Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոչ մի օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին նվաստացուցիչ գնահատականներ տալ. Արմեն Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ոչ մի օտարազգի իրավունք չունի հայ ժողովրդին նվաստացուցիչ գնահատականներ տալ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը:
 
Այվազյանը, մասնավորապես, գրել է.
 
«Հայաստանի դեմ 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ադրբեջանա-թուրքական պատերազմի ու «միջազգային համայնքի» դավադիր անգործության (մեղսակցության) գլխավոր նպատակներից մեկն անկախ հայկական պետության ոչնչացումն է։ Բայց այդ խնդիրը վերջնականապես լուծելու համար առայժմ բավարար չէ Հայաստանին ռազմական պարտության մատնելն ու դրածո խամաճիկային կառավարություններ մեր վզին շարունակաբար փաթաթելը։ Գաղութարար ուժերին անհրաժեշտ է, որպեսզի հայերն իրենք իսկ կամովին հրաժարվեն սեփական պետություն ունենալու գաղափարից։ Իսկ դրա համար հայերին պետք է ներարկել անհավատություն սեփական ուժերի նկատմամբ և ազգային թերարժեքության խորը բարդույթներ։ Այդ պատճառով էլ բազմաթիվ այսպես կոչված օտար «քաղաքագետներ» (երբեմն նույնիսկ հայկական ազգանուններով) գիշեր-ցերեկ փորձում են ցեխ շպրտել միջազգային խոշորագույն դավադրության զոհ դարձած Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։
Ցավալին այն է, որ այդ լկտի գնահատականները մեր ժողովրդի հասցեին տարածվում են ու հավանության արժանանում նաև Հայաստանում։
Մեր միջավայրում նմանատիպ անքննադատ վերաբերմունքը ծնվում է ինչպես մարդկանց ծայրահեղ հոգնածությունից ու հուսահատությունից, այնպես էլ օտար գաղափարական դիվերսիաներին հայկական ծախված պետական ու քաղաքական վերնախավերի, մասնավորապես փաշինյանական խունտայի ուղղակի մասնակցությունից։
Ահա, խնդրեմ, հերթական գաղափարական դիվերսիան, որին զոհ են գնացել շատերը, ներառյալ իմ ֆեյսբուքյան հայրենասեր ընկերներից ոմանք։ Republica.am կայքը հրապարակել է ռուսաստանցի մի ոմն «քաղաքագետի» հետևյալ ափռ-ցփռ դատողությունները հայկական հասարակության մասին. «Նիկոլ Փաշինյանը սիմպտոմ է։ Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս, որ Հայաստանի հասարակությունը ներսից սպառվել է։ Նիկոլ Փաշինյանին հեռացնես վաղը կգա նոր Նիկոլ Փաշինյան։ Որքան ուզում ես` արտահերթ ընտրություններ պահանջիր և մասնակցիր` վիճակը չի փոխվի։ Հիվանդությունը չկրկնվելու համար պետք է պայքարել պատճառի դեմ։ Իսկ պատճառը` օտարերկրյա գործակալներն են և դրանց քարոզչությունը։ ... Եթե այսպես շարունակվի` գործակալները կքարոզեն նաև Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու օգին ու հասարակական դիմադրության չեն հանդիպի». քաղաքագետ Դմիտրի Եվստաֆև» (https://www.facebook.com/republica.am/posts/2844789782403117
Մարդիկ ուշադրություն էլ չեն դարձնում, թե ո՞վ է գնահատական տվողը։ Ինչպե՞ս է նա վերաբերվում Հայաստանի դեմ մինչև այսօր շարունակվող թուրք-ադրբեջանական ցեղասպանական ագրեսիային։ Դատապարտու՞մ է արդյոք հայկական քաղաքների ու գյուղերի բռնազավթումն ու թյուրքական ռազմական հանցագործությունները։ Ի՞նչ բարոյական իրավունք ունի առհասարակ տվյալ անձը պախարակել ու ծաղրել ցեղասպանության զոհ դարձած մի ամբողջ ժողովրդի։
ՀԱՅԵ՛Ր, ՈՉ ՄԻ ՕՏԱՐԱԶԳԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԸՆԴՀԱՆՐԱՑՎԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՏԱԼ։ Հասկացե՛ք, դա ոչ այլ ինչ է, քան ամենասովորական ռասիզմ ու հայատյացություն, վիրավորանք ու թշնամանք բոլորիս և յուրաքանչյուրիս հանդեպ։ Մանավանդ, որ Հայաստանի այսօրվա անելանելի թվացող դրությունը մեծապես պայմանավորված է Հայկական հարցի և հայ ժողովրդի իրավունքների նկատմամբ հզոր տերությունների որդեգրած անբարոյական քաղաքականությամբ, թուրք-ադրբեջանական ֆաշիստական-ցեղասպանական դաշինքի անսքող հովանավորությամբ, ինչպես նաև ՀՀ դրածո խամաճիկային կառավարություններին ցուցաբերվող աջակցությամբ։
Նայե՛ք շուրջներդ, տեսե՛ք, աշխարհում այսօր այդ ո՞ր հասարակությունը «հիվանդ» չէ՝ եվրոպակա՞նը, բրիտանակա՞նը, ռուսակա՞նը, պարսկակա՞նը, ամերիկյա՞նը, արաբակա՞նը, բրազիլակա՞նը, ավստրալիակա՞նը... Չէ՞ որ այդ հասարակությունները ևս չեն կարողանում դիմադրել իրենց խաբող, շահագործող ու կեղեքող վերնախավերին։ Ես կասեի, որ մեր հասարակությունն ու ժողովուրդը պակաս հիվանդ են, քան վերոնշյալները։ Վիրավորելով ու նվաստացնելով՝ հայերին փորձում են խեղճացնել, զրկել նրանց դիմադրողականությունից, ազատասիրությունից և անկախասիրությունից, իսկ մեզանում շատերը դա պարզապես չեն նկատում։
Ինչ վերաբերում է Դմիտրի Եվստաֆյևին, ապա նա, երբեք ագրեսորին չդատապարտելով, այլանդակ ցինիկությամբ է գրում Հայաստանի և հայերի մասին՝ առաջարկելով, որպեսզի, իր խոսքերով, «փոքրիկ Հայաստանը» դառնա կա՛մ «թուրքական վիլայեթ», կա՛մ Ռուսաստանի «էթնոգրաֆիկ պրովինցիա», իսկ ահա Ադրբեջանին նա մաղթում և գուշակում է «բազմավեկտոր» կամ նույնիսկ չեզոք պետության փայլուն ապագա։ Ահա մեկ հատված նրա ս.թ. հունվարի 13-ի ֆեյսբուքյան սադրիչ գրառումից.
«"Великой Армении", Армении "от можа до можа", от Лос Анжелеса до Бейрута, не будет. Не потому, что Пашинян. Пашинян - лишь симптом. Симптом того, что нация выгорела изнутри. Что она не может и не хочет нести на себе бремя великости. Народ воинов и победителей устал.
И из этого вытекают две возможности дальнейшего существования Армении и народа Армении. По крайней мере, на ближайшие 20 лет. Обе, боюсь, не понравятся.
Вариант первый. Армения, маленькая Армения, становится этнографической провинцией "большой России". Как Калининград, но с лучшими логистическими условиями. И граничит с многовекторным, а, возможно, даже - нейтральным Азербайджаном.
Вариант второй. Армения, совсем маленькая, становится этнографической мухафазой в Бакинском вилайте Османской империи.
Все остальные варианты, концепты и прочая светотень, - от лукавого. Выбор в действительности прост. Его вообще-то просто нет»
(https://www.facebook.com/dmitry.evstafyev.9/posts/3582886315126866?notif_id=1610640145262323&notif_t=comment_mention&ref=notif).
Հայաստանին առաջարկվելիք «էթնոգրաֆիկ պրովինցիա» ձևակերպումը մատնում է այս կերպարի հայատյացությունը։ Հայերին սա վերաբերում է մոտավորապես անյպես, ինչպես երբևէ պետություն չունեցած մի էթնոսի՝ արհամարհելով մեր հնագույն ու դարավոր պետական ավանդույթները, մեր վիթխարի հերոսական պատմությունն ու մշակույթը, նսեմացնելով հայկական անզուգական քաղաքակրթությունը։
Այս իր անշնորհք գրառման տակ շարադրած լրացուցիչ մեկնաբանություններում Եվստաֆյևը հայոց ազգային իրավունքների պաշտպանությունը որակում է իբրև «անչափելի հավակնություններ»։ Դ. Եվստաֆյևը պարզապես թշնամանք է քարոզում՝ ռուսներին և մյուսներին լարում է հայերի դեմ, հայերին հանում է ռուսների դեմ և այդպիսով, փաստորեն, սպասարկում է թուրք-ադրբեջանական շահերը։ Խոշոր հաշվով, նա հանդես է գալիս նույն Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի դեմ, առաջարկելով Կրեմլին լքել Հայաստանը՝ «моя задача в том, чтобы русская повестка дня не имела никакого отношения к армянской тематике. Ни-ка-ко-го»։
Եվ ահա այս սադրիչի՝ հայկական հասարակությանը տված անպատվաբեր որակումները ցիտվում ու հավանության են արժանանում շատերի կողմից։ Մնում է մեջբերենք Ալիևի և Էրդողանի վայրահաչոցը մեր հասցեին, հավանություն տանք և ուրախանանք...
Հ. գ. Մեր միջավայրում տարածում գտած հիվանդագին ինքնախարազանման դեմ նախազգուշացրել եմ դեռևս 2020 թ. նոյեմբերի 21-ին՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=890456298158949&id=100015837611475»:
 
 
 

 

Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել էԱյսօրվանից վարորդական տեսական քննություններն անցկացվում են նոր կարգովՆեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առելԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով
Ամենադիտված