Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտակ Թովմասյանի պոտենցյալը, մոտեցումներն ու գաղափարներն ազգային շահերն առաջ կտանեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի ներքաղաքական լարվածության, Գլխավոր Շտաբի շուրջ ստեղծված իրավիճակի և նոր քաղաքական ուժերի ցուցաբերած ակտիվության թեմայով  1or.am կայքը զրուցել է  կինոռեժիսոր, սցենարիստ, հասարակական գործիչ Արշակ Զաքարյանի հետ։

—Պարոն Զաքարյան, ներքաղաքական լարվածությունը թուլացնելու փոխարեն, իշխանությունները նոր դիմակայություններ են առաջադրում քաղաքական դաշտին և հանրությանը։ Դուք ի՞նչ ուղիներ եք տեսնում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար։

— Այս իրավիճակը հանգուցալուծելու միակ միջոցը դա այս իշխանությունների հեռացումն է։ Ուրիշ հանգուցալուծում լինել չի կարող, որովհետև մենք տեսանք, լսեցինք հարցազրույցները մարդկանց հետ, մենք տեսանք, որ նույն վարչական ռեսուրսները, որը նախկին ռեժիմն էր օգտագործում նույն ձևով ուսուցիչներին և աշխատողներին լցրել, բերել էին, նույն ձևով այդ մարդիկ հրապարակից թողեցին, եկան ընդդիմության շարքերը, բայց նաև այնտեղ կային խնդիրներ։ Մարդիկ չգիտեն՝ որ կողմ գնան և միակ միջոցը այս իշխանության հրատապ հեռանալն է և ժամանակավոր կառավարություն ձևավորելն է, որն էլ կկազմակերպի նոր ընտրություններ։ Եվ նոր ընտրությունների միջոցով կձևավորվի նոր կառավարություն, նոր իշխանություն և երկիրը կլինի իր ռելսերի վրա։

—Գլխավոր Շտաբի շուրջ առաջացած այս պատային իրավիճակի հետ կապված ինչ ելքեր եք տեսնում։ Արդյոք երկրին նոր ցնցումներ չեն սպառնում:

— Նոր ցնցումներ, ի՞նչ նոր ցնցումներ պետք է լինի․․․ երկրաշարժ լինի վերջնականապես գետնի տակ գնա՞նք․․․ Սրանից ավել ցնցումներ եք սպասո՞ւմ։ Այս իշխանությունը տապալել է երկիրը, հողերը հանձնել է այս իշխանությունը, տնտեսությունը վերացրել է այս իշխանությունը, հային հայի դեմ է հանել այս իշխանությունը սրանից հետո էլ ի՞նչ ցնցում պատկերացնենք, էլ ի՞նչ պետք է լինի, երևի պետք է երկրագունդը բացվի, մենք գնանք ներքև, փակվի մեզ վրա սրանից հետո, եթե ցնցում լինի։ Ապացուցված է, որ այս իշխանությունը պատերազմ վարել չգիտի, այսինքն եթե մտածենք, որ պատերազմ կարող է լինել, ապա բանակը կազմաքանդել է և հիմա կանգնած ենք կրախի առաջ, բանակը վերակառուցելու կարիք ունի և այդ ամենին, եթե գումարում ենք, որ նույնիսկ սպառնալիք լինի ես չեմ ցանկանա, որ այս իշխանությունը գնա, որովհետև ցույց է տվել, որ ինքը ամուլ իշխանություն է, պատերազմ վարել չգիտի և պատերազմը տանուլ տված իշխանություն է։ Այսինքն այսքանից հետո որևէ ցնցում երկիր քանդելու ես չեմ պատկերացնում։ Երկիրը քանդել է, հիմա պիտի հեռանա, որ փորձեն սարքել և եթե չհեռանա ավելի է քանդելու վերջնական լուծում ես չեմ տեսնում։ Ընդդիմությունում ոչ մի ուժի չեմ համակրում և գտնում եմ, որ պետք է լինի նոր քաղաքական պայքար, բայց նաև այդ ընդդիմությունը, որ այնտեղ հավաքվում է և ցույցերին մասնակցում է, որովհետև առաջնային նպատակը ամբողջ հանրապետության մեկն է՝ որ այդ ապիկար, երկիրը կործանած իշխանությունը պետք է հեռանա։ Դրանից հետո նոր կսկսվի քաղաքական պայքար։ Այն, որ հիմա ասում են աթոռի կռիվ է, դա հիմարություն է, քանի որ մարդիկ ուզում են գան իշխանության, որ երկիրը սարքեն և 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը նույն աթոռակռիվը չէր անում։ Այդ ասողները անգրագետ, ոչինչ չհասկացող մարդիկ են, որոնք ուղղակի ռադիոյով, հեռուստացույցով կամ ինչ-որ մեկից լսել են աթոռակռիվը և առանց հասկանալու ասում են։ Ընդդիմությունը այսօր ուզում է գա, որ երկիրը սարքի, իսկ այս իշխանությունը զավթել է և ինքն է աթոռակռիվ տալիս, չի ուզում աթոռը զիջի, նախորդ ռեժիմը գոնե զիջեց, ներկաները դա էլ չեն ուզում, խաբեց ժողովրդին, եկավ և պարզվեց, որ սա նրանից ավելի վատն է։ Եվ հիմա էլ չի ուզում զիջի, որովհետև վերջնականապես չի քանդել երկիրը, սա գործակալական ցանկ է, որը գրավել է տարածքը։

—Հասարակության մի ստվար հատված դեմ է թե նախկին, թե ներկա իշխանություններին։ Մարդկանց մոտ նոր քաղաքական դեմքերի պահանջարկ կա։ Երրորդ բևեռ ձևավորելու առաջարկն էլ է իրողություն։ Նման քաղաքական հայտ է ներկայացրել «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արտակ Թովմասյանը: Դուք էլ եք նոր սկսել քաղաքական գործընթացներին մասնակցել։ Ինչպիսի վերաբերմունք ունեք վերը շարադրված տեսակետին։

— Արտակ Թովմասյանի հետ ես նոր եմ ծանոթացել, այո ես իրեն որպես պոտենցյալ տեսնում եմ։ Ինձ համար ինքը անծանոթ էր, իսկ հիմա ծանոթացման շրջանն է, հնարավոր է որպես երրորդ բևեռ, դա չի լինելու մեկ կամ երկու անձով պայմանավորված, դա լինելու է մեկ ընդհանուր ուժ, համախմբում և այդ համախմբման մեջ կլինեն դեմքեր, ովքեր սևացած չեն՝ այս իշխանություններում չեն եղել, հներում չկան և ինչ-որ հայտնի սևացած կուսակցության ճանապարհ չեն ունեցել։ Տեսեք, հիմա ասում են, որ նոր ուժ ձևավորվի, բոլորը պահանջում են, որ նոր ուժ լինի, հները չլինեն, ներկաները չլինեն այլ լինեն նորերը։ Նոր ուժն էլ գալիս է, ասում էինք բա ու՞ր էիք մինչև հիմա։ Համ նոր ուժ են ուզում, համ էլ այդ նույն անգրագետ մասսան,որը միայն կրկնում է լսած բառերը և բուն իմաստը չի հասկանում, նոր մարդ են տեսնում և ասում են ո՞վ է ինքը չենք ճանաչում։ Մարդկանց պետք է լսել, իրենց ծրագրերը կարդալ, իրենց մոտեցումները հասկանալ, ճանաչել։ Նոր ուժ են ուզում, իսկ նոր ուժը նա է ում դեռ չեն ճանաչում և ինչո՞ւ են զարմանում, որ չեն ճանաչում։ Երբ ես լսեցի Արտակ Թովմասյանի մասին, ես ոչինչ չգիտեի, գնացի ծանոթացա, լսեցի ծրագրերը, որոնք ինձ դուր եկան, մեր կողմից կազմակերպած մի քանի ակցիաների մասնակցեց ինքը, նաև դեմոկրատական կուսակցությունից են մասնակցել, մասնակցել են անհատներ և այլն և ընդհանուր շարժման նման մի բան է ձևավորվել, որ ժամանակավոր մենք այս, ես ասում ենք հայահավաք, հիմա այդ հայահավաքը կարող է դառնալ իրական շարժում, որտեղ կլինեն Արտակ Թովմասյանի նման նոր լիդերներ կլինեն, բավականին շատ գիտակից և հարգված անհատներ կլինեն, կուսակցական և այլ ոլորտներում չփչացած դեմքեր կլինեն, ինչո՞ւ չէ որ։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ Թովմասյանի հետ և մեր աշխարհայացքը, մեր պատկերացումները, մեր ծրագրերը շատ ոլորտներում համընկնում են։ Եվ հենց այդպես պետք է ձևավորվի նոր ուժը։ Այսինքն մարդիկ, ովքեր գաղափար են կրում, այդ գաղափարի շուրջ միավորվեն, միասին աշխատեն և այդ ազգային շահերը առաջ տանեն։ Արտակ Թովմասյանին էլ որքանով ես ճանաչում եմ, միայն լավ կողմից եմ ճանաչում և ինձ դուր է գալիս իր մոտեցումները, իր առաջարկությունները։ Մեր հայացքները շատ գաղափարներում համընկնում է։

Սոնա Գիշյան

www.1or.am

Բնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան ՄխիթարյանըԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Եվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Երկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Համակարգչային խաղերՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել Մարմարա ծովում թուրքական երկու նավ բախվել են միմյանց. 10 նավաստի անհետ կորած է Իսրայելցի զինվnրականները նոր hարվածներ են հասցրել Հարավային Լիբանանին «ՀՀ նախկին պաշտպանության նախարարը նկատել է Հայաստանի կենտրոնացումը ԼԳԲՏ արժեքների վրա»ԱՄՆ ԶՈւ-ն կորուստներ չի կրել Քրդստանի տարածքում ամերիկյան ռшզմական օբյեկտներին Իրանի հասցրած hարվածների հետևանքով․ Al-Monitor Թրամփը հայտարարել է, որ չի ձգտում Իրանի հետ բանակցությունների «Փաշինյանն ընդդեմ Կաթողիկոսի. Ի՞նչ պետք է իմանալ Հայաստանում աշխարհիկ և հոգևոր իշխանության միջև հակամարտության մասին»ՌԴ-ն և ՀՀ-ն պայմանավորվել են, որպեսզի հետագայում երկրների միջև երկխոսությունն անցկացնեն հանգիստ ռեժիմով․ Պուտին Արցախ՝ Անկախության օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 2)ԻՀՊԿ-ն պատասխան hարվածներ է հասցրել ամերիկյան ռազմաբшզաներին․ կան զnhեր ԱՄՆ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում մի շարք hարվածներ է հասցրել Իրանի տարբեր քաղաքներին, hրթիռային կայաններին և էլեկտրամատակարարման ցանցերին Հավաքների մասնակիցների համար ստեղծված պայմանները շարունակաբար բարելավվելու են․ Պապիկյանը ստուգայցեր է կատարել բանակային դիրքեր Սեպտեմբերի 2-ին, 4-ին, 8-ին և 9-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինելուՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին«Ռոման» դադարեցրել է Լուիս Էնրիկեի տրանսֆերի բանակցություններըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունը10 կգ մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել․ 3 անձ ձերբակալվել էԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջՃամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվումԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Ոսկե գնդակի» հավակնորդների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 8-ին
Ամենադիտված