Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը վարչապետի իրավասությունների շրջանակում է. ՀՀ նախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ի պատասխան Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի դիմումի՝ ՀՀ նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկության առնչությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ ներկայացված հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը և ներկայացրել է իր առարկությունները:

«Վարչապետի կողմից Հանրապետության նախագահի առարկությունները չընդունելու հիմնավորումները ստանալուց հետո Հանրապետության նախագահը հայտնել է, որ չի ստորագրելու հրամանագրի նախագիծը և Սահմանադրության 169-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի սահմանադրականության համապատասխանությունը որոշելու խնդրանքով:

Հանրապետության նախագահը հուսով է, որ ՍԴ կողմից համապատասխան որոշման կայացումը իրավական որոշակիություն կբերի և կնպաստի ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը:

Ներկայում գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը՝ թե իրավական ընթացակարգերի, թե սահմանադրական պատասխանատվության, և թե քաղաքական հետևանքների առումով գտնվում է վարչապետի իրավասության և հայեցողության շրջանակում:

Հանրապետության նախագահի համար առաջնահերթ է երկրի անվտանգության և կայունության ապահովումը, բանակի խնդիրների լուծումը: Նախագահը կրկին անգամ կոչ է անում բոլորին՝ միասնաբար ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ ստեղծված իրավիճակի արագ հանգուցալուծման հասնելու նպատակով և վերահաստատում է իր պատրաստակամությունը նախագահի ինստիտուտը ծառայեցնել որպես հարթակ՝ բանակցելու և առկա բոլոր խնդիրների համապարփակ լուծումը գտնելու նպատակով:

Հանրապետության նախագահն իր լիազորությունների և հնարավորությունների սահմաններում գործադրել և շարունակում է գործադրել բոլոր ջանքերը երկրի անվտանգությունն ու կայունությունն ապահովելու համար»,- ասված է նախագահի պատասխանում:

 
 

 

Ռուսաստանը վստահում է միայն իրեն․ Ուշակով ՆԳՆ–ն հաստատում է՝ 2 անձ է ձերբակալվել «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն Թանկարժեք մետաղների գներն աճել են Հակասանիտարական վիճակ է Նորագյուղում «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին տվել է իր համաձայնությունը «Բարսելոնա» տեղափոխվելու համար Իրանը համաձայնել է թույլատրել Պակիստանի դրոշի ներքո գտնվող ևս 20 նավերի անցումը Հորմուզի նեղուցով Ծաղկազարդին անձրև կտեղա՞․ Ինչ եղանակ է սպասվում մարտի 29-ից ապրիլի 2-ին Կայան դեռևս բավարար գրքեր չի կարդացել դիվանագիտությունը հասկանալու համար․ Կիրիլ Դմիտրիևը՝ Կայա Կալլասի մասին Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Բելառուսի դեմ խաղում Տարադրամի փոխարժեքները` մարտի 29-ի դրությամբ Բարի գալուստ Arman Airlines․ Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Սևանի տարածաշրջաններում ձնախառն անձրև է տեղում Ոչ թագավորներին. ԱՄՆ-ում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ ընդդեմ Թրամփի քաղաքականության Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ ցամաքային գործողության, որը կտևի շաբաթներ կամ ամիսներ. The Washington Post Եթե ​​Իրանը դիմանա՝ «Թրամփի ճանապարհը» Հայաստանում կավարտվիԵՄ-ն շտապում է օգնել Հայաստանին. Առաքելություն ընտրություններին արտաքին միջամտության դեմԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներ Պրիդիբայլո. «Մինսկը վաղուց է ճանաչել Ղրիմը որպես ռուսական»Հայաստանի տնտեսությունը հարվածի տակ է Իրանում պատերազմի պատճառովԱրման Ծառուկյանը ռևանշ-գոտեմարտում հաղթեց ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասին Բելգիայի հավաքականը հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու նկատմամբ Իրավաբանական ծառայության աշխատողների օր. պատմության այս օրը (29 մարտ)Գրիգոր Լուսավորիչ փողոցում բшխվել են «Nissan»-ն ու «BMW»-ն, վերջինն էլ բшխվել է ստորգետնյա անցման բետոնե պատնեշին. կա վիրшվոր Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Միրզոյանն ու Արաղչին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հասնելու հնարավորությունների շուրջՀենց Իրանն է պայմաններ սահմանում պատերազմի ավարտի համար․ Իրանի ԶՈւ Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանած Միքայել Մարգարյանը կլինի վարչական հսկողության տակ Ռոդրին արձագանքել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տրանսֆերի լուրերին Սաուդյան Արաբիայի արքայազնը չէր կարծում, որ ստիպված կլինի համբուրել իմ հետnւյքը. ԹրամփԶատկի միտումներ 2026-ին. Ինչպես զարդարել տունը և սեղանը գարնանային ոճով Փեզեշքիանը կոչ է արել տարածաշրջանի երկրներին թույլ չտալ իրենց տարածքներից Իրանի վրա հարձակnւմներըDolce & Gabbana-ն վերանայում է պարտքը՝ շքեղության անկման և Իրանի հետ պատերազմի ֆոնին Քաղցրաշեն գյուղում բшխվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Ուկրաինան և ԱՄԷ-ն սկսել են համագործակցությունը ռшզմական ոլորտում Իրանի Բորուջերդի քաղաքի վրա ամերիկա-իսրայելական hարձակումների hետևանքով կա 5 զnհ և 35 վիրավnրԻրանը ստիպված կլինի բացել Թրամփի նեղուցը․ ԱՄՆ նախագահ «USS George H.W. Bush» ավիակիրը կարող է ուղարկվել Մերձավոր Արևելք՝ մասնակցելու Իրանի դեմ գործողություններին․ «CBS News» Բուշերի ԱԷԿ-ից տարհանված և Իրանից ՀՀ ժամանած «Ռոսատոմ»-ի 164 աշխատակից վերադարձել է ՌԴ Իրանը ծանր գին կպահանջի Իսրայելի հանցագործությունների համար․ Արաղչի Մեկնարկել է «Հայկական համադպրոցական գիտության փառատոն-2026»-ի եզրափակիչ փուլը Թանկարժեք մետաղների գներն աճել են «Կանազ» մշակույթի տան հրդեհի գործով կասկածյալներից 2-ը քոլեջի ուսանող են, 1-ը՝ դպրոցական Երկրաշարժ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք Իշխանության հերթական ձախողումը դատարանումՊակիստանի վարչապետը մոտ մեկ ժամ Իրանի նախագահի հետ քննարկել է պատերազմը Իրանը hարվածել է Դուբայում ամերիկացի զինվnրականների թաքստnցներին Իրանում պատերազմը ծանր հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության համարԱրտակարգ դեպք Մ․ Մաշտոցի անվան համալսարանին կից բազային քոլեջում
Ամենադիտված