետո դու, որպես ազգ, չես կոտրվել, քո ողնաշարը չի կոտրվել, դու ունես որպես ազգ վերականգնվելու ռեսուրս և քո արժանապատվությունը տեղում է, քեզ հետ կսկսի խոսել այլ կերպ։

Եթե մենք չհասկացանք, որ խաղաղությունը աշխատանք է և պահանջում է ինտելեկտ ու կամք, և ընտրեցինք խաղաղության լենանազարյանական մոդելը, ապա կարճ ժամանակ հետո թուրքական զորքը լինելու է Հայաստանում։

Եթե նկատել եք, պարտության սիմվոլը գյուղերում իր մոնոլոգները սկսում է ավանդույթ դարձած ձևակերպմամբ. «մի գաղափար կա»։ Եվ հնչեցնում բոլոր այն մտքերը, որոնք հաճելի են զանգվածին, պլեբեյ-ընտրողին, բայց որոնք անհամատեղելի են պետության հետ՝ ուղղակի քանդում են պետությունը։

Կա գաղափար, որ ժամկետային ծառայությունը հանենք։

Կա գաղափար, որ բուհերի շենքերը վաճառենք։

Վաղը նույն ոգով շարունակելու է ցանկը.

Կա գաղափար, որ չաշխատենք ու հարուստներից խլածը բաժանենք ձեզ։

Կա գաղափար, որ բոլորը գրին քարտ կամ ռուսական անձնագիր ստանան։

Կա գաղափար, որ ուրանանք Ցեղասպանությունը՝ երշիկի դիմաց։

Կա գաղափար, որ մուղամը դառնա մեր մշակույթի առանցքը, ու դրա դիմաց վճարվենք։

Եվ այլն, և այլն։

Պարտության սիմվոլը շատ լավ գիտի, որ ինքը վերակենդանանալու ոչ մի շանս չունի՝ անկախ քվեարկության արդյունքներից, ու որոշել է զանգվածի ծափերի տակ վերակենդանանալու շանս չտալ նաև պետությանը։

Նրա թիրախը պետությունն է, Արցախը, սփյուռքը, որտեղ որ կա վերակենդանացման ռեսուրս։

Ասում է՝ սփյուռքն իմ իշխանությանը վստահում է, որովհետև պատերազմի 44 օրերին հիմնադրամում հավաքվել է նախորդ 28 տարվա հավաքվածի ավելի քան 70 տոկոսը։ Ինչքա՞ն պետք է ավարտված երևույթ լինես, որ նման բան ասես։

Երբ գումարները հավաքվում էին, քո մասին ոչ ոք չէր հիշում։ Այդ գումարները փոխանցվել են Հայաստան համահայկական հիմնադրամին, որն ըստ էության միակ լեգիտիմ կառույցն էր՝ համահայկական դրամահավաք անելու։

Այդ գումարների զգալի տոկոսը հավաքվել է Հայաստանում, որտեղ ամեն մեկը՝ բանվորից մինչև ակադեմիկոս, իրենց վերջին կոպեկներն են փոխանցել։

Խոշոր նվիրատուներից շատերը հետագայում քո հրաժարականն են պահանջել՝ Սամվել Կարապետյան, Սերգեյ Համբարձումյան, Դաշնակցության ազդեցության տակ գտնվող կառույցները, ՀԲԸՄ, եկեղեցու՝ Էջմիածնի և Անթիլիասի ազդեցության տակ գտնվող կառույցները և այլն։ Սա է պատկերը՝ ստի և մարդկային ոչնչության։

Ի դեպ, կա խնդիր՝ այդ գումարների հաշվետվության, որը պահանջում են խոշոր դոնորները, և որից հիստերիկաբար խուսափում է Փաշինյանը։ Հաշվետվություն պահանջողների մեջ են ամերիկահայ նվիրատուները, որոնք դրա պատճառով հայտնվել են ամերիկյան հարկային մարմինների ճնշումների տակ։

Հաշվետվություն պահանջողների մեջ են իրենց վերջին խնայողությունները նվիրաբերած ՀՀ քաղաքացիները, որոնք փորձում են հասկանալ, թե 5 մլրդ ինչպե՞ս ես որպես մոբի սննդի փող դուրս գրել, երբ ամբողջ Հայաստանն ու սփյուռքը սնունդ էր հավաքում։

Պակաս կարևոր չէ՝ հասկանալ, թե հատկապես որտե´ղ են իրականում ծնվում այդ «գաղափարները», որոնք հետո ժողովրդի հետ հանդիպումների ժամանակ որպես «մի գաղափար կա» հրամցվում են հանրությանը։ Ո՞ր երկրում, ո՞ր մայրաքաղաքում, ո՞ր կազմակերպության գրասենյակում։

Եվ նորից՝ ընտրությունների մասին

Կա մեկ ընտրության հարց՝ պարտության սիմվո՞լ, թե վերելքի հնարավորություն։ Մնացած ամեն ինչն անիմաստ է։ Մնացածի համար մենք այսօր ժամանակ չունենք։

Միայն այդ ընտրությունից հետո կարող են հետաքրքիր լինել վերելքի տարբերակները, բանավեճը դրա շուրջ։ Ի դեպ, պարտության սիմվոլի՝ վերջին մի քանի մոնոլոգների ֆոնին ակնհայտ է դառնում ձևավորված սոլիդ քաղաքական բևեռի կամ միավորի բացակայությունը։ Պոպուլիզմի, ստի, անպարկեշտության այլընտրանքը։ Նա հենց այդ բացակայությունից է գռեհկաբար օգտվում։

Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար
Ամենադիտված