Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է գերիների վերադարձի պարտավորությունները. Արարատ Միրզոյանը՝ միջազգային կոնֆերանսին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց: «Գլոբալ մարտահրավերներ եւ սպառնալիքներ` համաճարակի պայմաններում: Ահաբեկչություն եւ բռնի ծայրահեղականություն» միջազգային կոնֆերանսի իր ելույթում այս մասին ասել է ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Գերերվածների, ուժով պահվողների եւ մահացածների դիակների փոխանակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության պարտադիր կետերից մեկն է: Այս գործընթացը պետք է սկսվեր ստորագրումից անմիջապես հետո: Ավելին, պայմանավորվածություն կար, որ «գերերվածների, ուժով պահվողների եւ մահացածների դիակների փոխանակումը» պետք է տեղի ունենար «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Սակայն ավելի քան չորս ամիս անցնելուց հետո մենք փաստում ենք, որ ադրբեջանական կողմը կոպտորեն խախտում է համապատասխան պայմանավորվածությունները», - ասել է ԱԺ նախագահը՝ հավելելով, որ մինչ օրս Ադրբեջանը շարունակում է ապօրինի կերպով ուժով պահել հարյուրավոր հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց:

Արարատ Միրզոյանը հավելել է՝ կան անվիճելի եւ հաստատված փաստեր այն մասին, թե ինչպես բազմաթիվ գերիներ խոշտանգվել, խեղվել եւ նույնիսկ սպանվել են: «Այդ հանցագործությունները տեսանկարահանվել  եւ տարածվել են սոցիալական ցանցերում եւ լայնորեն ընդունվել Ադրբեջանի հասարակության շրջանում: Ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից գերերվածների վերադարձի գործընթացի ձգձգումը բացառապես արհեստական է եւ լուրջ խոչընդոտներ է ստեղծում Եռակողմ հայտարարության 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաեւ այս տարվա հունվարի 11-ի հայտարարության իրականացման համար», - ընդգծել է Միրզոյանը:

ԱԺ նախագահը փաստել է՝ հայկական կողմը լիովին կատարել է իր ստանձնած պարտավորությունները: Ի տարբերություն դրան, Ադրբեջանը հետեւողականորեն հրաժարվում է եռակողմ հայտարարության պայմանավորվածությունների իրագործումից, մանիպուլյացիայի է ենթարկում ռազմագերիների եւ ուժով պահվող անձանց ցուցակները, հորինում է արհեստական քրեական գործեր եւ, ընդհանուր առմամբ, շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը՝ այս ամենով խափանելով Հարավային Կովկասի կայունացման եւ ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը:

«Ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ նման վերաբերմունքը չի կարող համապատասխան արձագանք չառաջացնել այն գործընկերների կողմից, ովքեր հետաքրքրված են մեր տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Վստահ ենք, որ անհապաղ եւ գործնական գործողությունները կծառայեն այս չափազանց կարեւոր խնդրի շուտափույթ լուծման շահերին», - եզրափակել է Հայաստանի խորհրդարանի ղեկավարը:

Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԶատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ Իրանը ծանր գին կպահանջի Իսրայելի հանցագործությունների համար․ Արաղչի Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը Թանկարժեք մետաղների գներն աճել են «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Իշխանության հերթական ձախողումը դատարանումՊակիստանի վարչապետը մոտ մեկ ժամ Իրանի նախագահի հետ քննարկել է պատերազմը Իրանը hարվածել է Դուբայում ամերիկացի զինվnրականների թաքստnցներին Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համարԱրտակարգ դեպք Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջումՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը. Թրամփը սպառնացել է Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է Անվանապես քննադատում են, տակից գործակցում Որ հասցեներում ջուր չի լինիԵրաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում«Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին Երևանի և Բաքվի միջև հաշտեցումը «խոչընդոտելու» մեջ» Հայաստանը պատրաստվում է հիբրիդային սպառնալիքների ընտրություններից առաջՄինասյան. «Իրանի փլուզումը սարսափելի սցենար է, բայց նույնիսկ վիրավոր առյուծն է վտանգավոր»ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կաԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Հայաստանին վախեցնում են Ղարաբաղով Ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամաշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա․ պատմության այս օրը (28 մարտ)Մոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մարտի 30-ին և 31-ինՀայաստանի Մ21 հավաքականն արտագնա խաղում զիջեց Լեհաստանին Ներկայիս պատերազմների փորձից հետևություններ անելու կարևորությունը. «Փաստ»Սպասվում են տեղումներ և քամու ուժգնացումՈ՞ւր են մեզ տանում պատմության և ինքնության «ռևիզիոնիզմի» փորձերը. «Փաստ»«Հետաքրքիր ու լուռ մի կոնսենսուս է ձևավորվել հասարակության մեջ, որ Նիկոլին աջակցելը, Նիկոլ ընտրելը վիրավորական թեզ է». «Փաստ»
Ամենադիտված