Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժվար է չհամաձայնել Մ. Մինասյանի հետ, որ ՌԴ-ի հետ մեր շահերը համընկնում են 90%-ով, խայտառակ կապիտուլյացիայից, զիջումներից հետո հիմնական գործընկերը, որը կարող է աջակցել ՀՀ-ին, Ռուսաստանն է. քաղտեխնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ընդդիմությունն իր իրական ընտրազանգվածը, որն ավելի շատ է, քան Նիկոլ Փաշինյանինը, չկարողացավ տնից հանել փողոց և այդպիսով լեգիտիմացնել իր պահանջը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջ: Ըստ իս՝ դա ընդդիմության թերացումն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի արած այն հայտարարությանը, որ Նիկոլ Փաշինյանը «Ընտրություն» օպերացիայով հետ բերեց բանակը, և այդ ընտրությունների կազմակերպման մեջ իրենց շահերին ունեին թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և պատասխանելով հարցին՝ որն էր ընդդիմության թերացումը:

Նրա խոսքով՝ 1988-ից սկսած Հայաստանում հանրահավաքի ժամանակ փողոցում եղած զանգվածը համարվում է չափորոշիչ, մինչդեռ այսօրվա տեխնոլոգիաների դարում հանրահավաքի մասնակիցները նաև նրանք են, ովքեր հետևում են դրան օնլայն եղանակով.

«Ընդդիմության գործելաոճը չափից դուրս ակադեմիական էր: Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո այնպիսի իրավիճակ էր, որ չեմ կարծում, թե բոլոր քայլերը պետք է կատարվեին հստակ, ավելի քան Սահմանադրության շրջանակներում, քանի որ կապիտուլյացիայի ստորագրումից հետո երկիրը կորցրել էր վերահսկողության տակ եղած տարածքները: Ընդդիմության մյուս գլխավոր թերացումն այն էր, որ փոխանակ աշխատեր իրենց ընտրազանգվածին ակտիվացնելու ուղղությամբ, շատ երկար ժամանակ փորձում էր իր դաշտ բերել Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածին»:

Դիտարկմանը, թե ընդդիմության ներկայացուցիչներից ոմանք մասնակցում են ընտրություններին, չնայած, որ մինչ այդ հակառակն էին պնդում, Հակոբյանն ասաց՝ բոլոր ուժերը չէ, որ մասնակցում են. Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ դեմ է ընտրություններին, կողմ է ժամանակավոր կառավարության կազմավորման տարբերակին, բայց եթե փաստի առաջ կանգնեցնեն, այդ դեպքում մասնակցելու է: «Հիմա մի քանի կուսակցություններ ասում են՝ եթե ընտրություն լինի, մասնակցելու են, բոլորն ասում են՝ եթե, բոլորն էլ գիտեն, որ գործ ունեն Նիկոլ Փաշինյան երևույթի հետ, որի խոսքը որևէ հավատ չի ներշնչում: Նույնիսկ Պեսկովն ասաց՝ Պուտինի հետ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն նաև էլեկտորալ պրոցեսները, նույնիսկ այնտեղ էին ուզում հասկանալ՝ դա լուրջ է, թե ոչ: Շատ հազվադեպ է լինում, որ այլ երկրի էլեկտորալ պրոցեսները հանդիպումների պաշտոնական օրակարգում հայտնվեն»:

Անդրադառնալով առաջիկա ընտրությունների հնարավոր արդյունքներին՝ քաղտեխնոլոգն ասաց, որ ինչպես ասել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանը՝ այս ընտրությունները լինելու են մեր պատմության ամենախայտառակ ընտրությունները: Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը ժամանակին բացել է «Պանդորայի արկղ»-ը և վերանայել է անցյալ ղեկավարների գործունեությունը, ամենայն հավանականությամբ՝ այդ ավանդույթը կարող է շարունակվել, իշխանությունից զրկվելը Փաշինյանի համար հղի է անվտանգային խնդիրներով, դրա համար նա գնալու է ցանկացած քայլի՝ սկսած վարչական ռեսուրսից:

«Նախկինում իշխանություններն ամբողջովին վերահսկում էին ընտրությունները, ուժային կառույցներն այդ ամենը վերահսկողության տակ էին պահում, այս իշխանությունները չեն վերահսկում նաև ուժային կառույցների աշխատանքը, իրավիճակին չեն տիրապետում: Եթե լինեն լարումներ, բախումներ, ապա շատ հեռու կարող են գնալ: Շատ հավանական է, որ լինեն հետընտրական զարգացումներ, քանի որ ընտրությունների արդյունքները ոչ բոլորին կարող են բավարարել: Այս ընտրություններով քաղաքական ճգնաժամը չի լուծվելու, բայց այնուամենայնիվ, եթե այս ընտրությունների արդյունքով իշխանություն ձևավորվի, ապա այն այլ տարբերակ չի ունենալու, քան կոալիցիոն լինելը, այս պահին չի երևում որևէ քաղաքական ուժ, որն ինքնուրույն կարող է այնքան ձայն հավաքել, որպեսզի միայնակ ձևավորի իշխանություն»,- ասաց Հակոբյանը:

Դիտարկմանը, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Արմնյուզ» ՀԸ-ին տված  հարցազրույցում նշել է, որ այս իրավիճակում ՀՀ-ի և ՌԴ-ի շահերը 90 տոկոսով համընկնում են, և հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններին ավելի մեծ խորություն հաղորդի, Հակոբյանը պատասխանեց. «Դժվար է Միքայել Մինասյանի հետ չհամաձայնել՝ հաշվի առնելով այսօրվա իրավիճակը: Նախկինում մանևրելու հնարավորություններ էին լինում, դա կապված էր աշխարհաքաղաքական ընդհանուր իրավիճակի հետ, թե որքանով էր ԱՄՆ-ի, Ռուսաստան-ի և Եվրոպայի մոտ մեղրամսի շրջան: Բայց երբ հերթական ճգնաժամն էր առաջանում Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Հայաստանը ընտրություն էր կատարում միշտ դեպի ՌԴ»:

Հակոբյանի դիտարկմամբ՝ խայտառակ կապիտուլյացիայից և զիջումներից հետո Նիկոլ Փաշինյանի՝ ամեն ինչ զիջելու պատրաստականության,  պրոթուրքական տրամադրվածության, ինչպես նաև կոլապսի եզրին գտնվող տնտեսության պայմաններում հիմնական գործընկերը, որը պրագմատիկ առումով կարող է աջակցել Հայաստանին՝ քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական և ռազմաքաղաքական առումով, Ռուսաստանն է. «Այս առումով Միքայել Մինասյանի գնահատականի հետ դժվար է չհամաձայնել»:

Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար
Ամենադիտված