Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաձայն չեմ ՀՀ-ում տեղի ունեցածը որպես պետական ​​հեղաշրջման փորձ որակելու հետ, դա ԳՇ անդամների քաղաքական դիրքավորումն էր․ Արա Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատանքային այցով Աբու Դաբիում գտնվող Արա Այվազյանը հարցազրույց է տվել «Ա; Արաբիա» լրատվական գործակալությանը։

Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև

-Այժմ Աբու Դաբիում տեսակապի միջոցով կապ ենք հաստատում ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ: Ողջունում ենք Ձեզ։ Նախ, որո՞նք են ՀՀ նախագահ Սարգսյանի՝ հրամանագիրը չստորագրելու պատճառները:

- Շնորհակալություն, իրապես հաճելի է այստեղ գտնվել: Իհարկե, գիտեք, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել, որն իր հետևանքներն է ունեցել նաև Հայաստանի ներքաղաքական դրության վրա: Այժմ մենք բախվում ենք ներքին դժվարությունների, բայց ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը, գուցե ոչ կատարյալ, սակայն ժողովրդավարական երկիր է: Վերջին տարիներին այս առումով մենք նշանակալի ձեռքբերումներ ենք ունեցել։ Մենք ընտրել ենք զարգացման հենց այս ուղին, և չենք պատրաստվում հետքայլ կատարել դրանից: Ինչ վերաբերում է Հայաստանի ներքին գործընթացներին, ապա դրանք խստագույնս համահունչ են Սահմանադրության դրույթներին: Իմ համոզմամբ՝ ներկայիս դժվարությունները կարող են հաղթահարվել երկխոսության, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում հասարակության համախմբման և միասնականության միջոցով՝ հանուն մեր պետական և ազգային շահերի պահպանության և պաշտպանության:

- Պարոն Այվազյան, Դուք ասացիք, որ Արցախի ստեղծված իրավիճակն է պատճառ հանդիսացել Հայաստանում քաղաքական ճգնաժամի և հեղաշրջման փորձի համար։

- Իհարկե, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքներն իրենց բացասական ազդեցությունն ունեցան Հայաստանում ներքին կայունության վրա, սակայն ես ամենևին համաձայն չեմ Հայաստանում տեղի ունեցածը որպես պետական հեղաշրջման փորձ որակելու հետ:

- Եթե հեղաշրջման փորձ չէր, ապա ի՞նչ էր դա, պարոն նախարար:

- Դա Գլխավոր շտաբի որոշ անդամների քաղաքական դիրքավորումն էր։ Պարզապես արվել է քաղաքական հայտարարություն, որն ինքնին ռազմական հեղաշրջման փորձ չէ: Այս առնչությամբ նմանատիպ գնահատականներ եղան տարբեր երկրներ և միջազգային կազմակերպությունների կողմից: Հայաստանում ռազմական հեղաշրջման տարրեր չկան: Եվ Հայաստանը շարունակում է մնալ ժողովրդավարություն, իսկ ներկայիս իրավիճակը, ինչպես ասացի, կհարթվի մեր հասարակության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:

- Պարոն նախարար, Հայաստանը հայտարարել է, որ առանց Թուրքիայի աջակցության` Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ռազմական հաղթանակի չէր հասնի։ Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի ներգրավվածությունն այս ճգնաժամում։ 

- Գաղտնիք չէ, որ Թուրքիան մեր տարածաշրջանում ունեցել և շարունակում է ունենալ ծայրաստիճան ապակայունացնող դեր: Այդ դերը բացահայտ կերպով արտահայտվեց Ադրբեջանի կողմից սանձազերծված վերջին 44-օրյա ագրեսիայի ընթացքում. այդ երկիրը ոչ միայն պարզապես աջակցում էր Ադրբեջանին, այլև այս ագրեսիայի ողջ ընթացքում ուղղակիորեն ներգրավված է եղել ռազմական բոլոր գործողություններում և այս ագրեսայի փուլերում` ծրագրումից մինչև տեղում ռազմական գործողությունների իրականացում: Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ լայնամասշտաբ պատերազմը Թուրքիան Ադրբեջանի հետ միասին զորավարժություններ էր անցկացրել՝ թուրքական օդուժի ներգրավմամբ: Այդ երկիրը դիմեց ոչ սովորական գործիքակազմի. իր ծավալապաշտական քաղաքականության նպատակով մեր տարածաշրջան արտահանեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների: 

Պատերազմում Թուրքիայի կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավումն արդեն իսկ հայտնի փաստ է, որը հաստատվել է միջազգային մամուլի, համաշխարհային առաջնորդների, բազմաթիվ միջազգային մարմինների կողմից, ինչպիսին է ՄԱԿ-ի վարձկանների օգտագործման հարցով աշխատանքային խումբը: Դա հաստատվել է նաև ձերբակալված ահաբեկիչների կողմից, ովքեր բացահայտել են ողջ շղթան՝ հավաքագրումից մինչև իրենց տեղափոխումը տարածաշրջան: 

Հարյուր վեց տարի է անցել Հայոց ցեղասպանությունից, սակայն Թուրքիան շարունակում է Հայաստանի դեմ նոր վայրագությունների ուղղորդումը՝ այժմ նաև մեր տարածաշրջանում: 

Սակայն Հարավային Կովկասը Թուրքիայի միակ թիրախը չէ: Աշխարհը շարունակաբար ականատես է եղել Թուրքիայի ապակայունացնող դերին Մերձավոր Արևելքում, Արևելյան Միջերկրականում և այժմ Հարավային Կովկասում: Անպատժելիությունը խրախուսում է նոր հանցագործություններ, և այս խոսքերը լիովին բնութագրում են Թուրքիայի վերաբերմունքն ու դիրքորոշումն իր հարևանների նկատմամբ:

- Պարոն նախարար, Դուք խոսեցիք Լեռնային Ղարաբաղի ճգնաժամում Թուրքիայի դերի մասին և ասացիք, որ Թուրքիան էր ապահովում ահաբեկիչների ներկայությունը հակամարտությունում: Թուրքիան հիմա՞ էլ է շարունակում իր այդ դերակատարությունը։

- Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Ինչ վերաբերում է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին և վարձկաններին, որոնք արտահանվել և տեղափոխվել են մեր տարածաշրջան, կարծում եմ, որ դա միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիր է, որը պետք է լուծում ստանա միջազգային հանրության միանշանակ դիրքորոշման միջոցով։ Զինյալ ահաբեկիչներն ու վարձկանները պետք է դուրս բերվեն մեր տարածաշրջանից։

- Պարոն նախարար, արդյոք Հայաստանը համարո՞ւմ է, որ միջազգային հանրությունը ջանք չի խնայում Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար:

-Նախևառաջ, Հայաստանը չի համարում, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան հիմքեր է ստեղծում հակամարտության լուծման համար, և ոչ էլ հնարավորություն՝ տարածաշրջանային համագործակցության համար: Հայաստանը պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի հովանու ներքո: Մենք պետք է հասցեագրենք առկախված առանցքային հարցերը, որոնք արտացոլված չեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Թույլ տվեք հիշեցնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը տարածքային վեճը չէ. այն հազարամյակներ Արցախում բնակված բնիկ հայ բնակչության գոյության մասին է։ Հակամարտությունը ինքնորոշման և իրենց ճակատագիրը տնօրինելու օրինական իրավունքի մասին է։ Ուստի մենք պետք է հասցեագրենք այդ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որից բխում է նաև Արցախի կարգավիճակի հարցը։ Ադրբեջանը և Թուրքիան պետք է հստակ գիտակցեն, որ ներկայիս ստատուս քվոն, որը ագրեսիայի և ապօրինի ուժի կիրառման հետևանք է, ոչ կայուն է և ոչ էլ ընդունելի տարածաշրջանում տևական խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման համար։ 

Մեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ինԻրանը հրթիռներ է արձակել տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՆԳՆ ոստիկանությունը դպրոցներում և հարակից տարածքներում անցել է ուժեղացված ծառայությանՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Ուկրաինայում լիակատար հրադադարի կոչ է արելԵրեք նախարարություն վերանվանվել է
Ամենադիտված