Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության մեջ, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս. Բագրատյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաշինյանը գրեթե ամեն օր հանդես է պոպուլիստական սոցիալական խոստումներով։ Մեկ խոսում է գրանցված աշխատողների թվի ավելացումից, այնուհետև գլուխ է գովում պատերազմում զոհված զինծառայողների հարազատներին դրամական միջոցներ տրամադրելու շուրջ և ապա`ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելուց և այլն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Իրականում նա կազմալուծում է ամեն ինչ, մարդկանց կերակրում ստերով, նենգափոխում է իրականությունը։ Նա կատարյալ ձախողակ է ինչպես արտաքին քաղաքականության, պատերազմի հարցերում, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելիս։ Մարդիկ արդեն իրենց մաշկի վրա են զգում Նիկոլի տնտեսական քաղաքականության դառը հետևանքները։ Եվս մի փոքր, ու տնտեսության մեջ տեղի կունենան բացասական արմատական այնպիսի պարտություններ ու շրջադարձեր, որոնց ականատեսը եղանք 2020-ի պատերազմի ժամանակ, որ Նիկոլին իշխանության բերած մասսաները ստիպված են լինելու լուծելու նրա հարցերը. Նիկոլ-ամբոխ միասնականությունը շուտով դառնալու է երկբևեռ բուրգ՝ անլուծելի հակասություններով։

2021-ի հունվար-փետրվարին 2020-ի նույն ժամանակաշրջանի համեմատ տնտեսական անկումը կազմել է -6.7%։ 2020-ին 2019-ի համեմատ այն կազմել էր -7.8%։  Ինչպես միշտ նիկոլական տնտեսական տիրույթում աճել է հանքարդյունաբերությունը՝ 12%։ Այսինքն, եթե այսօրվա կառավարությունը դադարի թալանել հանքերը, ապա տնտեսական անկումը -10%-ից պակաս չէ։ 2021-ին շտապ հաշվառվող 75 տեսակի արդյունաբերական արտադրանքներից 42-ի գծով արտադրության ֆիզիկական ծավալների առումով արձանագրված է անկում։ 2020-ին օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 117 մլն դոլար 2019-ի 254-ի փոխարեն։ Պակասում է զբաղվածների թիվը. 2020-ին ունեինք 12.8 հազ. պակաս զբաղված՝ քան 2019-ին։  2021-ին զբաղվածության և կենսամակարդակի հարցերը սրվել են։ 2 ամսում սննդամթերքի գներն աճել են  7.2%-ով, իսկ աշխատավարձերը 0.8%-ով։

Չտեսնված տեմպերով 2018-2020թթ աճել են հանցագործությունները, ինքնասպանությունները, մանկական մահերը։ Ընդամենը 3 տարում արտաքին պարտքը ՀՆԱ նկատմամբ 56-ից հասել է 68%-ի։ 2021-ի առաջին 2 ամիսները այն հազվագյուտ ժամանակաշրջանն է, երբ մահացածների թիվն ավել է ծնվածներից։ Բյուջետային պրոբլեմներն ավելի խորն են։ 2020-2021թթ. բյուջեի հարկային եկամուտների անկման տեմպը 2 անգամ ավելի է տնտեսական անկման տեմպից։

Երբ Փաշինյանը նախընտրական քարոզարշավներ է անում դեպի գյուղերը և մարդկանց տալիս է խոստումներ, ոմանց կատարում է վճարումներ (օրինակ, զոհվածների հարազատներին 5 մլն դրամ վճարելը), ապա մարդիկ պետք է հասկանան, որ, նախ այդ միջոցներն իր գրպանից չի տալիս, այլ բյուջեից և, ապա՝ իրականում հատուկ հիմնադրամում հավաքած միջոցները թույլ են տալիս (պարտադիր է) վճարել առնվազն 7 մլն դրամ։ Խոսում է ուսուցիչների աշխատավարձը կամ թոշակները 10%-ով բարձրացնելու մասին, բայց իր կամ Արարատ Միրզոյանի, նախարարների, պատգամավորների կամ իրենց անվտանգությունը պահպանող հատուկ ջոկատայինների  աշխատավարձերը բարձրացնում է 2 անգամ (իրենք դա անվանում են պարգևատրում)։ Ահա այսպես, երկիրը դեգրադացվում է։ Մինչև ե՞րբ»,- գրել է Բագրատյանը:

Գորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել
Ամենադիտված