Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե գալիք ընտրություններում Նիկոլը լինի վարչապետ, ապա պատրաստ եղեք քաղաքացիական բախումների

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երկիրը դավաճանած, Արցախի տարածքները հանձնած, պետությունը ճգնաժամի հասցրած հանցագործի հետ ընտրության գնալը՝ ոչ թե ճգնաժամից դուրս գալ է, այլ անխուսափելի քաղաքացիական բախում։ 

Իսկ ամենաանթույլատրելին այն է, որ նիկոլի վարչապետությամբ ընտրությունը նշանակում է, որ Նիկոլը դեռևս «լեգիտիմ» է և Արցախի դեմ գործած նրա դավադրությունը ուղակիորեն լեգիտիմացվում է։

Հիշե՛ք այս խոսքերը, իսկ եթե սխալվեմ՝ ապա մեծ ուրախությամբ, հրապարակային ներողություն եմ խնդրելու։

Եթե գալիք արտահերթ ընտրություններում, Նիկոլը լինի վարչապետ, ապա պատրաստ եղեք քաղաքացիական խոշոր բախումների։ 

Նախընտրական, ընտրական և հետընտրական գործընթացներն ուղեկցվելու են ծեծկռտուքներով, բռնությամբ, դանակահարություններով, խոշտանգումներով, աննախադեպ ծավալի կեղծիքներով։ Այս ամենը տեղի են ունենալու անհանդուրժողականության և քաոսի մթնոլորտում։ Սա ևս մեկ համապետական մղձավանջ է դառնալու, որտեղ կործանվելու են հասարակության կոնսոլիդացիայի վերջին հնարավորությունները։ Հասկանալի է, որ նման պայմաններում ոչ մի կերպ չեն հանդարտվելու նաև հետընտրական կրքերը։

Եթե որևէ հրաշքով, այնուամենայնիվ հաջողվի կեղծիքներով խորհրդարան ձևավորել, ապա Էդմոնի, Նիկոլի և ևս մեկ պրոարևմտյան (սորոսական) ուժի կոալիցիան՝ փորձելու է կառավարություն ձևավորել։ 

Այդ կառավարությունը, հակառուսականության նոր ալիքի վրա, հայտնվելու է աշխարհաքաղաքական խոշոր բախումների կիզակետում։ Նման պայմաններում, այն ավելի է խորացնելու հայաստանյան ճգնաժամը՝ վերածվելով նոր Սիրիայի կամ Ուկրաինայի։ 
Թուրքիան և ադրբեջանն անմիջապես օգտվելու են այդ իրավիճակից և ուղղակի ագրեսիա են իրականացնելու  Սյունիքի նկատմամբ (եթե մինչ այդ չանեն)։ Իսկ Արցախի հարցն այլևս կարող եք համարել վերջնականապես փակված՝ հօգուտ ադրբեջանի։ Արտագաղթի ծավալները կտրուկ աճելու են և Հայաստանը վերջնականապես վերածվելու է իզգոյ «պետության»։

Այն, ինչ առաջարկում է արտախորհրդարանական ընդդիմությունը, ստեղծված ողբերգական իրավիճակում՝ հարցի միակ միջանկյալ, ճշմարիտ լուծումն է։ Դա հնարավորություն կտա էականորեն լիցքաթափել մթնոլորտը և երկիրը որոշ ժամանակ նախապատրաստել ընտրությունների։ 

Վազգեն Մանուկյանի և իր ժամանակավոր, հավաքական կառավարության համար դա պետք է լինի ոչ թե իշխանություն, այլ  առաքելություն։

Սովորական մարդիկ, շարքային քաղաքացիները գուցե իրավունք ունեն սխալվելու։ Բայց քաղաքական ուժերը սխալվելու իրավունք չունեն այլևս»։

 
 
 
Մեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել է
Ամենադիտված