Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չեմ բացառում, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չեմ բացառում անգամ, որ Էրդողանն ու Ալիևը Փաշինյանից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

««Արդարություն և զարգացում» կուսակցության՝ երկու օր առաջ տեղի ունեցած համագումարի ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «մեծացնելու է բարեկամների թիվը»։ Երեկ, երբ կարդացի այդ լուրը, մտքինս առաջինը հենց դա եկավ՝ մտածեցի, թե ինչ փիար կաներ ինքն իր համար Էրդողանը, եթե կարողանար Ապրիլի 24-ին ընդառաջ հայտարարել, որ Հայոց ցեղասպանության հարցն էլ է տեղավորում Հայաստանի կապիտուլյացիայից հետո մեզ պարտադրվող փաթեթում։ Իսկ եթե այս իշխանություններից մեկն էլ գոնե չհերքեր այդ հայտարարությունը, ամեն ինչ հրաշալի կլիներ Թուրքիայի ու Էրդողանի համար։ Բայց արի ու տես, որ շաբաթը ուրբաթից շուտ եկավ ու այդ «նախաձեռնությունը» փաստորեն պաշտոնական Երևանից հնչեց։

Ես հիմա հասկանում եմ մարդկանց դժգոհությունն ու վրդովմունքը ԱԽ քարտուղարի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները վերանայելու մասին հայտարարության կապակցությամբ, բայց կրկին ուզում եմ փաստել, որ դա էլ օրինաչափ է։ Այսօր ցերեկն արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ նույն Արմեն Գրիգորյանը երկու օր առաջ գրեթե բաց տեքստով է հայտարարել այն մասին, որ պատերազմը մինչ Շուշիի հանձնումը դադարեցնելու Պուտինի առաջարկը թուրքական կողմը փաստորեն Նիկոլի շուրթերով է մերժել։ Դե հիմա էլ մնացածն են ուզում։

Չեմ բացառում անգամ, որ Էրդողանն ու Ալիևը Նիկոլից պահանջեն ապրիլի 24-ին բացել հայ-թուրքական սահմանը։

Ամեն դեպքում պարզ է, որ Հայաստանի համար կործանարար այս ընթացքը կասեցնելու միայն մեկ ուղի կա՝ դավաճան իշխանությունների հեռացումը։ Քանի Նիկոլն է վարչապետ, ամեն ինչ էլ սպասելի է»,- գրել է Մելիք-Շահնազարյանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ  երեք անգամ խուսափել է ուղիղ պատասխանելուց հարցին, թե արդյոք Թուրքիան Հայաստանի համար թշնամի պետություն է, թե ոչ։

«Նայեք, ես ասեցի, որ տարածաշրջանում շատ բաներ են փոխվել, մենք նոր էլ քննարկում էինք, որ հնարավորություն կա ընդհանուր տարածաշրջանի ապաշրջափակման ․․․ եթե մենք գնում ենք տարածաշրջանի ապաշրջափակման, ապա մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պիտի լինեն»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Արման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Իրավաբանական ծառայության աշխատողների օր. պատմության այս օրը (29 մարտ)Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԶատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ Իրանը ծանր գին կպահանջի Իսրայելի հանցագործությունների համար․ Արաղչի Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը Թանկարժեք մետաղների գներն աճել են «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Իշխանության հերթական ձախողումը դատարանումՊակիստանի վարչապետը մոտ մեկ ժամ Իրանի նախագահի հետ քննարկել է պատերազմը Իրանը hարվածել է Դուբայում ամերիկացի զինվnրականների թաքստnցներին Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համարԱրտակարգ դեպք Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջումՍյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափnւմներ. երթևեկությունը վերականգնվել է Ծնվել է Խորեն Լևոնյանի դուստրը Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը. Թրամփը սպառնացել է Արման Ծառուկյանը նշել է իր կարիերայի ամենաբարդ մրցակցին ՔՊ ներքին ընտրությունները կարող են անակնկալներ մատուցել Պետական դավաճանության համար մեղադրված Աշխեն Ալեքսանյանի մեղադրանքը փոխվել է Անվանապես քննադատում են, տակից գործակցում Որ հասցեներում ջուր չի լինիԵրաշխավորված մթերում՝ փրկօղակ գյուղացու համար․ ինչպես կարող է փոխվել գյուղատնտեսությունը Եվրոպական ընտրության գինը․ ի՞նչ է սպասվում Հայաստանի գյուղացուն Կտրուկ աճ՝ տարադրամի շուկայում«Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին Երևանի և Բաքվի միջև հաշտեցումը «խոչընդոտելու» մեջ» Հայաստանը պատրաստվում է հիբրիդային սպառնալիքների ընտրություններից առաջՄինասյան. «Իրանի փլուզումը սարսափելի սցենար է, բայց նույնիսկ վիրավոր առյուծն է վտանգավոր»ՃՏՊ Գեղարքունիքի մարզում․ վիրավոր կաԲառերով անհնար է արտահայտել իշխանությունների այս անմարդկային, հակաքրիստոնեական գործողությունները. «Փաստ»Հայաստանին վախեցնում են Ղարաբաղով Ադրբեջանական բանակը ձեռնարկել է լայնամաշտաբ հարձակում Ստեփանակերտի վրա․ պատմության այս օրը (28 մարտ)Մոնիթորինգային համակարգերն ու ԱՄՆ-Չինաստան դիմակայությունը. «Փաստ»«Պետք է ուժեղ լինեմ, որ շարունակեմ ապրեցնել Դավիթիս». կամավոր Դավիթ Ջալավյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «Փաստ»Պլանային անջատումներ՝ մարտի 30-ին և 31-ին
Ամենադիտված