Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը սկսել է հասկանալ, որ ժամանակն աշխատում է իր դեմ, որքան ուշ լինեն ընտրությունները, այնքան իր վարկանիշն ընկնելու է. քաղտեխոնոլոգ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

- Պարո՛ն Հակոբյանը, որոշ ժամանակ առաջ նախագահը երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու նպատակով հանդիպման առաջարկ արեց վարչապետին, խորհրդարանական խմբակցություններին և Հայրենիքի փրկության շարժմանը: ՀՓՇ-ն պահանջեց հստակեցնել հանդիպման օրակարգը և հանդիպումը կազմակերպել հրապարակային, որից հետո նախագահը հրաժարվեց իր նախաձեռնությունից։ Արդյունքում՝ նա հանդիպեց միայն վարչապետի, «Իմ քայլի» և ԼՀԿ-ի հետ: Նախագահի այս քայլն ինչպե՞ս եք գնահատում։

- Արմեն Սարգսյանը, Փաշինյանի հետ համաձայնության գալով, փորձում է հանդես գալ որպես բանակցային հարթակ, որտեղ կարող է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը իրավիճակից դուրս գալու շուրջ բանակցություններ վարել: Նախագահը բոլորին առաջարկեց հանդիպել, սակայն հստակ օրակարգ չկար: Հայրենիքի փրկության շարժումը առաջարկեց որոշակի նախապայմաններ՝ իր օրակարգով, նույնիսկ առաջարկեց առաջնային մանդատ ունեցող Ազգային ժողովը դարձնել բանակցությունների հարթակ: Նախագահի և վարչապետի կողմից առաջարկը չընդունվեց, այդ պատճառով սկսվեց մեկ այլ պրոցես, նախագահի միջոցով վարչապետը սկսեց բանակցել խորհրդարանական ընդդիմության հետ:

- Ինչու՞ նախագահը և վարչապետը հրաժարվեցին ընդդիմության առաջարկից՝ հանդիպել լրագրողների ներկայությամբ և խորհրդարանում: Նկատենք, որ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ինքն էր պահանջել, որ հանդիպումը լինի բաց և թափանցիկ:

- Այն, ինչ առաջարկում էր ընդդիմությունը, երկու բաղկացուցիչ մաս ուներ: Մեկը բովանդակային մասն էր, որ ընդդիմությունը առաջարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ, իրավիճակի կայունացում և արտահերթ ընտրությունների անցկացում: Երկրորդ մասը հանդիպման ֆորմատը և քարոզչական մեխանիզմն էր, որ հանդիպումը պետք է անցկացվի հրապարակավ և լրագրողների մասնակցությամբ: Ես կարծում եմ, որ այստեղ ամենակարևորն այն չէր, որ լրագրողների և տեսախցիկների առջև լինի, կարևորը օրակարգն էր, իսկ այդ օրակարգը, բնականաբար, ձեռք չի տալիս իշխանությանը, վարչապետին, դրա համար էլ մերժվեց: Ընդդիմությունը նույն օրակարգը առաջարկեց Նիկոլ Փաշինյանին, ինչ Փաշինյանը ժամանակին առաջարկել էր Սերժ Սարգսյանին: Սերժ Սարգսյանն էլ չհամաձայնեց հանդիպման, եկավ, տեսավ, որ թեման կապիտուլյացիան է, հայտարարեց սա բանակցություն չէ, սա կապիտուլյացիայի պահանջ է: Հիմա Փաշինյանը հասկանում էր` այն առաջարկը, որ արվեց ընդդիմության կողմից, նույնպես կապիտուլյացիայի պահանջ էր և չհամաձայնվեց հանդիպման

- Իշխանությունը, կարծես, կրկին կողմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը: Դրան զուգահեռ փոփոխություններ կատարում ԸՕ-ում՝ վերացնում է ռեյտինգային ընտրակարգը, կուսակցությունների և դաշինքների համար անցողիկ նոր շեմ է սահմանում: Ձեր գնահատականը:

- Ես կարծում եմ հիմա ամենակարևոր խնդիրը չի լուծվել՝ երբ են լինելու ընտրությունները,ինչ պայմաններ են լինելու: Այստեղ ավելի կարևոր հարցեր կան, քան ընտրական օրենսգրքում տեխնիկական դետալները: Ընտրական օրենսգրքում ամենակարևոր հարցերից մեկը՝ ռեյտինգային և ոչ ռեյտինգայինի հարցն է: Ես համոզված չեմ, որ ռեյտինգային ընտրակարգը հանվելու է՝  հաշվի առնելով, որ սորոսական կառույցները վայնասուն են բարձրացրել դրա շուրջ: Այն մարդիկ, ովքեր զբաղվում են ընտրական օրենսգրքի մշակմամբ, իրենք լուրջ մտահոգված են, որ Փաշինյանը կարող է հին ընտրական օրենսգրքով գնա ընտրությունների, սա նշանակում է, որ օրինակ ռեյտինգայինը պահպանվում է: ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն համաձայնվել են առանց նախապայմանների ընտրության գնալ, դա նշանակում է, որ հնարավոր է հունիսի սկզբին կամ մայիսի վերջին լինի, ինչի մասին ասում էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, Ծառուկյանն էլ է պնդում՝որքան շուտ ընտրություններ լինեն, այնքան լավ: Հիմա խոսել ընտրական օրենսգրքի դետալների մասին անիմաստ է, քանի որ քաղաքական սկզբունքային դիրքորոշում դեռևս չի ընդունվել՝ ինչ պայմաններով են լինելու ընտրությունները, ում գլխավորությամբ և ինչ ժամկետներում: Ամենակարևորը այն չէ, թե կոալիցիայում քանի կառույց կլինի, կարևորն այն ՝ռեյտինգային է լինելու, թե՝ ոչ:

-Պարոն Մարուքյանը նաև համոզմունք էր հայտնում , որ իշխանությունը արտահերթ ընտրությունների գնալու մտադրություն չունի: Դուք նման համոզմունք ունե՞ք.

-Ես համոզված եմ որ իշխանությունը որևէ ցանկություն չուներ և հիմա էլ չունի ընտրությունների գնալ, եթե ստիպված չլիներ: Հիմա ստիպված է գնում ընտրությունների, որովհետև իշխանությունը դեռևս նոյեմբեր ամսին իլյուզիաների մեջ էր, որ ամեն ինչ մարսվելու է, և եթե ինքը ամուր կանգնի, չհանձնի իշխանությունը, ապա հնարավորություն կունենա ամեն ինչ կայունացնել և վերահսկողության տակ վերցնել իրավիճակը երկրում: Նոյեմբերի կեսին դեռևս Փաշինյանը հանդես եկավ ճանապարհային քարտեզի նախաձեռնությամբ, հայտարարեց, որ ծրագիր պետք է իրականացնի և դրանից հետո, մոտավորապես մայիս ամսին կմտածեն արտահերթ ընտրության գնու՞մ են, թե՞՝ ոչ: Բայց կյանքը ցույց տվեց, որ չորս ամիս անցել է, իրավիճակը ավելի է սրվել, տարբեր անվտանգային խնդիրներին, քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներին ավելացել են սոցիալական և տնտեսական խնդիրները, տոտալ անիշխանության խնդիրները: Նիկոլ Փաշինյանին չհաջողվեց 4 ամսում իրավիճակը վերահսկողության տակ վերցնել, եթե նույնիսկ ընդդիմությունն այսօր չունի իշխանություն, դա չի նշանակում, որ դե յուրե իշխանությունը այդ իշխանությունը դե ֆակտո ունի: Մենք տեսնում ենք, որ Փաշինյանը չունի իշխանություն: Փաշինյանը սկսել է հասկանալ որ ժամանակն աշխատում է իր դեմ, որքան ուշ լինի ընտրությունները, այնքան Փաշինյանի ռեյտինգն ընկնելու է:

- Նշեցիք, որ իշխանությունը ստիպված է գնում ընտրությունների: Արդյո՞ք դրանում դերակատարում ունի ընդդիմության պայքարը:

- Իհարկե, եթե մի քանի օր Հայրենիքի փրկության շարժումը դադարեցնի ակցիաները, Նիկոլ Փաշինյանը որևէ կոմպրոմիսի չի գնա: Նրա մտքով չէր անցնում հրաժարական տալ, եթե մտքին լիներ նոյեմբերին 6 ամսյա ճանապարհային քարտեզ չէր ներկայացնի: Համահայկական կառույցները, էլիտաները սկսեցին պահանջել Փաշինյանի հրաժարականը, քաղաքացիները,ընդդիմության գլխավորությամբ, ճնշումներ գործադրեց, դրա համար Փաշինյանը ստիպված եղավ հետ նահանջ անել և շեղել օրակարգը ընտրություններով: Ամանորից հետո, երբ ընդդիմությունը դադար էր տվել, իշխանությանը թվաց թե ամեն բան արդեն հետևում է, և հետ քաշվեց արտահերթ ընտրությունների գաղափարից, իսկ  երբ սկսեցին ճնշումն ուժեղացնել, փողոցներ փակել, կրկին առաջարկեցին ընտրություններ: Բանակի դիրքորոշումն էլ ընդդիմության ճնշումների արդյունք է: Ընդդիմությունը շատ հստակ արդյունք ունի, այն որ Փաշինյանը ետ է քաշվում, համաձայնվում է ընտրությունների, դա ընդդիմության պայքարի արդյունքն է,հակառակ դեպքում ընտրություններ չէր գնա:

- Պարո՛ն Հակոբյան, նկատենք որ վերջին շրջանում իշխանություն և ՄԻՊ հարաբերություններում առկա տարաձայնություններն առավել ակներև են դարձել: Կառավարությունը նախաձեռնել է վերացնել ՄԻՊ-ի գործունեության ֆինանսական երաշխիքը, որը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ-ի տարեկան բյուջեն: Սա ի՞նչպես եք գնահատում՝հաշվի առնելով, որ ՄԻՊ-ն այն եզակի կառույցներից էր, որի գործունեությունը թե՛ պատերազմի, թե՛ հետպատերազմյան շրջանում փորձագետների և հանրության կողմի մշտապես դրական արձագանքի է արժանացել։

- Նորություն չէ, որ 2018թ-ից սկսած իշխանությունները մի վարքագիծ են որդեգրել, որ եթե որևէ կառույց կամ պաշտոնյա գտնվում է Նիկոլ Փաշինյանի կամ շրջապատի վերահսկողությունից դուրս, ապա փորձում են հարմար պահի այդ կառույցը վերացնել կամ այդ կառույցում կադրային այնպիսի փոփոխություններ անել, որի արդյունքում այդ կառույց գալիս են մարդիկ, որոնք ամբողջովին ենթարկվում են Փաշինյանի կամ նրա շրջապատի ցանկություններին: Այսօրվա պետական համակարգը չի առաջնորդվում պետության շահով: ՄԻՊ-ը պատերազմի ընթացքում նաև հիմա միակ կառույցն է, որ ռեալ արդյունքներ ունի և աշխատում է որպես իրական պետական կառույց: Այն ինքնուրույն կառույց է, որը մտադրություն չունի շարժվել իշխանության քմահաճույքներով, դրա համար էլ փորձում են նրան պատժել; Սակայն դրանով իշխանությունը լարվածության նոր օջախներ են բացում, նոր խաղեր են ներքաշում ընդդիմադիր շարժման մեջ։

Նյութի աղբյուր` Փաստինֆո

Որոշ ժամանակ գազ չի լինելու 2026 թվականը կիսվել է` նորոգումը չի էլ սկսվել. «Հրապարակ» ԵՄ-ն հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար առաքելություն է սկսել Հայաստանում«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ» ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ «Հրապարակ». Հայր եւ որդի Ախտոյաններն արտերկրում անհետացել են, մայրը միայնակ է վերադարձել Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/b12996b4b18eec9af5193603bfbe0298 © 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դաշնակիցների միջև պառակտում. Բաքուն քննադատում է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը»Կշարունակվե՞ն «ռեյդերը» Հարավկովկասյան երկաթուղու վրա. «Փաստ»Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Նրանք ձգտում են վերահսկողություն հաստատել Հայաստանի նկատմամբ. «Փաստ»Քաղբանտարկյալների գործերով մի առանձնահատկություն էլ կա, որը շատ քիչ է քննարկվում. Աբրահամյան Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Տավուշում հուլիսյան սրացման ժամանակ 24-ժամյա հրադադարից հետո Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակումները․ պատմության այս օրը (16 հուլիս)Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ»Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ամենազավեշտալին․ ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել՝ նվեր ինչի՞ դիմաց. «Ժողովուրդ» «Դավիթն արդարության և ազնվության հարցերում ոչ մի զիջում չուներ». Դավիթ Գիշյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողի դիրքում. «Փաստ»Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյան Լույս չի լինելու Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ»Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»16-ամյա աղջիկը հնարավոր է ինքնասպան է եղել․ հարևանները շոկի մեջ են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը կժամանի Մոսկվա․ ՌԴ ԱԳՆ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը կանխատեսել է Անգլիա-Արգենտինա զույգի հաղթողին Ռուսաստանը պատրաստ է շուտով ստորագրել Ուկրաինայում կարգավորման համաձայնագիրը. Թրամփ Ինչպես է սկսվել Վաղարշյանի կրակոցներըԵրևանում «BMW»-ն բախվել է բնակչի քարե շինությանը. վարորդը մաhացել է Դանի Օլմոն ֆանտաստիկ խաղացող է իր դիրքում, իսկական հանճար է. Դե լա Ֆուենտե Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 17 մլն դոլարի ապրանք ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում փլուզում է եղել. քաղաքացիները փլատակներից դուրս են բերել 2 տուժածի «Վարդաշեն» ՔԿՀ այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր «Ռազբորկա»՝ Երևանում Վարդավառի օրը․ ի՞նչ է եղել Վահագն Խաչատուրյանը Կատարի էմիրի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ համակարգմամբ. Թուրքիայի ԱԳՆ 105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել Կիլիան Մբապեն մեկնաբանել է աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Իսպանիայի ընտրանուց կրած պարտությունը Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Դաջվածք
Ամենադիտված